Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում

Նոյեմբեր 02,2018 23:09

Վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, իսկ այսօր կայացավ բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ մասնակիցներին ողջունեց ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Արկադի Դվորկովիչը:

Առաջնությանը մասնակցում են 28 երկրների 64 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց մեջ են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:: Մասնակիցները  առաջին հինգ շրջանում նոկաուտ համակարգով միմյանց հետ անցկացնելու են դասական երկու պարտիա սպիտակ եւ սեւ խաղաքարերով (եզրափակչում՝ չորս):

Ոչ-ոքիի դեպքում կանցկացվի թայ-բրեք՝ 2 պարտիա արագ շախմատ, անհրաժեշտության դեպքում նաեւ ՝ կայծակնային շախմատի երկու պարտիա: Հաղթողը չորոշվելու պարագայում կկազմակերպվի այսպես կոչված «արմագեդոն»:

Էլինան   առաջին շրջանում կհանդիպի վիետնամցի Հօանդ Տհան Չանգի, իսկ Լիլիթը՝ ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930