Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ առ դեմ. Սամսոն Գրիգորյան-Արմեն Մարտիրոսյան

Հունվար 10,2019 21:00

Վաղը՝ հունվարի 11-ին ժամը 14:00-ին Aravot.am-ի ֆեյսբուքյան էջով, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը  եւ գործարար, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Հաղորդման շրջանակներում կխոսենք Հարկային նոր օրենսգրքի փոփոխություններից: Կքննարկենք, թե առաջարկվող եկամտային հարկի համահարթ համակարգը որքանով կնպաստի ստվերի կրճատմանը, քաղաքացիների ու բիզնեսի հարկային բեռի թեթեւացմանը, որն է եկամտային հարկի ցանկալի մոդելը:

Կխոսենք նաեւ, թե նոր կառավարության տնտեսական ծրագրերը որքանով են հեղափոխական:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031