Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման եւ առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը կնպաստի ստեղծարար ոլորտների զարգացմանը Հայաստանում

Նոյեմբեր 27,2018 20:23

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որը կազմակերպվել էր «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Համաժողովը նպատակ ուներ Հայաստանում բարձրացնելու ստեղծարար ոլորտներում առաջնորդության և կառավարման արժեքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և նպաստելու կառավարման և առաջնորդության ոլորտում պրակտիկ մասնագետների և ակադեմիական հանրության միջև համագործակցության զարգացմանը:

The Second Annual Management and Leadership Conference organized by IAB International Academy of Business with the support of the British Embassy and British Council has launched at the Armenia Marriott Hotel

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը (լուսանկարում) և «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը։

Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը ներգրավել էր շուրջ 200 մասնագետների, 15 հեղինակավոր միջազգային և տեղացի փորձագետների ու դասընթացավարների, որոնք ներկայացնում էին հետևյալ ստեղծարար ոլորտները․

  1. Գովազդ և մարքեթինգ
  2. Ճարտարապետություն
  3. Արհեստներ
  4. Ֆիլմ,  հեռուստատեսություն,  վիդեո,  ռադիո և լուսանկարչություն
  5. Դիզայն  (ապրանքի, գրաֆիկ և  նորաձևության դիզայն)
  6. Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովում և համակարգչային ծառայություններ
  7. Հրատարակչություն
  8. Թանգարաններ, պատկերասրահներ և գրադարաններ
  1. Երաժշտություն, կատարողական և վիզուալ արվեստներ

Բացման խոսքերին և բանախոսների ելույթներին հաջորդեցին հինգ մասնագիտական աշխատաժողովներ, որոնց ընթացքում դասընթացավարները կիսվեցին իրենց սեփական փորձով, ներկայացրեցին պրակտիկ իրավիճակներ և առաջարկեցին ժամանակակից լուծումներ: Աշխատաժողովների մասնակիցներին տրվեցին մասնագիտական որակավորման հավաստագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930