Օրվա լրահոսը
Զուտ քաղաքական շահի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի, եթե ԲՀԿ-ն ու «Լուսավորը», այսպես ասած, կռվեն միմյանց հետ «ընդդիմության տիտղոսի» համար՝ «ես եմ ընդդիմությունը, չէ՝ ես եմ ընդդիմությունը» տրամաբանությամբ. «Ժամանակ»
«Լուսավոր Հայաստան»-ի համար քաղաքական իմաստով ավելի նախընտրելի է, որ «Իմ քայլը» քվեարկում է ԲՀԿ թեկնածուի օգտին, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուի օգտին քվեարկելու դեպքում կասկածից վեր է այն, որ լինելու էր տեղեկատվական ալիք, որն առաջացնողները փորձելու էին ԼՀ-ին տրված փոխնախագահի քվոտան դիտարկել որպես քաղաքական պայմանավորվածության փաստ և, ըստ այդմ, փաստարկ, որ «Լուսավոր Հայաստանը» չի կարող լինել ընդդիմություն:
Կարեն Խաչանովը «Australian Open»-ի առաջին շրջանում կխաղա գերմանացու հետ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երեկ Սիդնեյում կայացած վիճակահանության արդյունքով իմացավ «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարում՝ «Australian Open»-ում, իր մրցակցի անունը: Առաջին շրջանում Խաչանովը հանդիպելու է Գերմանացի Պետեր Գոյովչիկի հետ: Սիդնեյում Ռուսաստանը ներկայացնում է եւս մի հայ թենիսիստ՝ Մարգարիտա Գասպարյանը, որի մրցակիցը հայտնի է դառնալու քիչ ավելի ուշ՝ կանանց որակավորման փուլի ավարտից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուկրաինայում մահափորձ է իրականացվել հայազգի պատգամավորի դեմ
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում մահափորձ է իրականացվել «Բատիկվիշչինա» կուսակցության շրջանային խորհրդի պատգամավոր 34-ամյա Վադիմ Միրզոյանի դեմ: Պատգամավորի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և գլխի լուրջ վնասվածք: Նշվում է, որ հունվարի 9-ին մի խումբ անհայտ անձիք Միրզոյանի դեմքին գազ են փչել, որից հետո նրան սկսել են ծեծի ենթարկել մետաղական խողովակներով, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները
Թուրքիան Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով. Հայաստանի ԱԺ-ն հայտարարությամբ հանդես կգա՞
Ինչպես հաղորդել էր Ermenihaber.am– ը, Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով: Թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարության կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ․-ի ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել
Արքմենիկ Նիկողոսյան. «Չի կարելի մի հայտարարությամբ` թեկուզ գիտակցված, թեկուզ չգիտակցված, նախորդ արածների վրա խաչ քաշել, ասել` գիտե՞ս ինչ, Նոր Հայաստանում սկսեցին գիրք գնել». «Իրատես»
«Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Սա է Նոր Հայաստանը»,- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը առանձնապես չի ոգևորել «Նոր» Հայաստանի քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր ուղղակի կապ ունեն գրահրատարակչական ոլորտի հետ: Մի դեպքում` «Նոր» Հայաստանի բազմաթիվ բացերն են մատնանշում, մյուս դեպքում` հրատարակչական
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 38-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական
«Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է», «Հայաստանում՝ լուրջ առաջընթաց է». Amnesty International. VOA
Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որեւէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը. «Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության
Ապարանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Վիրուսից երեխաներին զերծ պահելու և այն չտարածելու համար ավելի ճիշտ չէ՞, որ գոնե 10 օրով երկարացվեն ձմեռային արձակուրդները դպրոցներում և մանկապարտեզներում. «Իրատես»
«Չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ հիվանդությունն առկա է 0-1 տարեկան երեխաների շրջանում»,- պարզաբանեց առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։
Ծանր է պատգամավորի «փարաջան»
Քաղաքական համակարգի զարգացման ճանապարհով գնալու համար մենք պետք է ոչ միայն մեր բառապաշարից, այլեւ մեր ուղեղից հանենք «իշխող կուսակցություն» եզրը: Ժողովրդավարական հասարակարգում կուսակցությունը չպիտի իշխի, պաշտոնյաները չպիտի իրենց աթոռները ստանան, ինչպես ասում են, «չերեզ Մելիք-Ադամյան» կամ որեւէ այլ փողոց: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է բազմակուսակցական խորհրդարանի եւ կառավարության միջոցով: Այդ համատեքստում ինձ այսպիսի հարցեր են
ԱՍԵԿՈՍԵ
Այսօրվա մեր կյանքում կնոջ համար ավելի ձեռնտու է սիրունիկ հիմարիկ լինելը: ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ
«Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf
Մարկո Սիլվան ցանկանում է Մխիթարյանին տեսնել «Էվերթոնո՞ւմ»
Ըստ անգլիական լրատվամիջոցների, Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելը «Էվերթոնի» համար հեշտ չի լինելու ֆինանսական առումներով: Բանն այն է, որ հայ ֆուտբոլիստի աշխատավարձը «Արսենալում» շաբաթական 180 հազար եվրո է, իսկ «Եվերթոնում» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Սիգուրդսոնը եւ Շնայդերլինը, որոնք ստանում են 120 հազար եվրո: Այդուհանդերձ, Մարկո Սիլվան «Գուիսոն Պարկում» ցանկանում է տեսնել Սիգուրդսոն-Մխիթարյան կիսպաշտպանական զույգին: Միեւնույն ժամանակ
Ազգային պարկում հատվել է 18 ծառ, պատճառվել ` 5 միլիոն 550 հազար դրամի վնաս
Ծառահատումներ կատարողը ձերբակալված է
Նախկին տնօրեն. «Նազենի Ղարիբյանն էլ դեռ պետք է պատասխան տա, իսկ Մակունցին այդպես էլ չտեսանք»
Aravot.am-ը տեղեկացրել է, որ հունվարի 9-ին մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի նախաձեռնությամբ ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով բացվել են Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները, որպեսզի փոխնախարարը կոլեկտիվին ներկայացնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանին: Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ ԱՄՆ-ում գտնվող նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հետ, որի պայմանագիրը չի թարմացվել: «Իմ դեպքում կանխամտածված դիտավորություն է,որ պայմանագիրս չերկարացվեց,
«Սուպերվարչապետության» համակարգը փոփոխելու քաղաքական որոշում կա». Ալեն Սիմոնյան
«Դրա հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց ոչ շատ կտրուկ եւ արագ»,-ասում է «Իմ քայլի» պատգամավորը
Ծառուկյանի հանձնարարությամբ՝ Արման Աբովյանը եղել է Կարագանդայում. «Հայ համայնքի համար վտանգ չկա»
«Ազգամիջյան բախում չկա, բայց կային պետություններ եւ ուժեր, որոնք ցանկանում էին միջամտել»,-ասում է պատգամավորը
Հրաչյա Հակոբյանն իրենց ընդդիմություն է համարում միայն «Լուսավոր Հայաստանին», բայց ԱԺ փոխխոսնակի պաշտոնը համարում է ԲՀԿ-ինը
Հարցին՝ ձեր ընդդիմությունն ո՞վ է՝ նա պատասխանեց. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Երբ որ մենք նույն դաշինքում էինք, այդ ժամանակ անգամ մեր մեջ կային հակասություններ: Հիմա ի՞նչն է խանգարում, որ մենք լինենք իշխանություն, իրենք լինեն ընդդիմություն՝ այն դեպքում, երբ դաշինքի ներսում ենք մենք ունեցել իրար ընդդիմանալու փորձ»:
Ազատ ոճայիններն սկսել են նախապատրաստվել մրցաշրջան 2019-ին
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները հունվարի 7-ից ընդհանուր ֆիզպատրաստության համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը (նկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավիրել է Հայաստանի առաջնության հաղթողներին ու մրցանակակիրներին, ինչպես նաեւ իրենց լավագույն կողմերով դրսեւորած, սակայն մեդալի չարժանացած եւս մի քանի ըմբիշի: «Հավաքին չեն մասնակցում Վալոդյա Ֆրանգուլյանը,
Ալեն Սիմոնյանը հաստատում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Մակունցը, իսկ քարտուղար կլինի Հակոբ Սիմիդյանը
«Իմ քայլ»-ի նիստն ընդմիջվել է, եւ որոշումներ չեն կայացվել, միայն ներքին հարցեր են քննարկվել»,-ասում է Ալեն Սիմոնյանը
Բաքուն և Բրյուսելը նոր ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցություններ կանցկացնեն
Բաքուն և Բրյուսելը մինչև ընթացիկ տարվա հունվարի վերջ մի շարք բանակցություններ կանցկացնեն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության քաղաքականության և մամուլի բաժնի ղեկավար Դենիս Դանիլիդիսը: «Բանակցությունները կներառեն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագրի բոլոր երեք բլոկները և կանցկացվեն մինչև հունվարի վերջ՝ Բաքվում
Դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից: Դատարանի որոշումն այսօր տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին: Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական
Դեմ առ դեմ. Սամսոն Գրիգորյան-Արմեն Մարտիրոսյան
Վաղը՝ հունվարի 11-ին ժամը 14:00-ին Aravot.am-ի ֆեյսբուքյան էջով, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը եւ գործարար, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Հաղորդման շրջանակներում կխոսենք Հարկային նոր օրենսգրքի փոփոխություններից: Կքննարկենք, թե առաջարկվող եկամտային հարկի համահարթ համակարգը որքանով կնպաստի ստվերի կրճատմանը, քաղաքացիների ու բիզնեսի հարկային բեռի թեթեւացմանը,
«Սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար». Միխայիլ Աղաջանով
Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը գրում է. Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոնայք, Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և
Հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ. Միքայել Մելքումյան
ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը Եվրասիական տնտեսական համագործակցությունը և այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական առավել արդյունավետ զարգացման հնարավորությունների ձեռքբերումն ի շահ մեր ժողովրդի՝ մշտապես եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային գերակայություններից մեկը, ինչի վկայությունն են 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովներում ԲՀԿ խմբակցության հրապարակային դիրքորոշումներն ու առաջարկությունները։ Դեռևս 2009թ. ԲՀԿ-ն
Տիգրան Մուկուչյանին չի մտահոգում պատգամավորների երիտասարդ լինելը
«Սա քաղաքացիների քվեների արդյունքում կազմավորված խորհրդարան է»,-ասում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը
«Կլինի հնդիկ, թե այլ ազգի ներկայացուցիչ, եթե ՀՀ տարածք են մուտք գործել օրինական ճանապարհով, որեւէ մեկը չի կարող արգելել նրանց». Փաստաբանը՝ հնդիկների դեմ սկսված պայքարի մասին
«Խոսում է մի երկրի ժողովուրդ, որի ազգաբնակչության 2/3-րդը գտնվում է տարբեր երկրներում՝ այդ թվում Հնդկաստանում». Նորայր Նորիկյան
Հայաստանը վեր, Վրաստանը՝ վար. The Economist-ը հրապարակել է աշխարհում ժողովրդավարության ինդեքսը
The Economist Intelligence Unit-ը հրապարակել է աշխարհում ժողովրդավարության ինդեքսը 2018թ., ըստ որի Հայաստանի բարելավել է իր դիրքեր, Վրաստանը հետընթաց է ապրել: Զեկույցի հեղինակները նշում են, որ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը լճացման մեջ են, բացառություն է կազմում Հայաստանը, որը բարելավել է իր ցուցանիշը շնորհիվ թավշյա հեղափոխության: Ժողովրդավարության ինդեքսի հեղինակներն այս տարի, գնահատելով Արևելյան Եվրոպայի երկրների


















































