Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային պարկում հատվել է 18 ծառ, պատճառվել ` 5 միլիոն 550 հազար դրամի վնաս

Հունվար 10,2019 23:07
car

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. դեկտեմբերի 10-ին կազմված անտառխախտման արձանագրություն. ըստ որի անհայտ անձը ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 15 տարբեր տեսակի եւ տրամագծի թաց կանգուն ծառեր:

Դիլիջանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ անհայտ անձի կողմից նշված տարածքում հատվել է ոչ թե 15. այլ՝ 18 թաց կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիոն 550 հազար դրամի նյութական վնաս:

Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով Դիլիջանի բաժին է հրավիրվել Թեղուտ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Գ. Ղ.-ն: Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են հանցագործության մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ՔՕ 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Ղ.-ն ձերբակալված է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031