Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԻԻՀ- ՀՀ-Վրաստան կառուցվող էլեկտրահաղորդման գիծը կարելի է հասցնել մինչեւ ՌԴ». Հովհաննես Կարապետյան

Նոյեմբեր 27,2018 21:35

«Հիմա 1990-ականների վիճակը չէ, շատ ավելի բարելավված վիճակ է, բայց մենք պետք է գիտակցենք, որ հետագայում այդ խնդիրները կարող են կրկնվել ու դրա համար էլ հենց այսօր պետք է մտածենք-աշխատենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, կուսակցության կողմից թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հովհաննես Կարապետյանն (Չարդախլվեցի. արմատներով Չարդախլու գյուղից է)`անդրադառնալով Հայաստանի էներգետիկ խնդիրներին:

Կուսակցությունում կարեւորում են էներգիա արտադրող նոր կայանների կառուցումը`ատոմակայանի նոր բլոկ, ՋԷԿ-ի նոր բլոկ, արեւային արտադրող կայաններ, հողմակայաններ: «Արդեն հաստատված չափումներով, Հայաստանում այսօր կա պոտենցյալ`200 մեգավատ հզորություններով հողմակայաններ տեղադրելու համար: Հիմա արդեն հողմակայաններ տեղադրվում են`մասնավորի օգնությամբ»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ իրենց ծրագրում կա վերականգնող էներգետիկ կայանների տարածման դրույթ, քանի որ դրանք ավելի անվնաս են:

Իրենք, միաժամանակ, չեն մերժելու ավանդական կայանները: Նաեւ`կուտակիչ կայանների մասին են մտածում: Կարծում են, որ ԻԻՀ- ՀՀ-Վրաստան կառուցվող 400 կիլովատ լարման էլեկտրահաղորդման գիծը հետագայում կարելի է հասցնել մինչեւ ՌԴ: Հայաստանի կողմից էլեկտրաէներգիայի վաճառքը կուսակցությունում միանգամայն իրատեսական են համարում: Ավելին, կարծում են, որ դա կարող է էական ներդրում ունենալ տնտեսության հետագա զարգացման մեջ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Կարծում են նաեւ, որ արեւային էներգիան օգտագործելու մեծ պոտենցյալ կա: Այդ մասով, ի դեպ, մեր զրուցակիցը փաստում է, որ ԱՊՀ տարածքում օրենսդրական դաշտն ամենալավն է եւ ԱՊՀ-ի գործընկերները հաճախ հայաստանյան փորձագետներից են խորհրդատվություններ ստանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930