Օրվա լրահոսը

«Հարցին լուծում չի տրվել». ՀՀ ԱԳՆ-ն Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնում թեկնածության մասին կարծիք չունի

«Այս պահին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասի այց ՀՀ չի նախատեսվում»,-ասում է ԱԳՆ խոսնակը

Հայաստանի լողորդները ազգային մի ամբողջ շարք ռեկորդ են սահմանել Չինաստանում

Լողի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ՝ Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը Չինաստանում անցկացված կարճ լողուղյակների (25 մետր) աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթներ են ունեցել՝ թարմացնելով ազգային ու անհատական մի ամբողջ շարք ռեկորդներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Մեր առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մ. ազատ ոճում 0.22.44

Բաց նամակ՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին. Դուք կարո՛ղ եք Սիսիանի մահաբեր ոլորաններում վերջ դնել սգո պսակների ու հուշաքարերի տեղադրմանը․ shamshyan.com

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է ուղղել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, հայտնում է shamshyan.com-ը։ Բաց նամակում ասվում է. «Վերջին օրերին հանրապետությունը ցնցվեց Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարների լուրով։ Ավտովթարներին զոհ դարձան 4 քաղաքացի, որոնցից մեկի դեպքում ընտանիքի անդամներ էին, իսկ մեկում էլ՝ 5-ամյա

Հովհաննես Հովհաննիսյանը` բուհերում ՀՀԿ-ականներին ՔՊ-ականներով փոխարինելու մասին

Aravot.am-ը` փաստելով, որ «Իմ քայլը» ավագանու ցուցակի 22-րդ համար Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել` ճի՞շտ է համարում, որ այժմ նախկին ՀՀԿ-ականներին փոխարինում են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվածներով, թեեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը քանիցս հայտարարել է, որ դեմ է բուհերի կուսակցականացմանը եւ դպրոցներում եւս

ՀԱՊԿ-ն անվտանգության լիարժեք երաշխիք չէ, բայց կատարյալ աներաշխիքությունն էլ աղետ կլիներ»

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց անցած շաբաթ Արցախում: ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությամբ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կոտրվե՞ց չհասկացվածության պատը, որն առաջացավ Սասուն Միքայելյանի «անզգույշ» հայտարարությունից հետո, որով թավշյա հեղափոխության հաղթանակը գերադասվեց Արցախյան ազատամարտում հաղթանակին: Մի՞թե անկախ Արցախի իշխանությունն այնքան թույլ է, որ իր կադրային քաղաքականությունը որոշում է Հայաստանի ղեկավարության հրահանգ-միջամտություններով: – Այդ առթիվ

«Գողերը նախքան գող լինելը մարդ են». Օսիպյանը՝ քրեական հեղինակությունների Հայաստան գալու մասին

Օսիպյանը հրաժարական կտա, եթե ապացուցեն, որ ոստիկանությունը համագործակցում է օրենքով գողերի հետ

Ուրցաձորում գրեթե հավ չի մնացել. ՍԱՊԾ նախկին պետ․ «Ա1+»

Վերջին ժամանակում համացանցում նկարներ են տեղադրվում այն մասին, որ քաղաքի տարբեր վայրերում առկա է թռչունների անկման դեպքեր, այս առիթով այսօր ՍԱՊԾ նախկինին պետ Գրիգոր Գրիգորյանը անդրադարձավ այդ խնդրին, նշելով որ ցանկացած անկում ենթադրում է, որ համապատասխան մարմինները պետք է նմուշները լաբարատոր զննման ենթարկեն, բայց դա դեռ տեղի չի ունեցել. «Մենք դեռևս չգիտենք անկման պատճառը, դա

Վարչապետի տիկինը հաշվետվություն է ներկայացնում, թե ինչ միջոցներով է այցելել Ժնեւ

Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները եւ լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնեւ, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին: Եվ այսպես. Գաղափարը: Ժնեւ այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ: Նման այց կատարելու առաջարկ ինձ ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր

7 հոգով՝ 18 քմ-ում

Ինչպե՞ս ապրի զինվորական հաշմանդամը 91 հազար դրամով: Կասեք՝ ահագին գումար է, լավ էլ կարող է ապրել, բա ավելի քիչ գումար ստացողներն ի՞նչ ասեն: Այո, կենսաթոշակառուների, հաշմանդամություն ունեցողների ինչպես ապրելու սահմանները գծել է պետությունը՝ ամենքին բաժին հասնող գումարով էլ որոշվում է նրա զուսպ ապրելու ճակատագիրը: 91 հազար դրամը կբավարարի, եթե բախտը բերի: Հարություն Թովմասյանը հիշում է՝

Բացահայտվեց բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Ժամը 21.20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին 30-ամյա Վահագն Ա․-ն և 32-ամյա Վարդան Խ․-ն։ Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու

Անահիտ Ղազախեցյանի պոետիկ «Դիլեման»

«Իմ ու գրականության ծանոթությունը եղել է 13 տարեկանում, երբ ես ընկերներիս հետ գրականություն էի կարդում ու քննարկում»,- ասում է Անահիտ Ղազախեցյանը: Նա երևի չէր էլ պատկերացնի, որ մի օր էլ իր պոեզիան պիտի կարդացվի ու քննարկվի, որ իր գիրքը պիտի հայտնվի գրախանութների գրքերի կողքին ու անգամ դառնա շատերի համար սիրելի։ Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա» բանաստեղծությունների առաջին

Արա Խզմալյան. «Նարինե Գրիգորյանը Արցախի դուստր է եւ տաղանդավոր դերասանուհի»

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սիրված դերասանուհի Նարինե Գրիգորյանի` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու մասին, նշեց. «Ես անչափ ուրախ եմ, որ մեր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից, լավագույն դերասանուհիներից մեկը, որի մասին գրում է ոչ միայն տեղի թատերագիտությունը, այլեւ միջազգային ամսագրերում հոդվածներ են լույս տեսնում, մի աղջիկ, որ

Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին. Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

Հարգելի՛ ընկերներ, Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը. Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը

Թե ինչպես են «քցել» հյուրանոցի տիրոջը. ի՞նչ կապ ունեին «Վանոյի Արտակը», «Գազի Կոլիկն» այս պատմության հետ

Ալբերտ Սարգսյանը Փարաքար գյուղի Ի.Գասպարյան փողոցի վրա գտնվող «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը 2016 թվականի ապրիլի 21-ին վաճառել է երեւանաբնակ Տիգրան Պետրոսյանին 720 000 դոլար գումարով: Պայմանավորվածության համաձայն՝ նրան պետք է տրվեր կանխիկ 103 000 դոլար, իսկ մինչեւ օգոստոսի 15-ը մնացյալ գումարը: Ա. Սարգսյանին առաջարկվում է մեկ գույք էլ, գնորդի ասելով՝ երկու հարյուր հազար դոլարի չափով անշարժ

Բերման էր ենթարկվել գրպանահատության կասկածանքով

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան 85 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Խաչիկ Ս.-ին։ Պարզվել է, որ Խաչիկ Ս.-ն նույն օրը, ժամը 18.30-ից 18.45-ն ընկած ժամանակահատվածում, 259 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել

Թունավորվել էին շմոլ գազից

Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, Վանաձորի շտապ օգնությունից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն-4 Մեքենաշինարարների 52 շենքի բնակարաններից մեկից հիվանդանոց են տեղափոխել թունավորված 26-ամյա Ֆենյա Հ․-ին, 61-ամյա Թամարա Խ.-ին, 2-ամյա Մերի Վ.-ին և 3 ամսական Մարի Վ.-ին Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածները հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, ջրատաքացուցիչի արտանետած

Դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

«Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների և փոխգործակցության քառակողմ ծրագիր: Մինչև արգելքի ժամանակահատվածը «Սևան» ազգային պարկի

Էդգար Մարուքյան. ՏՏ ոլորտը զարգացել է ինքնուս մասնագետների շնորհիվ, որոնք սովորել են տանը, ինտերնետով, կուրսերով

Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Հստակ պետք է արձանագրել պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի կարիք ունենք:

Տուրիստական գործակալության նախկին գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու, առանձնապես  խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը: Նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989

Կարեն Վարդանյան. Եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրում արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այժմ բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք

Բարձր տեխնոլոգիական արտադրություն է եղել նաեւ որոշ գյուղերում, օրինակ` Եղեգիսի գործարանը եւ այլն: Այսօր դա պետք է նորից վերականգնել: Շվեյցարիայի նման երկիրը այնքան բունկեր ունի, որ կարող է տեղավորել իր ողջ ժողովրդին: Նրանք հասկանում են լրջությունը: Մենք այդպիսի խնդիրների մասին ընդհանրապես չենք մտածում: Ընդամենը 50 ինքնաթիռ է պետք, որպեսզի վտանգի ժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը դուրս գա Հայաստանից: Տեղափոխվի, օրինակ, Դուբայ միացնի իրենց համակարգիչը ցանցին ու շարունակի աշխատել դրսում: Առաջին հերթին անվտանգության մասին պետք է մտածել:

Կադաստրի աշխատակցի կողմից կատարվել է հանցավոր արարք

Փաստաբանը բաց նամակով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին Փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում առկա է գործը «կոծկելու» արատավոր պրակտիկա, որը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա, քանի որ նման արատավոր երեւույթները նսեմացնում են ՀՀ դատախազության դերը եւ նշանակությունը: Փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի

Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին: Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա: «Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ

«ՀՀ կենսաբանական լաբորատորիաներում այլ երկրների ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող». ԱԳՆ

Դրանցում աշխատում են միայն հայ փորձագետներ եւ դրանք ապագայում էլ կունենան միայն քաղաքացիական բնույթ

Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան  ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։ Սահմանապահ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած

«Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է». ԱԳՆ խոսնակ

Աննա Նաղդալյանը շեշտում է, որ ՀՀ-ն մշտապես օրակարգում է պահում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը

Բագրատ  Ենգիբարյան. Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների թվով հազարը անցել է, հատում ենք 16 հազար մասնագետների շեմը

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հերթական քննարկումը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մասնակցությամբ էր։ Քննարկման թեման էր․ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենի Բագրատ  Ենգիբարյանի խոսքը Հայաստանում այսօր կա բարձր տեխնոլոգիական  պրոդուկտ, որ ճանաչված եւ մրցունակ  է  համաշխարհային շուկայում:   ՏՏ  ոլորտում մեզ հնարավորություն է տրված: Հայաստանը մտնում է նոր  փուլ: Վերազգային կազմակերպությունները գալիս են, որպեսզի իրենց

Ուսանող կոմպոզիտորն ուզում է իր մասնաբաժինն ունենալ հայ ժամանակակից երաժշտարվեստում

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությունն ու հաջողությունները ճանաչված եւ հեղինակավոր մրցույթներին նորություն չեն: Օրերս Նյու Յորքից Երեւանի կոնսերվատորիա լուր է ստացվել, որ Սայաթ-Նովայի անվան կոմպոզիտորների 5-րդ միջազգային մրցույթում առաջին եւ երկրորդ մրցանակների են արժանացել կոմպոզիտոր, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի սաները՝ Արեգնազ Մարտիրոսյանը եւ սիրիահայ Բարդի Մինասյանը: «Առավոտի» հետ զրույցում Արեգնազ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 2006

Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը

Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝  Էդուարդ Թոփչյանը: Համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու  հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը: Համերգը կկայանա դեկտեմբերի 21-ին, ժամը

ՀՀ ոստիկանությունը պատասխանում է Հայկակ Արշամյանի գրառմանը, թե մինչեւ երբ են սաբոտաժ անելու

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ոստիկանությունը ակնկալում է ոչ թե հանիրավի ու անփաստարկ մեղադրանքներ, այլ քաղաքացիների գործուն աջակցություն և օրինահարգ պահվածք:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031