Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրախախտումների դեպքերով ահազանգեր չունենք». Արթուր Բաղդասարյան

Դեկտեմբեր 09,2018 10:55

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր՝ վաղ առավոտյան, նույնպես մասնակցեց քվեարկությունը, իր խոսքով՝ քվեարկելով Հայաստանի զարգացման, նորարարական ծրագրերով երկիրը կառավարելու օգտին:

«Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է նորմալ, ժամը 10:00-ի տվյալներով, ընտրախախտումների դեպքերով ահազանգեր չունենք, մեր ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ առաջնորդը:

Ինչպիսի՞ ընտրություններ կլինեն հարցին, նա պատասխանեց, թե պարզ կդառնա օրվա ավարտին:

Հարցին, թե խորհրդարանում հայտնվելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց՝ վստահաբար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31