Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը

Դեկտեմբեր 20,2018 12:50

Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝  Էդուարդ Թոփչյանը:

Համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու  հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը: Համերգը կկայանա դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին http://www.msso-kogan.ru/ru/afisha-ru/sendvalues/concert/360/ :

Այս համերգը մաեստրո Թոփչյանի առաջին համագործակցությունն է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է հանրահայտ  Պավել Կոգանը:

Էդուարդ Թոփչյանը բազմիցս հանդես է եկել համերգներով Ռուսաստանում՝ ղեկավարելով ռուսական տարբեր հեղինակավոր նվագախմբեր, որոնց թվում են Ռուսաստանի ազգային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Միխայիլ Պլետնյով և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակով:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31