Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանություն իրագործելու բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 8-րդն է

Հունվար 04,2019 11:10

Akunq.netԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի աջակցությամբ շարունակվող «Վաղ ահազանգ» նախագծի շրջանակներում հրապարակել է «Ցեղասպանություն իրագործելու ռիսկայնություն ունեցող երկրների ցանկը»։ Հետազոտությունը կատարվել է 30 երկրներում, որտեղ եկող տարում հազարից ավել մարդ սպանելու հավանականություն կա։ Ցեղասպանություն իրագործելու բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, մոտ 30,9 % ռիսկայնությամբ, առաջին տեղում է, իսկ Թուրքիան, 2018-19 թթ․ տվյալների համաձայն,  Աֆղանստանից, Եգիպտոսից, Հարավային Սուդանից, Պակիստանից, Յեմենից, Անգոլայից հետո 11,2% ռիսկայնությամբ  8-րդն է։ Սիրիան 15-րդ տեղում է։

«Վաղ ահազանգ» նախագծի մասին

Նախագիծը սկսվել է իրականացվել 2011 թ․ ԱՄՆ-ի Հոլոքոստի հիշատակի թանգարանում գտնվող Սայմոն-Սկյոտ ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնի (Simon-Skjodt Center for the Prevention of Genocide) ու Դարտմուտի քոլեջի Դիկի միջազգային փոխըմբռնման կենտրոնի (Dickey Center for International Understanding) հետ համատեղ։

Նախագծի շրջանակներում ամենազարգացած մեթոդներով ու հսկայական տվյալների մշակմամբ գնահատվում է աշխարհի բոլոր երկրներում կոլեկտիվ վայրենություններ անելու ռիսկայնությունը։ Բացի այդ` տվյալներ են հավաքվում խնդրո առարկա երկրներում վերջին շրջանում եղած հեղաշրջման փորձերի, մենիշխանության մակարդակի, քաղաքացիական իրավունքների, քաղաքական սպանությունների ու էթնիկ բևեռացման վերաբերյալ։ Նախագծի հեղինակներն ասում են, որ բազմաթիվ ահազանգող նշաններ են ստանում, ու եթե դրանց դեմ ռազմավարություն մշակվի, հնարավոր կլինի բազմաթիվ կյանքեր փրկել։

Պատրաստեց Անի Մելքոնյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031