Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանի շքամուտքում նոր խաչքարեր են տեղադրվել

Հունվար 10,2019 13:43 Share

Ermenihaber.am – Հունվարի 9-ին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Բարձր Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ օծվել են պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծննդյան նախօրյակին տեղադրված խաչքարերը: Այս մասին հայտնում է Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:

Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Հովանավորել է սասունցի բարերար Քրիստիան Գելիջին:

«Այսպիսով, պատրիարքարանի մուտքը բարեզարդուեցաւ գեղեցիկ խաչքարերով»,- նշված է գրառման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել