Օրվա լրահոսը

Առերևույթ կաշառք ստանալու դեպք «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից առերևույթ կաշառք ստանալու

Կոնսերվատորիայի ուսանող երգիչը «կոփվում» է մրցույթներում եւ հրավերներ ստանում

Բավականին երկար ժամանակահատված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով Երեւանում էր մեր հանդիսատեսին ծանոթ՝ գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանը, որը ոչ միայն հանդես եկավ մեկ-երկու ներկայացումներում, այլեւ դասեր էր անցկացնում երգիչների հետ: Մեկնելուց առաջ նա «Առավոտին» առանց մանրամասնելու հայտնեց, որ մաեստրոյի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 2019թ. գարնանը Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմադրական

Ի՞նչ է զգում Լարիսա Ալավերդյանը՝ Քոչարյանին դատարանի առաջ տեսնելիս

Մարտի 1-ի մասին խոսելով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ամբողջ տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում այդ ժամանակվա նախագահը, բայց պատասխանատվությունը չպետք է շփոթել մեղավորության կամ մեղքի հետ:

Քաղաքական համակարգի տունը քանդողը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանի հետ։   – Պարոն Մինասյան, դուք աշխատել եք ե՛ւ այս, ե՛ւ նախկին իշխանությունների ժամանակ։ Ի՞նչ փոփոխություններ եք նկատել։ – Որպես նախարար՝ բախտ է վիճակվել աշխատել երեք կառավարությունների հետ։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում չափազանց դժվար էր գաղափարների քննարկումն ու դրանց իրագործումը։ Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին հայացքից թվում էր,

Այստեղ եմ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու․ նախագահ Սարգսյանն այցելել է Գերմանական Կարմիր խաչ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին,

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակ» միջազգային համաժողովի բացմանը

Մեծարգո՜  պարոն դեսպան, Մարդու իրավունքների հարգելի պաշտպան, Հարգելի՜  գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակին նվիրված միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհավորել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարոն Թաթոյան, այս կարևոր և նշանակալից տարեդարձի առթիվ: Կարծում եմ, որ կանխարգելման ազգային մեխանիզմի

«Մեր մեջ խնդիր չի եղել». ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանը կրկին ընտրարշավում է

2012 թվականին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Սանոսյանն այժմ նույնպես մասնակցում է ընտրապայքարին, բայց ոչ ՀՀԿ-ի հետ: Նա ընդգրկված է Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակում, ՔԺՎ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է նաեւ թիվ 1 ընտրատարածքում: Aravot.am-ի հիշեցմանը`Ձեր նախկին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ դուք «ճամբարափոխ եղողներից» չեք եւ դիտարկմանը` հիմա ՀՀԿ-ն իշխանություն չէ եւ թույլ է,

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրեական գործ 

ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ  ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող

Թավշյա հեղափոխությունն ու Արցախը

Հայաստանի իշխանավորները կարող են լինել անհաշվենկատ եւ ինքնասիրահարված, կարող են լինել պաթոլոգիկ ագահ, անկուշտ եւ չտես, կարող են լինել հոգեպես անհավասարակշիռ ու անզուսպ լեզու ունենալ: Մեր իշխանավորները չեն կարող լինել դավաճան՝ չեն եղել ու չեն լինելու: «Դավաճան» բառը, որ հաճախ են իրար երեսի շպրտում քաղաքական գործիչները, ինչպես նաեւ քաղաքականացված զանգվածի ներկայացուցիչները, պետք է իսպառ վերացվի

Պե՞տք է արդյոք Հայաստանը քաղաքացիություն շնորհի օտարերկրյա ներդրողներին

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը: Դեռ վաղ է որոշել, թե արդյոք օտարերկրյա ներդրողները շահագրգռված են գործարարությամբ զբաղվել Հայաստանում: Նոր ներդրողների բացակայության ընդհանուր բացատրությունը հետևյալն է՝  նրանք սպասում են 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես, կամ՝ անցյալի դառը փորձը

Քաղաքական գործչի պատասխանատվությունը չի սահմանափակվում ժողովրդի պատվերը կատարելով։ Քաղաքական գործչի առաքելությունը հանրային պատվերի ձևավորման առաջամարտիկ լինելն է։ Սա վերաբերում է ինքնիշխան երկրներին։ Գաղութացված երկրներում իրավիճակն այլ է։ Գաղութարարը չի հանդուրժում գաղութում ազատ խոսք, առավել եւս, երբ այդ խոսքն իր հիմքում կրում է անկախության արժեքներ: Այդ պատճառով քաղաքական ղեկի հավակնորդները խուսափում են գաղութարարի շահերին հակասող քայլերից՝

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են

Ռուսները սեղանը շուռ տվեցին. ի՞նչն ենք ուզում «խորացնել եւ ընդլայնել»

Մինչ Հայաստանում մեկնարկեց քարոզարշավն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ռուսները որոշեցին շուռ տալ «սեղանը» Սեւ ծովում Ամբողջ սյուժեն սկսվեց դասական սադրանքի ժանրի կանոններով։ Ուկրաինական ռազմածովային ուժերի նավերը ուկրաինական Սեւծովյան նավահանգստից ուղեւորվում էին Ազովի ծովում գտնվող ուկրաինական նավահանգիստ, մինչդեռ պարզվեց, որ նրանք «ներխուժել են Ռուսաստանի տարածք», եթե որպես այդպիսին համարենք բռնակցված Ղրիմին հարող ակվատորիան։ Մյուս կողմից՝ Ազովի

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել շորթմամբ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը: ՀՀ ՀՔԾ վարույթում՝պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք: Մասնավորապես` տվյալներ են ձեռք բերվել՝

«ԻԻՀ- ՀՀ-Վրաստան կառուցվող էլեկտրահաղորդման գիծը կարելի է հասցնել մինչեւ ՌԴ». Հովհաննես Կարապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ում մականունավոր թեկնածու ունեն

Արթուր Դավթյանն ակտիվ մասնակցել է Քոչարյանի բողոքի քննությանը

«Գլխավոր դատախազը բոլորի հետ հավասար մասնակցել է նիստին, դատախազությունից ամենաակտիվն ինքն էր». Հայկ Ալումյան

Ես վերադառնում եմ. (Տեսանյութ)

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից, «Վեդի Ալկո» ընկերության հիմնադիր Մանվել Ղազարյանն այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի կազմում: Իր քաղաքական հայացքների և գործունեության համար, 2008 թվականին և հաջորդած տարիներին, մեկ անգամ չէ, որ խնդիրներ է ունեցել: Ինչո՞ւ է Մանվել Ղազարյանը դարձյալ որոշել զբաղվել խորհրդարանական գործունեությամբ և ինչու է ընտրել «Մենք» դաշինքը. «Մերոնք»-ի

«Թպրտացողներին պատրաստ ենք փռել ասֆալտին օրենքի սահմաններում»․ Վալերիյ Օսիպյան (Տեսանյութ)

Aravot.am-ը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրեց, թե կա՞ն մարդիկ, որոնք փորձում են այս ընթացքում թպրտալ։ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր․ «Ես ոստիկանությանն ասում եմ, չփորձի մեկը թպրտալ, չփորձի մի հանցավոր տարր, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերին կտանք բոլորին»։ Ոստիկանապետն ասաց․ «7 ամիսների ընթացքում, իհարկե, եղել են թպրտացողներ, որոնց տեղը մենք դրել ենք

Հայաստան մտնող բեռնատարների մեծ կուտակում՝ Սադախլոյի մաքսակետի մոտ

Հերթը ձգվում է մինչեւ Սադախլո գյուղ

Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի

Այսօր հայկական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը, լուր են տարածել այն մասին, թե իբրեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող  զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։ Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց

«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը». Մարգարիտ Եսայան. (Տեսանյութ)

«Հանրապետության թիվ մեկ ասֆալտի կամ փռելու մասնագետ. ինքն ավելին չէ, փաստորեն»

Կառավարման եւ առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը կնպաստի ստեղծարար ոլորտների զարգացմանը Հայաստանում

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որը կազմակերպվել էր «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Համաժողովը նպատակ ուներ Հայաստանում բարձրացնելու ստեղծարար ոլորտներում առաջնորդության և կառավարման արժեքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և նպաստելու կառավարման և առաջնորդության ոլորտում պրակտիկ մասնագետների և ակադեմիական հանրության միջև համագործակցության զարգացմանը:

Գագիկ Ծառուկյան. «Հալալ ա Նիկոլ Փաշինյանին»

Ծառուկյան Տատիկ պապիկներին ուշադրություն պետք է դարձնել, ինչքան մեծանում են՝ մանկանում են

«Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը վերահսկել կրիմինալին»․ Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանությանը քննադատող Դավիթ Շահնազարյանին

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում ԱԺ պատգամավորի թեկնածուների ու շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ՀՀԿ վարկանիշային թեկնածու Դավիթ Շահնազարյանի այն քննադատությանը, թե ՀՀ ոստիկանությունը երբեք այսքան թույլ և ՀՀ իշխանությունների կողմից նվաստացած չի եղել։ «Ես հասկացել եմ, որ պարոն Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէ ոստիկանությանը, թեպետ կարող

Հայրենանդարձության քաղաքականության ձևավորումը ի նպաստ Հայաստանի արդյունաբերական զարգացմանը

Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ավելացման հարցը ոչ միայն երազանք, այլև օրհասական խնդիր է ամբողջ հայության համար, որի ուղղությամբ պետք է լուրջ ռազմավարություն մշակել և օր առաջ հանձնել գործադրման: Դա պահանջում է լուրջ վերաբերմունք և հստակ քաղաքականության որդեգրում ՀՀ իշխանությունների և Սփյուռքի համապատասխան կառույցների կողմից: Ցավոք մինչ այժմ այդ ուղղությամբ քաղաքականություն չի մշակվել: Հայաստանի բնակչության աճի հիմնական

Ազատ է արձակվել 531 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. 1.«Նուբարաշեն» ՔԿՀ – 52 2.«Արթիկ» ՔԿՀ – 41 3.«Վանաձոր» ՔԿՀ – 16 4.«Վարդաշեն» ՔԿՀ – 56 5.«Գորիս» ՔԿՀ – 16 6.«Հրազդան»

Ucom-ը հանդես է եկել uTV Box հեռուստատեսային առաջարկով

Ucom-ը հանդես է եկել ОТТ հեռուստատեսության uTV Box Մարզային և uTV Box բոլորի համար նախատեսված առաջարկով, որի շրջանակներում Հայաստանի այն մարզերի կամ այլ բնակավայրերի բնակիչները, ովքեր չունեն Ucom-ի ֆիքսված ինտերնետի հասանելիություն, կարող են այնուամենայնիվ վայելել Ucom-ի ցանցի հեռուստատեսային ալիքները։ Մասնավորապես՝ Հայաստանի մարզերի բնակիչները, բաժանորդագրվելով uTV Box Մարզային ծառայությանը 12 ամսով, կարող են դիտել 70 ալիք

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728