Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել. Ermenihaber

Նոյեմբեր 05,2018 22:40

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։

Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անտունների ապաստանն է դարձել։

Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է մշակվել, սակայն այն արդեն չորս տարի պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմնադրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։ Սակայն համապատասխան նախագիծը արդեն չորրորդ տարին է՝ սպասում է հաստատման։ Կուրանի կարծիքով, եթե նախագիծը կյանքի կոչվի, դա շահութաբեր կլինի թե՛ Թուրքիայի տնտեսության համար, և թե՛  հայկական հիմնադրամի համար։

Աղբյուր`    turizmajansi.com 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930