Օրվա լրահոսը
Չինական տիեզերանավն առաջին վայրէջքը կատարեց լուսնի հակառակ կողմում. «Ամերիկայի ձայն»
Չինաստանին պատկանող տիեզերանավը հունվարի 3-ին վայրէջք կատարեց լուսնի հակառակ կողմում՝ բեկում իրականացնելով երկրագնդի բնական արբանյակի ուսումնասիրման պատմության մեջ, քանի որ մինչ այժմ ամերիկյան ու խորհրդային, նաեւ ռուսական տիեզերանավերն իջել են լուսնի միայն այն կողմում, որը տեսանելի է երկրագնդից։ Իսկ վերջին տարիներին թռիչքներն իրականացվում էին հիմնականում լուսնի ուղեծրի շուրջը, կամ պարզապես ավարտվում էին երկնային այս մարմնին
Ճանապարհային ոստիկանները հունվարի 1-4-ը հայտնաբերել են 126 անսթափ վարորդի
Հունվարի 1-ի, ժամը 00.01-ից հունվարի 4-ի ժամը 12.00-ը, Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց:
Ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին և կնոջ գլխին հարվածողին
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են ոմն Էդուլի և Սերգեյի ինքնությունները, որոնք հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 7-8-ին` նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ
Կարագանդայում սպանության ու ծեծկռտուքի գործով կասկածյալներն ազգությամբ հայեր են
Ղազախստանում ՀՀ դեսպանատան հայտարարությունը սպանության միջադեպի վերաբերյալ
Երևանի բնակիչը՝ խաբեության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, միայն անձնագրով և սոցիալական քարտով արագ վարկեր տրամադրելու վերաբերյալ գովազդներ է տարածել
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վարկը ձևակերպելու նպատակով Կոտայքի մարզի բնակիչը և 30-ամյա տղամարդը գնացել են Երևան քաղաքի Եր. Քոչարի փողոցում գտնվող կազմակերպություն, որտեղ վերջինս ձևացրել է, թե վարկ տրամադրելու համար որոշ աշխատանք է կատարում: Խաբեությամբ ձեռք բերելով Կոտայքի մարզի բնակչի վստահությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Կոտայքի մարզի բնակչի հետ այցելել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հեռախոսների վաճառքի սրահ և վերջինիս անվամբ ապառիկ կարգով ձեռք բերել «Այֆոն X» տեսակի բջջային հեռախոս՝ համոզելով, որ իրենց կազմակերպության գործունեության ձևն այդպիսին է:
ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակ է փոխվել
«Ամերիկայի ձայն». Վերջին ընտրություններն ԱՄՆ-ում արձանագրեցին քաղաքական նոր իրավիճակ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անցումը դեմոկրատների վերահսկողության ներքո ստեղծեց բաժանված կառավարության քաղաքական համակարգ: Այս տարվա սկզբին կմեկնարկի ԱՄՆ-ի նորընտիր Ներկայացուցիչների պալատի առաջին նիստը, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Այսպիսով` վերջ դրվեց երկու տարի շարունակվող հանրապետական կուսակցության միանձնյա կառավարմանը, որը վերջին երկու տարիներին վերահսկում էր ինչպես գործադիր մարմինն,
UNESCO-ն հայկական Պորտասարը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում
UNESCO-ն որոշում է կայացրել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Պորտասարը (թուրքական անվանումը` Գյոբեքլիթեփե) ընդգրկել Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Euronews-ը: Աղբյուրի համաձայն` սույն որոշումը Համաշխարհային ժառանգության կոմիտեն ընդունել է այս տարվա հուլիսի 3-ին Բահրեյնում տեղի ունեցած իր 42-րդ նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ 6 տարի առաջ Պորտասարը ներառվել էր UNESCO-ի Համաշխարհային
Նիկոլ Փաշինյանը ընտանիքով երեկ հյուրընկալվել է ջազմեն Լեւոն Մալխասյանի ակումբում
«Հրաշալի երեկո անցկացրինք «Մալխաս» ակումբում: Վերջում՝ սելֆի Լեւոն Մալխասյանի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով հետեւյալ լուսանկարը: Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն ավելի վաղ նաեւ տեսանյութ էր հրապարակել: https://www.facebook.com/anna.hakobyan.7965/videos/pcb.2167465909963673/2167464669963797/?type=3&theater
Ռեստորանների հարկերն ավելանում են. ի նշան բողոքի մեկօրյա ցույց է լինելու
ախատեսված է, որ այժմ սահմանված 6 տոկոս շրջանառության հարկը 2019-ին ավելանալու է 2 տոկոսով՝ դառնալով 8 տոկոս, իսկ 2020-ին ևս 2 տոկոսով։
Ցեղասպանություն իրագործելու բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 8-րդն է
Akunq.net. ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի աջակցությամբ շարունակվող «Վաղ ահազանգ» նախագծի շրջանակներում հրապարակել է «Ցեղասպանություն իրագործելու ռիսկայնություն ունեցող երկրների ցանկը»։ Հետազոտությունը կատարվել է 30 երկրներում, որտեղ եկող տարում հազարից ավել մարդ սպանելու հավանականություն կա։ Ցեղասպանություն իրագործելու բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, մոտ 30,9 % ռիսկայնությամբ, առաջին տեղում է, իսկ Թուրքիան, 2018-19 թթ․ տվյալների համաձայն,
Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է հանդիսացել. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գործընկերոջը Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հաստատվել է Լին Թրեյսիի՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը
«Ասպարեզ». Ամերիկայի Ծերակոյտը հաստատեց նախագահ Տանըլտ Թրամփի կողմէ առաջադրուած Լին Թրէյսիի թեկնածութիւնը՝ իբրեւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան: Հայ Դատի յանձնախումբին մօտիկ ծերակուտական Պապ Մենենտեզ այս առթիւ յայտնեց, որ ինք կ՛աջակցի այս թեկնածութեան, սակայն կ՛ակնկալէ սերտօրէն աշխատիլ տիկին Թրէյսիի հետ՝ կարենալ խրախուսելու համար Հայոց Ցեղասպանութեան անկեղծ ճանաչումը: Նշենք, որ Լին Թրէյսի Միացեալ Նահանգներու արտաքին գործոց
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները. Հայկ Քոթանջյան
Անընդհատ նորացվող գիտական բարձր որակավորմամբ օժտված երիտասարդ ու անվանի վերլուծաբանները իրենց հետազոտություններով միջազգային ճանաչում ձեռք բերած Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից հեռանում են:
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է
Սիսիանի և Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաերթ կատարած անձը բացահայտվեց
Հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տղամարդու դիակ կա: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հունվարի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Շահումյան գյուղի բնակիչ Վարդան Ո.-ն իր «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հիշյալ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Մասիս գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Գագիկ Կարապետյանին: Վրաերթի
Պատահար՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունվարի 3-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 26-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1963 թ․) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ղ.,
Վերահրատարակվել է «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը
Հարգելի՛ հայրենակիցներ Վերջերս իմ և ընկերներիս աջակցությամբ ավելի քան 130 տարվա ընդմիջումից հետո միջին հայերենից վերածվել է արդի հայերենի և վերահրատարակվել (առաջին անգամ տպագրվել է 1886թ.-ին, Սանկտ Պետերբուրգում) «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը: Պատմագրության հեղինակը, ըստ գրքի առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի, Աբրահամ Բեկնազարյանցն է, ում թելադրածը գրի է առել որդին՝ Ապրես
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։
«20 հազարն ընդհանուր ուղևորահոսքն է. վերջնական թիվը ցույց է տալու ԱՎԾ-ն». ժողովրդագրագետը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվային տվյալների մասին
Արտակ Մարկոսյանը մտահոգություն հայտնեց՝ ունենք ծնունդների թվի անկում:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
Դանիայում երկաթուղային պատահարի հետևանքով ութ մարդ է զոհվել. «Ազատություն» ռ/կ
«Ազատություն» ռ/կ. Դանիայում երկաթուղային պատահարի զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 16 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Վթարի վայրում շարունակվում են այսօր վաղ առավոտյան իրար բախված գնացքներից մեկի հետնամասի որոնողական աշխատանքները։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Մեծ Բելտ կամրջի վրա: 130 ուղևոր տեղափոխող գնացքը, որն ընթանում էր մայրաքաղք Կոպենհագենի ուղղությամբ, բախվել է հանդիպակաց ուղղությամբ
23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առողջությանը ծանր վնաս պատճառելու համար. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 23 ամյա երիտասարդի: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն `2016 թվականի հուլիսի 9-ին, Սևան քաղաքի սրճարաններից մեկում, 1995
Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բացվել է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 3-ի ցերեկը և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 7-8-ը սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 3-ի ցերեկը և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 7-8-ը՝ թույլ տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Հունվարի 1-3-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց
84-ը ոչ սթափ վիճակում վարելու համար
Արսեն Թորոսյանը որոշել է Ծաղկաձորում շտապօգնության հերթապահություն սահմանել
Երեկ Ծաղկաձոր կատարած այցի ժամանակ տեղում բուժօգնության կազմակերպմանը ծանոթանալուց ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, հաշվի առնելով այցելուների մեծ թիվը, որոշեցինք ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորում շտապօգնության հերթապահություն սահմանել, որպեսզի բուժօգնությունը տրամադրվի առավելագույնս որակյալ և օպերատիվ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2097942446962389/?__xts__[0]=68.ARD3VclBMamdV0Qy_BWKpOfXlgy2iDm3yzoplAYhb9i2FoV6H-HaWs41R4kQdjZ5IhgMj21NIWk1OkYjdvLQ45oVdxqNblJ0glbM-egGJFHoXg8uJGIzdmtDmp-n2-Ne8g92DZuYadYbggVrE-ogqRBc46_mKBAKbyxAZS8Iwg37YoPwD2BsnOBOBQIpUmjgjdYSjUKj-PddRJuJE4GuT40tez9NbEBlBjDd3qm1mQOL9q3e5IpSKui9UdfGQnFmHCNy2I_EhJMBqAg_iGx2FoUVj5u7DQxSC5DI-FoCFntAW95Cl9_LFEXqRaj7NOglmReN5hrz9TuSoXkjDCY5lmYqjmfWTDnrynw&__tn__=-R Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար
Կոնսերվատորիայի ուսանողը BMW-ով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 4 հոգու. 2-ը երեխա են. shamshyan.com
Հունվարի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ին սահմաններում, Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանը, իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին: Այնուհետև վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշիկ


















































