Լրահոս
Օրվա լրահոսը

2019-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դժվար վավերացվի. Արարատ Միրզոյան

Հունվար 14,2019 17:20

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը չի կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`Արարատ Միրզոյանն ասաց. «Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց նաեւ հնարավորություն կա շատ լավ աշխատելու եւ ջանքեր գործադրելու դեպքում»:

Համաձայնագրի վավերացման դանդաղումը նա կապում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. «Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, ժամանակ է պետք: Եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել`մտավախություն հայտնելով, որ եթե տեմպերով գնան, 2019 –ին ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031