Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մինչեւ 2022 թ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է. «Հայկական ժամանակ»

Սարգսյանը այցելում է ֆեդերացիա, հանդիպում է խորհրդի կազմի հետ եւ մասնակցում է ժողովներին։

«Սիրտը 1 րոպեում 200 անգամ զարկում է». զինակոչիկի մոր պնդմամբ՝ որդին պիտանի չէ ծառայության համար

Գիշերային ժամերին ճնշման կտրուկ տատանումներ են լինում, սիրտն անկանոն է աշխատում, անընդհատ խփոցներ են լինում, քթի միջնապատը ծուռ է

Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը 156 երկրների մեջ 129-րդ տեղում է

Տարածաշրջանի երկրներից ամենաերջանիկը Թուրքիան է՝ 74-րդ հորիզոնական, Ադրբեջանը 87-րդ տեղում է, Իրանը՝ 106, Վրաստանը Հայաստանից մեկ հորիզոնական բարձր է (128):

«Գրանդ Քենդիի»  քաղցր նվերները բոլոր մանկատներին և հատուկ դպրոցներին

Ամեն տարի «Գրանդ Քենդին» հանրապետության բոլոր 9 մանկատների և բոլոր 24 հատուկ դպրոցների երեխաների Ամանորը շնորհավորում է քաղցր նվերներով: Այս տարի ևս տոնին ընդառաջ մանուկների սիրելի հերոսները ձմեռ պապի հետ միասին այցելել են  փոքրիկներին և նրանց օրը դարձրել տոն: Քաղցրավենիքով լի տոպրակներ են ստացել մանկատների և հատուկ դպրոցների բոլոր 2131 երեխաները: Ավելի մանրամասն` տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=4B4zpMNXlWs&feature=youtu.be

Ո՞վ չգիտի, որ տարբեր նախարարություններում, ԾԻԳ-երում, ՊՈԱԿ-ներում հազարավոր մարդիկ պարզապես պարապ-սարապ նստած՝ հսկայական աշխատավարձեր են ստանում. «Հայկական ժամանակ»

Հասարակական կարծիքը ալեկոծված է. լրատվամիջոցներում ու սոցկաքերում ահավոր աղմուկ է բարձրացել, թե նախարարությունների կրճատման, տարբեր ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման արդյունքում մեծ թվով պետական աշխատողներ դառնալու են գործազուրկ, ու դա շատ ծանր սոցիալական հետեւանքներ է ունենալու։ Ընդ որում՝ խոսվում է տասնյակ հազարավոր փակվող աշխատատեղերի մասին։ Իհարկե՝ այդ թվերը խիստ ուռճացված են, եւ խոսք կարող է լինել

Արեգ Միքայելյան. «Ադրբեջանը 3 արբանյակ ունի, Հայաստանն էլ է ուզում ունենալ»

«Աստղագիտությունը գնալով ավելի ու ավելի է կարեւորվում բոլոր գիտությունների մեջ եւ նույնիսկ դառնում է միջճյուղային եւ բազմաճյուղային գիտությունների առաջատարը»,- դեկտեմբերի 26-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա խոսքերով, բոլոր գիտություններն այլեւս չեն ուզում բավարարվել երկրի վրա ստացված տեղեկատվությամբ. «Ցանկացած գիտություն մեծ հեռանկարներ է տեսնում տիեզերքից ստացված տվյալների հիման վրա զարգանալու առումով…

Համացանցային տիրույթի ազդեցությունն անչափահասների վրա

Անչափահասների վիճակը գնահատելու առումով կարեւոր նշանակություն ունի ոչ միայն անչափահասների վարքագծի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության, այլեւ նրանց կողմից դրսեւորվող վարքագծի վերաբերյալ առկա այլընտրանքային տեղեկատվության ուսումնասիրությունը: Համացանցը հաճախ հանդիսանում է ձանձրույթը լցնելու կամ տեղեկություն ստանալու միջոց: Սակայն չմոռանանք, որ այն հատկապես անչափահասների կյանքում հաճախ դառնում է վտանգավոր գործոն: Ոչ օրենսդրությունը եւ ոչ էլ սոցցանցերը չեն կարող վերահսկել

Ծնողի գանգատը. «Դեմ չեմ, որ տղաս բանակ գնա, բայց ուզում եմ առողջ գնա եւ առողջ վերադառնա»

«Եթե զորակոչվի, պարբերաբար պետք է լինի հսկողության տակ: Օրինակ՝ փոշու ազդեցությամբ վիճակը կարող է սրվել»,-արձանագրեց հանձնաժողովը

Երևանում կինը վեճից հետո բենզինը լցրել է տղամարդու վրա

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 50 ամյա կնոջ: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը

Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մ.Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2107», «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 68-ամյա ուղևոր Հմայակ Պողոսյանը տեղում մահացել է, իսկ «Նիսան»-ի վարորդը, ուղևորը, «Ֆորդ»-ի վարորդը, ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։  Ոստիկանություն

«Առանց ընդդիմության վտանգված է առաջին հերթին իշխանությունը, ապա նաեւ պետությունն ու պետականությունը»

Արթուր Ղազինյանը՝ ժողովրդավարությունը ամբոխավարությունից տարանջատելու հիմնական դրույթների մասին

Երբ Իսրայելում նշել են կոմպոզիտորի 75-ամյակը, իսկ Հայաստանում՝ անտեսել

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը` տարեմուտի մասին իր ունեցած խոհերով ԵՍ ՉԳԻՏԵՄ Տարին անցավ, ես չգիտեմ Ցավը տարա՞վ , թե մնաց Տարին անցավ, բայց հաստատ է՝ Տխուր հուշեր շատ մնաց… 31.12.1991. Երեւան   ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՀԵՐ Տարին անցավ. Չգիտեմ ինչից սկսեմ: Անցավ փոփոխակի տրամադրություններով, ուրախ եւ ոչ հաճելի դեպքերով, (հասկանում եմ՝ կյանք է, իր դրական ու բացասական երեւույթներով,

Այս անգամ ԱԺ-ից ինքնաբացարկի մասին դիմումներ չկան. «Ժողովուրդ»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան։ «Առաջարկել ենք, որ այդ ժամկետներում ներկայացնեն ինքնաբացարկները։ Որպես այդպիսին, վերջնաժամկետ չի սահմանվում, որովհետեւ նիստից րոպեներ առաջ էլ կարող է անձը ներկայանալ եւ ինքնաբացարկ հայտնել»,- նշեց նա։ Միաժամանակ ԿԸՀ նախագահը հստակ չի նշում, թե երբ է տեղի

Սփյուռքի նախարարության լուծարումն ինչպես է ընկալվում արտերկրում. «Հրապարակ»

ԱՄՆ-ում գործող Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը հիշեցնում է, որ սփյուռքի նախարարությունը ստեղծվել էր մի անձի համար, որի կյանքում, հաստատ, ինչ-որ դեր խաղացել էր։

Պահանջում են համբուրել Ստալինի քայլած տեղերը

Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց էին անում՝ «Навеки с Россией» պաստառներով ու կեցցե՛ Ռուսաստանը կոչերով՝ ընդդեմ մեր երկրում հակառուսական տրամադրություններ ստեղծողների: Նրանք բողոքում էին, որ Երեւանի քաղաքապետարանը բյուջեի հաշվին ուզում է աշխատողներին անգլերեն սովորեցնել: Երբ ասացինք, որ մի նեղվեք, ռուսերեն էլ են սովորեցնելու, կոմունիստներից մեկը բորբոքվեց՝ ասելով, թե ինձնով զբաղվելու

Միշտ էլ դեկտեմբեր-հունվար ամիսներին բնակարանային գողությունները աճում են, բայց այս դեպքում համաներումն էլ է ազդեցություն ունեցել. «Ժամանակ»

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ արդարադատության նախարարությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախարարության կողմից առաջարկվել էր համաներման հիմքով պատժից ազատված

Բնապահպանության նախարարը թաքցնում է կարևոր տեղեկությունները հանրությունից և որդեգրել է ոչ թափանցիկ գործելաոճ․ ՀԲՃ

Շուտով երկու ամիս կլրանա այն օրից, ինչ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության անունից առցանց հարցում է ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Օրենքով սահմանված բոլոր ժամկետները վաղուց անցել են, սակայն 2018թ․-ի հոկտեմբերի 29-ի այդ հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան։ Այս ընթացքում մենք էլեկտրոնային փոստով ուղարկված նամակներով մի քանի անգամ հիշեցրել ենք, որ հարցման պատասխանը

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել

ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ

Մեր հասարակությունն ԱԺ նախորդ բոլոր ընտրություններին ավելի արթուն էր։ Մասնակցության թվերը համեմատեք. «Հրապարակ»

Փաշինյանի հայտարարությունը, թե առաջին անգամն է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին, բավականին ճշմարտանման է հնչում։ Մարդը փաստ է արձանագրում եւ, կարծես, այնքան էլ դժգոհ չէ արտահերթ ընտրությունների որակից եւ, ամենակարեւորը՝ արդյունքներից։ Մեզ, թվում է, սակայն, որ Փաշինյանը շատ մակերեսային գնահատական է տվել։ Հարց չի առաջանում, օրինակ, բայց ո՞ւմ պետք է բողոքեին, երբ ոստիկանությունից մինչեւ դատախազություն

ՌԴ դեսպանը կոմկուսի անդամի մոտ անկեղծացել է՝ «վախենում եմ բառ ասեմ՝ սրանք կկախվեն»

Ինչ պահանջներ էին դնում ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները ու ինչից են բողոքում «Վերջին շրջանում հասարակության մեջ եւ մամուլում հակառուսական տրամադրություններն ու սադրանքները կրկին ակտիվացել են, մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցին կոշտ ու անհիմն մեղադրանքների են ենթարկում»,. ահա այս հայտարարությամբ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները երեկ ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ նրանց, ովքեր պահանջում

Հայաստանի քաղաքական դաշտը զրոյացվել է հեղափոխության արդյունքներով, ու մեծ հաշվով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նոր են ձևավորվում. «Փաստ»

Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, թե ինչու ժամանակին այս կամ այն հարցով ընդդիմացող, իր մշտական տեսակետն ունեցող քաղաքացիական հասարակությունը որևէ կերպ չի դրսևորում իրեն: Առիթներն, ընդ որում, բազմազան են. ռուսական ռազմաբազայում ծառայող զինվորականի կողմից գյումրեցի կնոջ սպանություն, կառավարության դիմաց ինքնահրկիզվող կնոջ ողբերգական պատմությունը, Երևանի գլխավոր տոնածառի շուրջ քննարկումները և այլն: Շատերը քաղհասարակությանը մեղադրում են սուբյեկտիվ

ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը  խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին

Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից:

Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց պատժախուց տեղափոխված կալանավորների և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապի վերաբերյալ

Պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականությունը: Հիմնավորվել է նաև այդ կարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավաբանությանը: 

Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Կրկին առաջացավ գազի խնդիրը

Մենք ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ», ասում ենք՝ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ», հասկանում ենք՝ «Ռուսաստան», համարյա Լենինի եւ կուսակցության նման: Այդ երկիրը չի կարող պարծենալ իր համակարգչային ծրագրերով, բջջային հեռախոսներով, նորմալ ավտոմեքենաներով կամ որակյալ կրթությամբ (ռուսաստանցի մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին սովորելու են ուղարկում «հոգեւոր արժեքներից զուրկ» Արեւմուտք): Փոխարենը Ռուսաստանն ունի նավթ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը

Նրա հետ պայմանագիրը ստորագրվել է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն երկարաձգելու հնարավորություն էլ է նախատեսվում: Արթուր Պետրոսյանը  մարզել է մի շարք եվրոպական ակումբներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գևորգ Ավագյանն ազատվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության Վարչապետ 24 Դեկտեմբերի 2018, 1667 – Ա ԳԵՎՈՐԳ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Ավագյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից։   Նիկոլ Փաշինյան

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի. «Լավագույն ընտանիքը Հայաստանում է»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեկամ, իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հերթական անգամ դեկտեմբերի  25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Էննիո Մորիկոնե, Մարտին Պալմեր, Աստոր Պիացոլլա, Ռոբերտո դի Մարինո: Ընդ որում Պալմերի «Տարվա եղանակները» գրվել է հատուկ Պիետրոդարկիի համար: Ճանաչված երաժիշտը ֆանտաստիկ որակեց

ՀԱՊԿ անդամ 5 երկրներ հավանություն են տվել Զասի թեկնածությանը. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Հայաստանը միակ երկիրն է, որն իր համաձայնությունը չի տվել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031