Օրվա լրահոսը
Մարտունու, Կոտայքի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում բուքը դադարել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն
Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկվածը սպասում է վաղաժամկետ ազատմանը
Տեր-Սահակյանի ընտանիքը կարծում է. «Որեւէ մեկը չի կարող արհամարհել մեր վարչապետի հորդորը՝ վաղաժամկետ ազատումը պետք է գործի օրենքի համաձայն, այլ ոչ պատվերով կամ արհամարհանքով: Մենք վստահում ենք մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հավատում նոր Հայաստան ունենալու իրողությանը: Կեցցե հեղափոխությունը»:
Մեծ մաեստրոյի՝ Սերգեյ Փարաջանովի փառքը նշվում է Հայաստանից դուրս, հեռավոր Էստոնիայում
Հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը մեծ շուքով հիշատակվում ե Էստոնիայի Տարտուի հայ համայնքում, որտեղ նախատեսվում են տարբեր միջոցառումներ ու ցուցահանդեսներ՝ նվիրված մեծ վարպետի արվեստին: Ի դեպ, Տարտուի հայ համայնքի տնօրեն Ռիտա Քեշիշյանը եւ Էստոնիայի միջազգային նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանը 21.07.2018թ. Փարաջանովի դիմանկարը տեղափոխեցին Երեւան՝ նվիրաբերելով Փարաջանովի տուն-թանգարանին:
«Ինձ բռնեք՝ ախպերս է որսալու». արգելված Սիգը՝ ազատ վաճառքում
2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019-ի հունվարի 20-ը Սեւանա լճում որսն արգելված է. որեւէ լողամիջոցի մուտքը լիճ նույնպես արգելված է: Սա Սիգ եւ Իշխան ձկնատեսակների ձվադրման շրջանն է: Սակայն տոնական օրերին մայրաքաղաքի շուկաներում ու փողոցներում Սիգն ազատ վաճառվում էր: Առեւտրականներն էլ հպարտությամբ նշում էին. «Սեւանի ընտիր Սիգ է»: Իսկ երբ հետաքրքրվում էինք՝ ձկան որսն արգելված
«Հոգեւոր կրթություն չեմ ստացել». Արարատ Միրզոյանը՝ հոգեւորականի հագուստով լուսանկարի մասին
Առիթ եմ ունեցել աշխատելու Անթիլիասում, որտեղի կաթողիկոսության հրավերով եմ կանոնակարգել իրենց արխիվը
Խորեոգրաֆիայի թատրոնի նոր տնօրեն. «Նախկին տնօրենի հետ ծանոթացել եմ viber-ով»
Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի (լուսանկարում) առաջ բացվել են ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով եւ ներկայությամբ: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Aravot.am-ը փորձեց նրա հետ կապվել հեռախոսով, սակայն տիկին Կարապետյանի երկու հեռախոսահամարներն էլ անջատված էին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2018թ դեկտեմբերի 28-ին եւ պայմանագիրը
«Ծառուկյանի հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին եղել են միշտ». Էդմոն Մարուքյան
Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ ԲՀԿ-ի կողմից իրենց հասցեին եղել է հակաքարոզչություն, եւ եթե այն կրկնվի, իրենք կպատասխանեն
Ավարտվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ժողովուրդ օրաթերթ խմբագրություն» ՍՊ ընկերության լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
Պաշտպանի տեղեկացմամբ՝ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցով դատարանը որոշումը կհայտնի այսօրվա ավարտին:
«Գազի գնի առնչությամբ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել». Արարատ Միրզոյան
«Տարբեր սցենարներ կան քննարկելու, իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, այս պահին չեմ կարող ասել,-նշում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը
Սեւանում 4 կառույցների ուժեղացված հսկողության արդյունքը՝ արգելված Սիգն ազատ վաճառվում է
2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019-ի հունվարի 20-ը Սեւանա լճում որսն արգելված է. որեւէ լողամիջոցի մուտքը լիճ նույնպես արգելված է: Սակայն արգելված ժամանակահատվածում՝ տոնական օրերին, մայրաքաղաքի փողոցներում ու շուկաներում Սիգ եւ Իշխան ձկան բացահայտ վաճառք էր իրականացվում: Դեկտեմբերի 20-ին բնապահպանության նախարարությունը հայտարարություն տարածեց. «Իշխան եւ Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել
Օպտիմալացման նպատակը պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումն է. Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այսօր տեղի է ունենալու պատգամավորների մանդատների բաշխման արարողությունը և հույս հայտնել, որ ԱԺ պատգամավորի մանդատ ստացող կառավարության անդամները կնպաստեն գործադիրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: «Մեր գործընկերներից երեքն այսօր ստանալու են ԱԺ
Նիկոլ Փաշինյան. «Կովկասյան հովազն արձագանքել է մեր որոշմանը»
Փաշինյանը ահազանգում է որսագողության մասին
«Իմ քայլը» միասնական է քվեարկելու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության ժամանակ». Արարատ Միրզոյան
«ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ վերջին օրերին եղել են ակտիվ քաղաքական զրույցներ: Շատ հարցեր ուրվագծված են»
Հունվարի 10-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն, Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհները, Նիգավան, Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող ճանապարհահատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Աղբամանի դեֆիցիտ չկա, պարզապես աղբահանության համակարգն է կաղում
Մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման հարցը հատկապես քննարկման առարկա դարձավ Երեւանի ավագանու ընտրության օրերին, հետո արդեն` ավագանու նիստերին, ամանորյա տոներին ու մինչ օրս էլ շարունակվում է: Ավագանու անդամները, Երեւան քաղաքի իշխանությունները շրջանառության մեջ դրեցին երկրորդ, երրորդ օպերատոր ներգրավելու հարցը, որպեսզի մրցակցություն լինի, եւ քաղաքն ի վերջո աղբից մաքրվի: Սակայն երբ չկա աղբը հավաքելու հստակ մեխանիզմ, որով կիրականացվի
ՄԻԵԴ-ը բավարարել է Խադիջա Իսմայլովայի գանգատն Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 10-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ լրագրող Խադիջա Իսմայլովայի հայցի որոշումը: Ըստ դրա՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է Իսմայլովայի իրավունքների խախտումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (հարգանք անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ) և 10-րդ (արտահայտվելու ազատություն) հոդվածներով: Միաժամանակ ՄԻԵԴ-ը անհրաժեշտ չի համարել քննություն անցկացնել 6-րդ հոդվածով (արդար դատավարություն): Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է
Անին գրավում ու հիացնում է թե’ արտերկրից, թե’ Թուրքիայի այլ նահանգներից եկած հյուրերին. Ermenihaber.am
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի այցելուների թիվը եռապատկվել է
Պատգամավորական առաջին մանդատը հանձնեց 103-ամյա տատիկը՝ ՀՀ ամենատարեց ընտրողը
Նորընտիր ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքն ունի 88, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր
Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան
Այս տարի Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ վերջին տարիներին մեր ամենածաղկող համայնքներից մեկում՝ Իշխանաձորում, ծխախոտի մթերման համար չորանոցներ կկառուցվեն: Մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային այս ծրագրի շուրջ համաձայնությունն օրեր առաջ ձեռք ենք բերել «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Կարծում եմ՝ Քաշաթաղի հարավային թևում, որտեղ առկա են մեծաքանակ բերրի հողատարածքներ,
Բոլորը գնալու են շուկա, այլապես ոստիկանները կուղեկցեն
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ անցյալ տարի հայտարարել էր՝ հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ: Մարությանն ասել էր. «Նվազագույնի ենք հասցնելու այն, ինչը հնարավոր է անել ոստիկանության եւ քաղաքապետարանի ուժերով: Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլեւ բացատրական կերպով, եւ դա մի փոքր ժամանակ է պահանջում մեզանից»:
Պոլսո հայոց պատրիարքարանի շքամուտքում նոր խաչքարեր են տեղադրվել
Ermenihaber.am – Հունվարի 9-ին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Բարձր Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ օծվել են պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծննդյան նախօրյակին տեղադրված խաչքարերը: Այս մասին հայտնում է Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Հովանավորել է սասունցի բարերար Քրիստիան Գելիջին: «Այսպիսով, պատրիարքարանի մուտքը բարեզարդուեցաւ գեղեցիկ խաչքարերով»,- նշված է գրառման մեջ:
Բնապահպանության նախարարը միանձնյա և կամայական որոշում է կայացնում, թե իրեն հասանելի որ տեղեկություններն ու հաշվետվություններն իմաստ ունի հրապարակել, իսկ որոնք՝ ոչ. ՀԲՃ
Որպես հանրային շահի պաշտպանությամբ ու բնության պահպանությամբ զբաղվող քաղաքացիական խումբ Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) մշտապես հարցումներ ու գրություններ է ուղարկում տարբեր պետական և ոչ պետական կառույցներ, փնտրում ու ստանում հանրային գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, այնուհետև վերլուծում ու հրապարակում այն։ 21-րդ դարի հնարավորություններին համընթաց՝ բացի առձեռն հանձնվող թղթային գրագրությունից, մենք օգտվում ենք նաև ՀՀ կառավարության էլեկտրոնային
«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է…»
Արցախի ազատագրման պատմական նշանակության, խիզախ հայորդիների կյանքի գնով նվաճած հաղթանակի, այդ տարիներին համայն հայության միասնականության մասին մտորելով քայլում ենք լեռնային հարուստ տեղանքով մեր պապերի վաղեմի բնօրրանում՝ Արցախում, բարձրանում Մարտակերտի շրջանի հարավ-արեւելքում, Խաչեն գետի աջ ափին գտնվող Արցախի հինավուրց քաղաքներից մեկի՝ Տիգրանակերտի ճանապարհով, մտնում Մեծ Հայքի հայոց արքա Տիգրան Մեծի կողմից կառուցված անառիկ ամրոցը, որտեղ հայ
Բուժման վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ և այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան
Բացարձակապես անընդունելի է, որ բժիշկ-մասնագետների բազմաթիվ զգուշացումներն անտեսած պետական իրավասու մարմինները, որոնք հասցրել են Սամվել Մայրապետյանին այն վիճակին, որ առաջացել է ակնհայտ սպառնալիք նրա կյանքին և առողջությանը, շարունակում են անտեսել ոլորտի մասնագետների կարծիքը և այժմ էլ խոչընդոտում են նրա բուժման միակ հնարավորությունը՝ փորձելով այն ներկայացնել իբրև քննությունից թաքնվելու միջոց:
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Լապշինի հայցն Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցին և անցել քննության փուլ: Այս մասին Լապշինը գրել է Facebook-ի իր էջում: «Ստրասբուրգի եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ իմ կողմից ներկայացված ապացույցները՝ Բաքվի բանտում սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս հասցնելու և խոշտանգումների վերաբերյալ, բավարար են Ադրբեջանի դեմ գործ
Ինչ սպասելիքներ ունենք ռեկտորների փոփոխությունից
Թավշյա հեղափոխությունը աստիճանաբար հասնում է նաեւ ռեկտորների ընդունարաններ եւ հիմա արդեն հանրապետությունում նկատվում է ռեկտորների փոփոխման գործընթաց: Սպասելիքները շատ են այդ գործընթացից, քանի որ անկախացումից հետո, ավելին, անգամ Բոլոնիայի գործընթացին անդամակցելուց հետո, հանրապետական բուհական համակարգում գրեթե ոչինչ չփոխվեց, որի պատճառներից մեկը «երկարակյաց» ռեկտորներն էին, որոնք չէին գնում կտրուկ բարեփոխումների: Իսկ հեղափոխական լուծումներ պահանջող համալսարանական բարեփոխումներ
Արթուր Վանեցյան. «Մինչ օրս որ ՀՀ-ից երեխա որդեգրեն ու օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել»
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության նիստում երեխաների որդեգրման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ երեխաների օրգանները վաճառելու նպատակով որդեգրման դեպքեր են արձանագրվում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, թե ամենաշատը խոսվում է այն մասին, որ երեխայի որդեգրման գործընթացը փող արժե ու հավելեց. «Տարբեր օղակներում է, և մենք այս ինֆորմացիային պետք է շատ լուրջ ուշադրություն
Էդուարդ Շարմազանով. «Ինչքան նավթալինոտ, իրենից որևէ բան չներկայացնող գործիչ կար, ինչքան քաղաքականությունից կիլոմետրերով հեռու գործիչ կար, ասում էին՝ ՀՀԿ-ն ասելիք ու անելիք չունի». «Լրագիր»
Թեկնածություն դրեցին, տեսանք, ինչքան են հավաքել դրանք։ Ես ասում եմ՝ եթե ՀՀԿ-ն չմասնակցեր ընտրություններին, ամեն արժող-չարժող պետք է ասեր՝ դե ՀՀԿ-ն ձայն չուներ, սկի 1000 ձայն չէր հավաքելու, դրա համար էլ չմասնակցեցին, վախեցան։

















































