Օրվա լրահոսը
Փաշինյանի նշած՝ տնտեսության «տրանսֆորմացիան» այնքան էլ ճիշտ «տրանսֆորմացիա» չէ
Տնտեսության կառուցվածքի մասին վերափոխումն իրակա՞ն է, թե մեզանից անկախ. մեկնաբանում է Բաբկեն Թունյանը
Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում
Վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, իսկ այսօր կայացավ բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ մասնակիցներին ողջունեց ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Արկադի Դվորկովիչը: Առաջնությանը մասնակցում են 28 երկրների 64 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց մեջ են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:: Մասնակիցները առաջին հինգ շրջանում նոկաուտ համակարգով միմյանց հետ անցկացնելու են դասական երկու պարտիա սպիտակ եւ սեւ խաղաքարերով
Գետահովտցիները ցանկանում են, որ զորամասի նախկին շենքը լինի համայնքի սեփականությունը
Հողի կադաստրային նշանակությունը չի փոխվել
Փոխվարչապետի նախկին օգնականը իր հրաժարականի և ապագայի ծրագրերի մասին
Հոկտեմբերի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ ինքը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, քանի որ նոր Ընտրական օրենսգիրքը տապալվեց, և անցումային կառավարությունը չկարողացավ կատարել իր հանձնառությունը։ Aravot.am-ը Նահապետյանից փորձեց ճշտել, արդյոք դա աշխատանքից ազատվելու միակ պատճառն էր, և չի կարծում, որ այս քայլով
Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում. Գարեգին Երկրորդ
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի ընտանիքին: «Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը մեր ժողովրդի։ Լուսահոգի Յուրի Վարդանյանը նաև քաղաքական ասպարեզում
Վանաձորի թիվ 16 դպրոցի տնօրենը մեկնաբանում է իր անվան շուրջ հայտարարությունները
Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ չեմ, բարեկամ չեմ, ուղղակի, կարող եմ ենթադրել, որ ազգանվան նմանությունը մարդկանց շփոթության մեջ է գցել: Ես համարում եմ, որ աշխատելով կարելի է ամեն ինչի հասնել, եւ որեւէ սատարման կարիք երբեւիցե չեմ զգացել:
Կոշտ զրույց Գյումրու քաղաքապետարանում․ կրախի առջև են անգամ ծաղկավաճառները (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, տևական ժամանակ է՝ Գյումրիում ընթացող լայնածավալ փողոցաշինության պատճառով քաղաքի բնակչությունն անհանգիստ է, մտահոգ։ Գյումրեցիներից շատերը վրդովված են, որ փողոցները դեռ ամռանը քարուքանդ են արել, սակայն շինաշխատանքներ չեն ընթանում։ Երեկ Գյումրու քաղաքային իշխանությունները քննարկման էին հրավիրել բոլոր պատասխանատուներին՝ մրցույթ շահած շինկազմակերպության ղեկավարներին, նախագծողներին, ՀԷՑ-ի, Ջրմուղի, կապի այլ օպերատորների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ու շահագրգիռ
ՀՖՖ-ն որոշում ընդունեց Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի վերաբերյալ
Նոյեմբերի 2-ին՝ ՀՖՖ շտաբ-բնակարանում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Օրակարգում էր հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ,
Լևոն Տեր-Պետրոսյան. Յուրի Վարդանյանի հիշատակին.ilur.am
ilur.am. Յուրի Վարդանյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական սպորտի լեգենդներից մեկն էր, որի անունն արժանի տեղ է գրավում Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Վլադիմիր Ենգիբարյանի, Տիգրան Պետրոսյանի, «Արարատ-73»-ի տղաների փառապանծ անունների կողքին: Սակայն Յուրիկի մարզական սխրանքը չէ, որ ես ուզում եմ գնահատել, այլ ներկայացնել նրա կենսագրության մի ուշագրավ դրվագ, որը մինչ այժմ անծանոթ է եղել մեր
Միթե դուք, թեկուզ հեռվից, շահագրգռված չեք ձեր հայրենակիցների բարեկեցությամբ. Ամուլսարնի բնակիչները՝ Սերժ Թանկյանին, Վահե Բերբերյանին, Արտո Թունջբոյաջյանին
Սիրելի Արտո, Սերժ և Վահե Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս մեր մտահոգությունն ու հիասթափությունն ենք հայտնում վերջին շրջանում համացանցում տարածված Ձեր «Save Amulsar» տեսաուղերձների վերաբերյալ: Մենք, բարձր ենք գնահատում Հայաստանի հանդեպ ձեր սրտացավ վերաբերմունքը ու այդ տեսանկյունից մեզ համար հիասթափեցնող է, որ դուք Հայաստանի հանդեպ ձեր հոգածությունն եք հայտնում մակերեսային դատողություններ անելով երկրի համար կարևորագույն՝
Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս երբ այն կիրառվում է բուժաշխատողի նկատմամբ. Արսեն Թորոսյան
Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս երբ այն կիրառվում է բուժաշխատողի նկատմամբ՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ։ Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պարզել դեպքի բոլոր մանրամասները և մեղավորներին ենթարկել խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ առողջապահության նախարար
«Քոչարյանն ընդդեմ 1in.am»-ի. լրատվամիջոցը Քոչարյանի հայցի վարույթը կասեցնելու միջնորդություն է ներկայացրել
«Մեր վստահորդի վերաբերյալ տպագրվել են մի շարք հոդվածներ, որոնցում նա արդեն իսկ որպես մեղավոր է ներկայացվել, ինչը որեւէ կերպ հաստատված չէ, ուստի համարվում է զրպարտություն»
Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար. Արծրուն Հովհաննիսյան
«Ռազմագերիների» մասին Ճիշտ է Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը և կարծում եմ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել
«Համաներման համար պահանջվող երեք տարվա շեմը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Լուսինե Զեյնալյան
«Օրինակ՝ դատարանը կարող է կաշառք վերցնելով 3 տարի ու մի քանի ամիս պատիժ սահմանել, որ համաներման տակ ընկնեն». Զեյնալյան
Յուրացման դեպքի բացահայտում՝ Մեծամորում (տեսանյութ)
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ, պարզվել են, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018 թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։ Նախապատրաստված նյութերով
Արտույտների ագարակը գրքի հեղինակը՝ Արցախում
2018 թ. Հոկտեմբերի 23-ին CINF հիմնադրամի խորհրդի անդամներ Շվոն Նաշ-Մարշալն ու Անտոնիա Արսլանը Արցախ էին ժամանել տոնակատարության, նոր սկիզբների, հույսի և ուրախության եռօրյա այցելության համար: Նրանց ուղեկցում էին Փրոֆ․ Արսլանի զարմիկը՝ Նշան Նահիկյանը, Տիտո դե Լուկան` Tri-Veneto-ի նորանշանակ CINF-ի խորհրդատու, Էնրիկո Դալ Բիանկոն և CINF- ի տարածաշրջանային համակարգող՝ Կարեն Քաբրջյանը: CINF հիմնադրամի առաքելությունն է պահպանել
Գարո Փայլանի սուր հարցադրումը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին. ermenihaber.am
www.ermenihaber.am. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում պատասխանել է թուրքական ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցերին։ Հարցերը հիմնականում վերաբերել են, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերին և ամերիկյան «F-35» կործանիչներին որոնք Թուրքիան պատրաստվում է գնել համապատասխանաբար Ռուսաստանից ու Թուրքիայից։ Թուրքիայի պաշտպանության նախարարին հարց տվողների շարքում է եղել նաև քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Վերջինս
Լեզվաբան Աշոտ Սուքիասյանի անվան լսարան՝ ԵՊՀ-ում
Այսուհետ Հայ բանասիրության ֆակուլտետի 108 լսարանը կրելու է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սուքիասյանի անունը: Լսարանի բացումը նախաձեռնել էր պրոֆեսորի դուստրը՝ Քնարիկ Սուքիասյանը, որին աջակցել են Հայոց լեզվի ամբիոնը և Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը: Լսարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը,
Հայաստանի մարզերում մահերը սկսել են գերազանցել ծնունդներին
Արտակ Մարկոսյան Պ.գ.թ., ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Մինչ Հայաստանի քաղաքական կյանքը փոթորկվում է և բոլորը պատրաստվում են գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երկրի ժողովրդագրական գործընթացներում շարունակվում են բացասական երևույթները: 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3.500 մարդով, և հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969,2 հազար մարդ:
Բաքուն Երևանին գերիների փոխանակման առաջարկ է արել. interfax.az
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է գերիների փոխանակություն կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, պաշտոնական Երևանը դեռ պատասխան չի տվել: Այս մասին գրում է ադրբեջանական Interfax.az գործակալությունը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրը: «Հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմերից գերեվարված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Բայց Երևանի կողմից արձագանք այդ հարցում չկա»,- ասել է գործակալության աղբյուրը: Նրա
Էմիլ Տարասյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. Նոյեմբերի 2 Երևան ՆՀ-476-Ա
Միքայել Մինասյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից
ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒԽՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ: Հանդիպմանը հաջորդել է
Քրեական գործ՝ Արա Մինասյանի նկատմամբ. նա ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Սուրբ
Նա ուներ յուրահատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ. Բակո Սահակյանը՝ Յուրի Վարդանյանի մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։ Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ անգամներ նվաճելով օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սահմանելով աշխարհի մի քանի
«ՀՀ կառավարությունը, չնայած իր տված խոստումին, թե առաջիկա ընտրությունները անցկացվելու են նոր ԸՕ հիման վրա, չիրականացրեց». Արա Պապյան
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այս իրավիճակում էական չէ, թե մանդատները ոնց կբաշխվեն
Վահագն Հարությունյանը ամենագերազանցիկ աշակերտ երեւալու հակում ունեցող անձնավորություն է. Սաքունց
«Թե չէ ինքը հո անգրագետ չէ, չի՞ հասկանում, որ կեղծել է ու դա միայն հրահանգով կարող էր անել». Արթուր Սաքունց
Քաղաքապետարանի աշխատակիցները կասեցրել են շինարարությունը Աբովյան 5-ում
Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով: Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու


















































