Օրվա լրահոսը
Ինչպես կառուցենք նոր Հայաստանը. Հովսեփ Խուրշուդյանի հայեցակարգը
(ստորեւ ներկայացվող հայեցակարգը չի հավակնում ավարտուն կամ, առավելեւս, բացարձակ ճշմարտություն լինելուն այլ ընդամենը բազմակողմանի քննարկման մի հրավեր է) Հեղափոխության ամբողջացում՝ արժեքների հեղափոխության միջոցով Որեւէ, անգամ ամենասպասված իշխանափոխության արդյունքում առաջ եկած գիտակցված ոգեւորությունը, էլ չասած՝ զգացմունքային էյֆորիան, չեն կարող ժողովրդի ստեղծագործական էներգիայի հարատեւ աղբյուր լինել: Միայն կայուն, բոլոր իրավապաշտ քաղաքացիների փոխադարձ հարգանքն ու ներդաշնակ համակեցությունը ապահովող
«Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել». «Իրատես»
Գրադարանային ոլորտում առկա խնդիրների մասին «Իրատեսը» զրուցել է մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ: -Գրադարանները կարծես ուշադրության կենտրոնում են հայտնվել: Թեև թվում է՝ միշտ կար որոշակի ուշադրություն, պարբերաբար ասվում էր, որ գրադարանները համալրվում են նոր գրքերով: Բայց երբ խոսում էինք գրադարանավարների, գրադարանների տնօրենների հետ, հատկապես մարզային, պարզվում էր՝ գոնե լավ գրքերի պակասը մշտակա խնդիր
Հայ-պակիստանյան օտարացումը պակիստանցի լրագրողի աչքերով
2017 թ. ամռանը հարսանիքի մասնակցելու հրավեր էի ստացել ընկերոջիցս` օպերային խմբավար Ջիանլուկա Մարկիանոյից, որն ամուսնանում էր ազգությամբ հայ Տաթևիկ Շահինյանի հետ, պակիստանյան անգլիալեզու The Express Tribune պարբերականում գրում է սյունյակագիր Աբրար Ամինը: Բնականաբար հուզված արագ կապվեցի վրացի ընկերներիս հետ և որոշեցի մեկնել Թբիլիսի, այնտեղից՝ մեքենայով Երևան: Հետո որոշեցի զբաղվել Հայաստանի վիզայի հարցով և ապշեցի. Իսլամաբադում
Երկրաշարժ Վրաստանի տարածքում
Նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 և արևելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Ժամը 05:46-ին կապ է
Աննախանձելի վիճակ
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակը նախանձելի չէ: Իհարկե, ամենադժվար ժամանակները սպասվում են «Իմ քայլին», որովհետեւ ընտրություններին ստանալիք 70-80 տոկոս ձայները ենթադրում են ճիշտ այդ չափի պատասխանատվություն երկրում կատարվող ցանկացած՝ մեծ թե փոքր, իրադարձության համար: Եվ քանի որ Հայաստանում ամեն ինչ անձնավորված է, ապա բացասական երեւույթների համար պատասխանատու է համարվելու գրեթե բացառապես առաջին դեմքը՝ վարչապետ Նիկոլ
ԱՍԵԿՈՍԵ
Եթե շոումեն Թրամփը դարձավ նախագահ, ինչու դերասան Հայկ Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ: ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ
Ջորջ Քենթ. ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես մադրիդյան սկզբունքներ. VOA
«Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է բարձրաստիճան դիվանագետը: Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխության տեսքով:
Հրապարակվել է «Տեղեկատվության և ժողովրդավարության մասին միջազգային հռչակագիրը»
Այսօր հրապարակվել է «Տեղեկատվության և ժողովրդավարության մասին միջազգային հռչակագիրը», որը ժողովրդավարական երաշխիքներ է ստեղծում համաշխարհային տեղեկատվության և հաղորդակցական տարածքի համար: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Փարիզում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից 70 տարի անց, «Տեղեկատվության և ժողովրդավարության մասին միջազգային հռչակագիրը» հիմնում է հիմնական սկզբունքներ` հանուն գլոբալ տեղեկատվության և հաղորդակցական
Երվանդ Մանարյանին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում
Ե. Ք. ՄԱՆԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը. Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի ՄԱՆԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հանրայինի տնօրենը՝ Պետրոս Ղազարյանին Հ1-ում աշխատանք տալու եւ լրատվականից 4 լրագրողի աշխատանքից ազատելու մասին
Հարցին՝ չե՞ք կարծում, որ Հանրայինում էլ պետք է հեղափոխություն արվի՝ Մարգարիտա Գրիգորյանը չհամաձայնեց. «Ինչո՞ւ, դուք քանի՞ օր եք Հանրային նայել, որ դրական չեք համարում: Հանրության վստահության համար ձեզ անպայման պետք են գլխատված մարդի՞կ, ես կարծում եմ, որ ոչ»:
Լոնդոնում ցուցադրվել է Քադիր Աքընի՝ ցեղասպանության մասին պատմող «RED» ֆիլմը. Ermenihaber
Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընի պատրաստած Հայոց ցեղասպանության և հնչակյան կուսակցության հայտնի գործիչներից Փարամազի (Մատթեոս Սարգսյան) վերաբերյալ «RED» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Աղբյուրի փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել է «Թուրքական և քրդական համայնքի համերաշխության կենտրոնի» կողմից, որի ժամանակ Աքընը նաև իր գրքերն է մակագրել: Մասնակիցներից գրող Այդըն Չուբուքչուն ելույթում նշել է, որ ծայրաստիճան կարևոր
ԿԳՆ-ն հնարավոր է բացահայտումներ անի, թե ինչու «Սաշիկ Սարգսյանի տղան, Վահանի աղջիկը դասի չեն գնացել, բայց դիպլոմ են ստացել»
Բագրատ Ասատրյանի խոսքով՝ «Սաշիկի տղային եմ դասավանդել, որը ոչ մի անգամ դասի չի եղել, իմ ուսանողն է եղել, քննությանը չի ներկայացել, վստահ եմ, որ դիպլոմը իրեն տվել են, գնացեք ստուգեք»: Ավելի ուշ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչու իր աղջիկը Բագրատ Ասատրյանի դասերին չի գնացել:
Վահե Գրիգորյան. «Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար »
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մարտի 1-ի գործով զարգացում․ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը։ 18/10/2018թ․-ին հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության յուրացման մեղադրանքի/կասկածի հիմքով
Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել. Ermenihaber
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։ Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անտունների ապաստանն է դարձել։ Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է
Պարտատերերը գործարար Սիլվա Համբարձումյանին հանգիստ չեն տվել
Մանկապղծության համար դատապարտվածի կինն էլ գործարարից մեկ լումա ու ներողություն է պահանջել
22 տարվա ազատազրկում «Իսլամական պետության» 22-ամյա հայ համակրին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ին 22 տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանին։ 20 տարի նախատեսվել է սպանություն կատարելու, երկու տարի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Հիշեցնենք՝ «Արման Ջանջուղազյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ
Պյոտր Սվիտալսկի. «Ես ու դեսպանների մեծ մասը կարծում էինք, որ ընտրությունները պետք է տեղի ունենային դեռ հուլիսին» (Տեսանյութ)
ԵՄ դեսպանը արտահերթ ընտրությունների, ընտրական օրենսգրքի եւ ԵՄ փողերի մասին
Կաշառք ստանալու պահին ոստիկանները պաշտոնատար անձանց են բռնել (Տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։ Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը
ՀՀ-ն հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության և անվտանգության հետագա պաշտպանության
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Կանանց աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի ներկայացուցիչների
Խանտի-Մանսիյսկում ընթացող նոկաուտ համակարգով շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում այսօր խաղացվեցին թայ-բրեյքի պարտիաները: Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիեկյանը, որ երեկ երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի էր արել Թրանգ Թհան Հոանգի հետ, այսօր թայ-բրեյքի առաջին պարտիայում պարտվեց, իսկ երկրորդում բաժանեց միավորը: Այսպիսով, Էլինան տանուլ տվեց մրցապայքարը՝ 1,5:2,5, եւ դուրս մնաց աշխարհի առաջնությունից:Նախորդ օրը առաջնությանը հրաժեշտ էր տվել
Հայտնի են ԲՀԿ-ի Գյումրու վարկանիշային թեկնածուները․ ինչպե՞ս են գնահատվում նրանց շանսերը
Շիրակի մարզից ընտրված «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ըստ նախնական քննարկումների՝ ԲՀԿ վարկանիշային ցուցակով Գյումրիից կառաջադրեն երկու թեկնածուների՝ իրեն և Վարդան Ղուկասյանին։ Մեր հարցին՝ արդյո՞ք թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն պահպանում է իր բարձր վարկանիշը Շիրակի մարզում, մեր զրուցակիցն ասաց․
Նախնական տվյալներով՝ Վաղարշապատի տնտեսության կառավարման ոլորտում արձանագրված չարաշահումների հետևանքով պատճառվել է 590 մլն. ՀՀ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների գործընթացն իրականացվել է ոլորտը կարգավորող
Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Աշգաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր Հայաստանից մրցահարթակ մտավ հաղթողի հիմնական հավակնորդ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հայ ծանրորդը պոկում վարժության մեկնարկային քաշ պատվիրել էր 171 կգ, սակայն նրա բոլոր երեք մոտեցումներն էլ անհաջող ստացվեցին ու զրո ստացավ: Անդրանիկը հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիսատ-պռատ ֆիլմերի փոխարեն ֆինանսավորվելու են քիչ, բայց որակյալ ֆիլմեր. Մակունցը՝ «Հայֆիլմի» եւ հայկական կինոյի խնդիրների մասին
Լիլիթ Մակունցն ասաց, որ ՌԴ-ի մշակույթի նախարարության հետ համատեղ հայ-ռուսական ֆիլմի ֆոնդ են ստեղծելու, որը հնարավորություն կտա համատեղ ֆիլմեր նկարահանել եւ սպառել այդ ֆիլմերը շուկաներում:
Կործանիչների ձեռքբերումը ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում
Այսինքն, եթե ՊՆ-ն այժմ ցանկանա շվեդական ինքնաթիռ, սերբական դիպուկահար հրացան կամ ֆրանսիական հակատանկային համակարգ գնել, ապա ստիպված կլինի ԵԱՏՄ բյուջե փոխանցել դրա գնի առնվազն 15 տոկոսը:
Թևան Պողոսյան․ Նախընտրական ժամանակահատվածում անհրաժեշտ է քննարկել Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մոտեցումները
Այսօր լրագրողների հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն ասաց, որ Հայաստանը այնպիսի ժամանակահատվածում է, երբ կարելի է քաղաքական մշակույթում նոր փոփոխություններ կատարել։ «Բոլորս բողոքում ենք, որ մնաց հին Ընտրական օրենսգիրքը, սակայն կարելի է նոր ԸՕ-ի էլեմենտները վերցնել և փորձել օգտագործել մշակութային իմաստով: Օրինակ․ Նիկոլ Փաշինյանը կարող է կոչով հանդես
ԵՄ դեսպանը՝ «Սասնա Ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին
Պյոտր Սվիտալսկին տարբեր երկրների օրինակներ է բերում, թե ինչպես են բռնությամբ պայքարող անձինք հայտնվել ղեկավար պաշտոններում
Վանաձորի 16-րդ դպրոցի աշխատակիցների մեծ մասը հանդես է եկել ի պաշտպանություն տնօրենի
Այսօր՝ 2018 թ. նոյեմբերի 5-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին այցելել Վանաձորի 16-րդ դպրոցի աշխատակիցները, որոնք աջակցում են տնօրեն Նաիրա Հարությունյանին և արձագանքելով դպրոցի մյուս 12 աշխատակիցների բողոքի վերաբերյալ մեր հրապարակմանը՝ դիմում են հղել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին: Ի դեպ, չնայած տնօրեն Նաիրա Հարությունյանի գործունեությունից բողոքող աշխատակիցների պնդումներին, թե ուսուցիչների մեծ մասը կիսում
«Պետք է ջախջախել անգիր անելու ինստիտուտը. աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը». Արայիկ Հարությունյան
Խոսելով դասագրքերի մասին՝ նա ասաց. «Այնքան խառը համակարգ է, որը ե՛ւ կոռուպցիոն ռիսկերի տեղ է տալիս, ե՛ւ արդյունավետության խնդիր կա, մենք անընդհատ լսում ենք, որ այս դասագրքում այսինչ պրոբլեմը կա, այս սխալը կա, անընդհատ այդ նույն գրքերը այն նույն սխալներով տպագրում ենք: Հիմա հանրային քննարկումներ են լինելու, որ աղաղակող խնդիրները, որոնք կան դասագրքերում, վերացվեն»:


















































