Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար »

Նոյեմբեր 05,2018 22:50

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարտի 1-ի գործով զարգացում․ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը։

18/10/2018թ․-ին հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության յուրացման մեղադրանքի/կասկածի հիմքով կալանքը կիրառվել էր անհիմն՝ նրա անձնական ազատության իրավունքի խախտմամբ (հղումը կտեղադրեմ քոմենթում)։

02/11/2018թ․-ին ՄԻԵԴ-ը տեղեկացրել է պրն Ոսկերչյանի փաստաբան պրն Մուշեղ Շուշանյանին, որ 16/10/2018թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի 2-րդ գործը, որն արդեն վերաբերում է պրն Ոսկերչյանի դեմ մեղադրանքի գործով դատաքննությանը եւ դրա արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելուն՝ «իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար»։ Այս գործի փաստերի շարադրանքին կարող եք ծանոթանալ կից հղումով։

Սա 1-ին գործն է եւ 1-ին անգամն է մարտիմեկյան «արդարադատության» առնչությամբ ՄԻԵԴ կողմից քննվող գործերի ողջ համատեքստում, որ ՄԻԵԴ-ը գործի քննության մեջ ներառել է նաեւ Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիայի 18 հոդվածի վերաբերյալ հարցադրում։ Այս հոդվածն իր մեկնաբանության եւ կիրառման ողջ իմաստով վերաբերել է քաղաքական հետապնդումների արգելքին։ Այլ խոսքով, եթե ՄԻԵԴ նախկինում քննության հարցադրումներից ինչպես եւ արդեն իսկ կայացրած Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով իրավական դիրքորոշումներից անուղղակիորեն, հիմա այլեւս մարտիմեկյան հետապնդումների ողջ համատեքստի նկատմամբ քննությունն իրականացնելու է նաեւ քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումների արգելքի խախտման վերաբերյալ։

Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար եւ միջազգային եւ ներհայաստանյան դատարաններում եւ այլ վարույթներում։ ՄԻԵԿ 18 հոդվածով նախատեսված խախտման ճանաչմամբ հայաստանյան ատյաններում քաղաքական հետապնդումների բացառման կանոնի հիմքով մարտիմեկյան գործի ամբողջական վերաքննությունը միջազգային իրավունքի թելադրանք է դառնալու՝ այս համատեքստին վերաբերող բոլոր քրեական գործերը վերաբացելու եւ վերաքննելու հրամայականով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930