Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիայում երկաթուղային պատահարի հետևանքով ութ մարդ է զոհվել. «Ազատություն» ռ/կ

Հունվար 03,2019 17:05 Share

«Ազատություն» ռ/կ.  Դանիայում երկաթուղային պատահարի զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 16 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:

Վթարի վայրում շարունակվում են այսօր վաղ առավոտյան իրար բախված գնացքներից մեկի հետնամասի որոնողական աշխատանքները։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Մեծ Բելտ կամրջի վրա: 130 ուղևոր տեղափոխող գնացքը, որն ընթանում էր մայրաքաղք Կոպենհագենի ուղղությամբ, բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքից պոկված մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել