Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Վանաձորի 16-րդ դպրոցի աշխատակիցների մեծ մասը հանդես է եկել ի պաշտպանություն տնօրենի

Նոյեմբեր 05,2018 18:13

Այսօր՝ 2018 թ. նոյեմբերի 5-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին այցելել Վանաձորի 16-րդ դպրոցի աշխատակիցները, որոնք աջակցում են տնօրեն Նաիրա Հարությունյանին և արձագանքելով դպրոցի մյուս 12 աշխատակիցների բողոքի վերաբերյալ մեր հրապարակմանը՝ դիմում են հղել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:

Ի դեպ, չնայած տնօրեն Նաիրա Հարությունյանի գործունեությունից բողոքող աշխատակիցների պնդումներին, թե ուսուցիչների մեծ մասը կիսում է իրենց կարծիքը, փաստում ենք, որ դպրոցի աշխատակիցների մեծ մասը հանդես է եկել ի պաշտպանություն տնօրենի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումի տակ ստորագրել է 40 աշխատակիցՙ և նրանց մի մասն այսօր մեր գրասենյակում էր:

Նրանք փոխանցեցին նաև դպրոցի 5ա դասարանի աշակերտների ծնողների՝ տնօրենին ուղղված դիմումը, որով նրանք խնդրել են ռուսաց լեզվի ուսուցչուհի Լ. Հակոբջանյանին փոխարինել, քանի որ վերջինս բավարար գիտելիքներ չունի և չի կարողանում պատշաճ ձևով դասավանդել: Նշենք, որ Լ. Հակոբջանյանը տնօրենի դեմ բողոքողների շարքում է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930