Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուպերվարչապետության» համակարգը փոփոխելու քաղաքական որոշում կա». Ալեն Սիմոնյան

Հունվար 10,2019 22:33

«Համաձայն չեմ, որ միայն ուժային կառույցներով է պայմանավորված «սուպարվարչապետությունը»: Դրա հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց ոչ շատ կտրուկ եւ արագ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե նոր կառավարությունն արդյոք քայլեր ձեռնարկելո՞ւ է, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը», որին ենթակա են ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, փոփոխվի, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Պետք չէ սպասել, որ նոր ԱԺ-ի առաջին նիստում քայլեր կձեռնարկվեն, բայց կա քաղաքական որոշում, որ «սուպերվարչապետության» համակարգի(որը ժամանակին քննադատել է Նիկոլ Փաշինյանը եւ անվանել Սերժ Սարգսյանի հագով կարված.-խմբ.) լիազորությունները փոխվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031