Օրվա լրահոսը
Տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված
Ժամը 10:00 դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված: Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել: Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային
Լուսինե Հարոյան. «Վերջապես կունենանք քաղաքական, գաղափարական խորհրդարան»
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Լուսինե Հարոյանը քվեարկեց 9/36 տեղամասում: Aravot.am-ը հարցրեց, թե թեկնածուն հանուն ինչի է քվեարկել: «Հանուն այն գործի, որ մենք սկսեցինք ապրել մայիսին եւ դեռ պիտի շարունակենք: Քվեարկել եմ հանուն բոլորի պայծառ ապագայի»,-ասաց տիկին Հարոյանը: Ասաց, որ արդյունքները երեկոյան պարզ կլինեն, սակայն ինքը մեծ ակնկալիքներ ունի. «Հուսով եմ, որ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: «Չայնիի» ոլորաններ-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի
«Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրախախտումների դեպքերով ահազանգեր չունենք». Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ առաջնորդը վստահ է, որ խորհրդարան են մտնելու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
22/26 ընտրատեղամասում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները
Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ Լոռու մարզի Լեռնանցք համայնքում տեղակայված 22/26 ընտրատեղամասում բացակայում են «Իմ քայլը» դաշինքին պատկանող 4-րդ համարի քվեաթերթիկները: Մեզ հետ զրույցում 22-րդ ընտրատարածքի նախագահ Մկրտիչ Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը. «Խնդիրը եղել է առավոտյան մինչեւ ժամը 8:00-ը, մինչեւ ընտրողների մասնակցելը: Քվեաթերթիկների հետ կապված անփութություն է եղել տվյալ նախագահի կամ հանձնաժողովի կողմից, ինչ-որ մի տեղ
«Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի՝ քարոզարշավն ինչպիսին է եղել». Վարուժան Ավետիսյան
Ըստ Ավետիսյանի՝ իրենց պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ տալուց
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը Դիլիջանի ոլորաններում՝ 50-70 մետր, Գորիսի և Արագածի ավտոճանապարհներին՝ 10-15 մետր, Մեղրիի ավտոճանապարհներին՝ 60-70 մետր, Արթիկի և Ապարանի ավտոճանապարհներին՝ 80-100
Տիգրան Մուկուչյանն ընտրությունների ընթացքը բնականոն է գնահատում
«Ընտրություններն ընթանում են բնականոն հունով, տեղամասերը բացվել են ժամանակին»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա նշեց, որ մի քանի ընտրատեղամասում տեխնիկական միջոցների աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք արագ հարթվել են։ Հավելենք, որ ՀՀ-ում գործում են 2010 ընտրատեղամասեր, 12-ը` ՔԿՀ-ներում։ Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ
Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը. ՄԻՊ
ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր
Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով
Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում մառախուղ է:
Վալերիյ Օսիպյանը՝ ընտրարշավի, News.am-ի եւ Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին
Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը քվեարկեց 10/54 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ոստիկանությունը, որ այս ընտրությունները տարբերվեն նախորդներից, նա ասաց. «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից, կարծում եմ, որ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ, ասեմ,
Վնասվել է Նիկոլ Փաշինյանի արձանը
Աղասի Թադեւոսյանի հրապարակած լուսանկարը փաստում է, որ վնասվել է ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակում վարչապետի պաշտոնակատարը պատկերված է իր հեղափոխական կերպարով՝ ուսապարկով ու գլխարկով, քայլքի մեջ, երբ Գյումրի քաղաքից սկսեց իր քայլարշավը։ 2 մ 20 սմ բարձրությամբ քանդակի հեղինակն Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանն
«Տարվա լավագույն մարզիկներ 2018» մրցույթին հավակնում են ինը մարզաձեւերի ներկայացուցիչներ»
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքում հրապարակվել է «Տարվա լավագույն մարզիկներ 2028» մրցույթի հավակնորդների ցուցակը: Ամեն մի ֆեդերացիա ըստ նոր կանոնակարգի իրավունք ուներ ներկայացնելու մինչեւ երեք մարզիկի անուն, որից ըստ տարվա ընթացքում ցույց տված արդյունքների ընտրվել է 21-ը: Այդ մարզիկները ներկայացնում են ութ մարզաձեւեր՝ հունահռոմեական ըմբշամարտ, ուշու, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, ծանրամարտ, ֆուտբոլ, ջրացատկ
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության անդամներին
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի կողմից կառավարությանը տրված լայն մանդատի գերակա ուղղություններն էին արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար
Ուժեղացված ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով: ՀՀ Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝ – դեկտեմբերի 9-ին իրականացնել
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:02-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 18։15-ին մթության պատճառով դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հռոմում ընթանում է 2-րդ տեղում
Հռոմում ընթացող շախմատային փառատոնի «A»խմում այսօր կայացած ութերորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Վերջին տուրից առաջ Մանուել Պետրոսյանը եւս չորս շախմատիստների հետ վաստակել է վեց միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ Մելիքյան. «Ոստիկանության ներկայացուցչի այցն ու ներկայացված պահանջը կարող է դիտվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն անդրադառնում է ոստիկանության՝ news.am-ի խմբագրություն այցին
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից են, որոնք առանձնացվել և հաշվառվել
Հակակոռուպցիոն բարեփոխումների իրական նախաձեռնողը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան է
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բազմիցս անդրադառնում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին ուղղված իրենց նախընտրական ծրագրերին, նախատեսվող քայլերին, եղան նաև հայտարարություններ, որոնցով քաղաքական ուժի ներկայացուցիչն արդեն իսկ կատարված հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունը վերագրեցին այլ անձանց: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակակոռուպցիոն օրենսդրական մի շարք բարեփոխումներ են կատարվել և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն
Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ
ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ. «Այսքան շատ քաղաքական ուժերի մասնակցությունը խոսում է ընտրություններին ժողովրդավարական մոտեցման մասին»
Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ասում են՝ առայժմ որեւէ իրավախախտում չեն արձանագրել
«Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու». Պետո Պողոսյան
«Շարժումը մի զգայուն կետը մյուսին կապելու գործընթացն է: Այդ զգայուն լարման կետերը քաղաքային տեղանքն են, անկյունը, որտեղ կա հիշողություն, կռիվ, զգացում, և այլ նման անկյուններին կապվելու կարիք ունեն։ Շարժումը դիմադրության արդյունք է: Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու»,-ահա թե ինչպես է մեկնաբանում ցուցահանդեսի անվանումը նկարիչ Պետո Պողոսյանը: ՀԲԸՄ պատկերասրահը դեկտեմբերի 5-13-ը ներկայացնում
Մելսիկ Բաղդասարյան. «Հայաստան ցանկացած դեպքում, կարծում եմ, չեմ վերադառնա, որովհետև ապագաս կառուցել եմ արդեն ԱՄՆ-ում»
Գիտեք ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ մակարդակի վրա ոչ մեկին չի հետաքրքրում`որ դրոշով ես հանդես գալիս: ԱՄՆ-ն կենտրոնն է աշխարհի և այդքան էլ էական չի դրոշը: Շուտով կդառնամ այնտեղի քաղաքացի, կշարունակեմ ներկայանալ Հայաստանի դրոշի ներքո: Կարծում եմ`կպատահի նաև այնպես, որ շորտիս վրա կլինի ԱՄՆ-ի դրոշը, բայց դա ոչինչ չի նշանակի:
Կոնստանտին Զատուլինը՝ Քոչարյանի կալանավորման մասին. «Դա նվաստացնում է Հայաստանին, և անկասկած, միջազգային առումով հավելյալ հեղինակություն չի ստեղծում» (տեսանյութ)
«Վհուկների որսը», և «ժողովրդի թշնամիների» նկատմամբ հետապնդումները բավական մեծ վնասներ են պատճառել իմ երկրին՝ Խորհրդային Միությանը, և մինչև այժմ դրանք սերունդների հիշողության մեջ դրոշմված են որպես պատմության մութ էջ։ Չէի ցանկանա, որ Հայաստանը, որը 1991 թվականին իր պետականության նոր էջը բացեց, անցնի այն ամենի միջով, ինչով անցել են բոլորը 30-ական թվականներին»:
Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում․ ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում
Զոհրաբ Մնացականյան. «Անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից»
Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:
Բացահայտվել է Ամիրյան փողոցի ծաղկի խանութի վրա կատարված ավազակային հարձակումը
Հետագայում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցության արդյունքում, տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը:
ՀՀ ոստիկանապետի հրահանգը ոստիկաններին չկաշկանդվել որևէ մեկի ո՛չ դիրքից, ո՛չ կարողություններից, ո՛չ էլ կուսակցական պատկանելությունից
«Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից»


















































