Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի մաղթանքներին միախառնվել էին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության, Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության

Հունվար 14,2019 16:27

Հունվարի 14-րդ օրվա առավոտյան սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց 18-ամյա որդիներին, ովքեր 1-2 օր անց համալրելու են զինված ուժերի շարքերը:

2019թ-ի ձմեռային զորակոչը Սևանում մեկնարկեց երգ ու պարով, «անփորձանք ծառայության» և «բարի վերադարձ»-ի պատգամներով: «Սևան» ժողովրդական պարերի համույթի սաների կատարումներն էլ ձմռան ցուրտ օրը լցրել էին ջերմությամբ:

 

Սևանի համայնքապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր: Սևանի տարածաշրջանի և համայնքի հինգտասնյակից ավելի զինակոչիկներին, նրանց ծնողներին և հարազատներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Գևորգ Մխեյանը, Սևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը: Բարի մաղթանքներին միախառնվել էին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության, Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի փոխմարզպետ Անուշավան Ղազարյանը, զինվորականներ:

Տղաներին սպասվում էր հաճելի անակնկալ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից նվերներ հանձնվեցին համայնքի նորակոչիկներին, իսկ Սևանի վետերան ոստիկանների խորհուրդը` խորհրդի նախագահ Գեղամ Ավետիսյանի գլխավորությամբ, նվերներ էր պատրաստել տարածաշրջանի գյուղական համայնքների տղաների համար: Այս գեղեցիկ ավանդույթը կրկնվում է ամեն տարի և ունի տասնամյա պատմություն:

Ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ բանակ գնացող տղաներն ու նրանց հարազատները հրաժեշտ տվեցին միմյանց:

Իսկ առջևում բանակային ծառայության երկու տարիներն են:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031