Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում․ ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը

Դեկտեմբեր 08,2018 16:01

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի վայրը մանրակրկիտ զննվեց։ Քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները սենյակի հատակին հայտնաբերեցին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ , նախնական տվյալներով՝ գնդակ կար։ Փողոցում և շինության ներսում հայտնաբերվեցին նաև արնանման հետքեր, արնանաման հետքերով՝ ատրճանակի փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով և այլն։

Քրեական հետախույզները պարզել են ապօրինի հրազենով կրակողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական ու որոնողական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես և բացատրական աշխատանք։

Պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Մի շարք անձինք ներկայացվել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին՝ հարցաքննության։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31