Օրվա լրահոսը

Դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է թույլատրելիության սահմանը. ՀՀ դատավորների միության հայտարարությունը

Դատավորներն իրավունք չունեն և պարտավոր չեն որևէ մեկին բացատրություններ տալ իրենց կողմից ընդունված որոշումների բովանդակության, հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ կամ հանրության առաջ ապացուցել դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը, հասարակությունն էլ իր հերթին չի կարող դատավորից նման վարքագիծ ակնկալել:

Բելառուսաբնակ սոպրանո Գոհար Հակոբյանը կարիերա է անում միաժամանակ 3 ուղղություններով

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հրավիրված մենակատարների մասնակցությամբ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հեղինակային երեկոյին առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ Բելառուսում բնակվող օպերային սոպրանո Գոհար Հակոբյանը: Երգչուհու կատարմամբ առաջին անգամ հնչող կոմպոզիտորի՝ Էլիտա Հարությունյանի խոսքերով «Աղոթք» երգը ընդունվեց բրավոներով: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ երեւանյան համերգի օրը երգչուհին հրավիրված

Միկրոավտոբուսը Հովք չի հասնում, այն Հաղարծին գյուղում շրջադարձ է կատարում եւ վերադառնում Դիլիջան

Խնդրի վերաբերյալ զրույց ունեցանք Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի հետ: Նա ասաց, որ բազում անգամներ երթուղային միկրոավտոբուսը միջպետական ավտոճանապարհից Հովք է բարձրացել, սակայն գյուղից ուղեւորներ չեն եղել:

Այդպես էլ չհասկացա, թե ինչ արդյունքներ կամ ընթացիկ լուծումներ ստացվեց. արձագանքներ Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ գազի գնի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Արդյունքում մենք հունվարի 1-ից գազ ենք գնելու չսահմանված գնով… Այսինքն գազը գնելու ենք, բայց դրա գինը հետո ենք բանակցելու

«Գիրքն արդիական է այնքան, որքան աղոթքն առ Աստված»

Հարցազրույց բանաստեղծուհի Գոհար Եղիազարյանի հետ – Ի՞նչ զգացողություն ունեցաք առաջին գրքի տպագրությունից։ – Առաջին հանդիպումը թրթռուն էր, գիրքն արդեն ինձ սպասում էր հայրենիքում… մայրս, ում նվիրված է գիրքը, սրտի դողով վերցրեց իր ծերացած ձեռքերի մեջ։ Երախտագիտության արցունքներ տեսա նրա աչքերում։ Հիմա էլ հիշելիս հուզվում եմ… – Ո՞րն է ստեղծագործելու Ձեր բացատրությունը, ինչո՞ւ եք ստեղծագործում։ –

«Այբ» հիմնադրամը ԿԳՆ-ից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն: ԿԳՆ-ը կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա։

Արցախի ՄԻՊ. Հանրային ծառայողի արտահայտվելու ազատության սահմանափակումը կարող էր հետապնդել քաղաքական զսպվածությունը և էթիկայի կանոնների պահպանումը երաշխավորելու նպատակ

Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը՝ հանրային ծառայողի արտահայտվելու ազատության վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայող Մոնթե Մադոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի միջոցով հրապարակայնորեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել իր արտահայտվելու ազատության սահմանափակման կոնկրետ օրինակի վրա՝ ակնկալելով Պաշտպանի դիրքորոշումը դրա վերաբերյալ: Հաշվի առնելով, որ վերջինիս կողմից բարձրացված հարցը առերևույթ վերաբերում էր

Սահմանագոտում՝ 2562 հեկտար աշնանացան

Պետական աջակցությունը՝ 153 միլիոն դրամ

Վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ

Այնուհետև ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն աշխատասենյակից բերել է անհայտ տեսակի հրազեն և 2 անգամ կրակել։ Մի գնդակը դիպել է Ռաֆայել Ս․-ի ոտքին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

Իրինա Քոչարյան. «Կարծում եմ, խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը բավականին ակնհայտորեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի գործին». «Ա1+»

Լիովին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ Հայաստանում սկսվեց քաղաքական «որսագողության» ժամանակաշրջանը (эпоха политического браконьерства») ։ Եվ իրականում, դե-ֆակտո՝ «թավշյա իշխանությունների» կրեդոն ոչ թե հայտարարագրված «սերն ու հանդուրժողականությունն» են, այլ՝ ատելության համակարգված սերմանումը։

Մոռանալ Սոկրատեսին

Երիտասարդ՝ չի նշանակում արդյունավետ եւ բեղուն Լուսանկարում պատկերված պաստառը փակցված է Երեւանի տարբեր վարչական շրջանների կանգառներում։ Ես տեսել եմ Քանաքեռ-Զեյթունում եւ Կենտրոնում։ Պաստառում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Առնվազն հասկանալի չէ, եթե չասենք ծիծաղելի եւ անհեթեթ է, տուրիստական կազմակերպության տրամաբանությունը՝ երկրի զբոսաշրջային գրավչությունը կապել որեւէ պետական չինովնիկի տարիքի հետ։ Եթե անգամ երկրի մի պաշտոնյա

Հայաստանն ու Ռուսաստանը շոշափելի անհամաձայնություններով, տարամետ շահերի խմբաքանակով հանդերձ, այդուամենայնիվ, ունեն խոսելու, քննարկելու ահռելի հարցեր. «Ժամանակ»

Ռուսաստանի նախագահի ողջույնի խոսքը բավականին ջերմ էր, և նա հայտարարեց, որ Մոսկվան կանի իրենից հասանելիք ամեն ինչ, որպեսզի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունը ավելի խորանա և զարգանա, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Իհարկե, դժվար է ասել, թե ինչ տրամադրություն է իշխել արդեն լրագրողական տեսախցիկներից հետո, սակայն, այդուհանդերձ, հատկանշական է, որ դրանց ընթացքում եղած մասը զերծ էր լարվածությունից: Սա

Անտեսվեցին հորդորներն ու հավաստիացումները, որ ոչ մի շենք չի քանդվելու, եւ թույլատրելի չէ պատմական հուշարձանների տեղափոխումը. «Հրապարակ»

Կառավարությունը երեկ կայացած նիստում որոշել է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքները հանրային գերակա շահ ճանաչել: Հարցը ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեւանի այդ տարածքի գոտեւորման նախագծով նախատեսվում են Երեւանի գլխավոր պողոտայի

Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարը. ՀԲՃ

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը չի պատասխանել Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության 2018թ․-ի հոկտեմբերի 29-ի պաշտոնական հարցմանը։ Այդ հարցումը վերաբերում էր Ամուլսարի ծրագրի կարևորագույն ռիսկերի մասին դեռ սեպտեմբեր ամսին միջազգային հայտնի փորձագետների կողմից նախարար Էրիկ Գրիգորյանին ուղարկած վերջնական հաշվետվությանը։ Նախարարությունը պարզաբանում է տարածել այդ մասին, որով ընդունել է մեր հարցմանն օրենքով սահմանված կարգով

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը

«Վեդոմոստին» Նիկոլ Փաշինյանին ճանաչել է տարվա քաղաքական գործիչ

Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքները կապված են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի գործի հետ. «Ժամանակ»

ՔԿ պետի արդեն նախկին տեղակալը հայհոյանքներ է տվել Աբգարյանին, ասել է, որ նա ցմահ է նստելու, ինքը կորցնելու է Աբգարյանին։ «Այո, ինձ պատմեց, որ Վահագն Հարությունյանը այդ ժամանակ իրեն սպառնացել է՝ իր բառերով կորցնել Վահագին, ամեն ինչ անել, որ նա ցմահ նստի։ Բայց ես այդ ժամանակ այդ խոսակցություններին իրավական ընթացք չեմ տվել, քանի որ խոսակցությունը երկուսի մեջ է եղել, և ապացույց չի եղել։ Այս տրամաբանությամբ ես հաղորդում չեմ տվել»,- ասաց Ճարոյանը։

Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է Տավուշի մարզի 27-ամյա բնակիչը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից

Իրականում ազատ խոսքն առաջին հերթին հենց քննադատությունն է, վատը, թերությունը տեսնելու ունակությունը. «Հրապարակ»

Զարմանալի է, որ ով հայտնվում է իշխանական աթոռներին, դադարում է իրականությունն ադեկվատ ընկալել, իր շուրջը թերություններ տեսնել։ Իսկ լրագրողների գործը բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում մեկն է՝ նկատել սխալներն ու թերությունները, զգոն պահել իշխանավորներին, ներկայացնել հանրային դժգոհություններն ու բողոքները, բարձրաձայնել հասարակական խնդիրները։

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է

ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ

ԲՋՋԱՅԻՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՐՈՐԴ
Գլուխ հիսուներորդ

Հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է. –               հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար, –               հնարավորինս չմասնակցել զանգվածային միջոցառումների,

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են

Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր:

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց խոսքեր ջերմ ու բարի: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Շնորհավոր Սուրբ ծնունդ ու Նոր տարի:  

Մաղթում եմ բոլորիս

Նոր տարին, որը մենք հիմա նշում ենք, ի վերջո, չափազանց պայմանական եւ հարաբերական երեւույթ է: Երկրագունդը ինչպես պտտվում էր Արեւի շուրջը, այդպես էլ շարունակում է պտտվել եւ ոչ մի պահ չի դադարում դա անել: Այլ մշակույթներում, նաեւ մեր՝ հայկական նախաքրիստոնեական ավանդույթում, Նոր տարին արձանագրվում է մեկ այլ ամսաթվով, որը, այսպես ասած, «նույն իրավունքներն ունի», որքան

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. Մեր հանդիպումները չեն հերիքում հարցերի ամբողջ շրջանակը ամբողջ մանրամասներով քննարկելու համար

Փաշինյանը նշեց, որ գազի գնի հետ կապված որոշում դեռ չկա. գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. «Իհարկե՛, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա զգայուն թեմա է և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում: Բայց, ընդհանուր առմամբ, ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ, և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

Նախարարություն՝ առանց երիտասարդության․ երիտասարդական ոլորտի գյումրեցի փորձագետները բացատրություն են պահանջում. (Տեսանյութ)

Վերջին շրջանում մամուլով ու համացանցով շրջանառվող տեղեկատվությունը որոշ  նախարարությունների լուծարման, գործող 17-ի փոխարեն 12-ը դարձնելու մտադրության մասին առաջացրել է երիտասարդության հարցերով զբաղվող կառույցների, փորձագետների լուրջ անհանգստությունը։ Բանն այն է, որ լուծարվող նախարարությունների թվին է պատկանում նաև սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունը։ Ըստ շրջանառվող տեղեկատվության, ստեղծվելու է մեկ նախարարություն՝ Կրթության և գիտության, մշակույթի ու սպորտի, որի

Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ կառուցվելու է

ՀՖՖ 1-ին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց, որ Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող ազգային մարզադաշտ կկառուցվի: «Ազգային ստադիոն կառուցելու ծրագիրը կա, Մեզ այդպիսի ստադիոն պետք է: Բայց դա շատ արագ չի լինում: Խոսքը ներդրումների մասին է: Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի ստադիոն, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից եւ հարմար կլինի Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031