Լրահոս
Օրվա լրահոսը

Արտույտների ագարակը գրքի հեղինակը՝ Արցախում

Նոյեմբեր 02,2018 20:22

2018 թ. Հոկտեմբերի 23-ին CINF հիմնադրամի խորհրդի անդամներ Շվոն Նաշ-Մարշալն ու Անտոնիա Արսլանը Արցախ էին ժամանել տոնակատարության, նոր սկիզբների, հույսի և ուրախության եռօրյա այցելության համար: Նրանց ուղեկցում էին Փրոֆ․ Արսլանի զարմիկը՝ Նշան Նահիկյանը, Տիտո դե Լուկան` Tri-Veneto-ի նորանշանակ CINF-ի խորհրդատու, Էնրիկո Դալ Բիանկոն և CINF- ի տարածաշրջանային համակարգող՝ Կարեն Քաբրջյանը:

CINF հիմնադրամի առաքելությունն է պահպանել Մերձավոր Արեւելքի և Կովկասի  հնագույն քրիստոնեական ավանդույթներն ու մշակույթները իրենց բազմազանության  մեջ, հզոր և բարգավաճ քրիստոնյա համայնքների տեսլականով, որոնք կկարողանան կանգնել իրենց իրավունքների համար, պաշտպանել իրենց դատը, ապրել առանց վախի, հաղորդակցվել միմյանց հետ և մասնակցել ճշմարտության, արդարության, խոհեմության, իմաստության և առաքինության վրա հիմնավորված խաղաղության զարգացմանը և հաստատմանը աշխատանքին:

Հիմնադրամի հիմնադիրներն են հանրահռչակ Իտալահայ գրող, «արտույտների ագարակը» գրքի հեղինակ՝ Անտոնիա Արսլանը, վերջինիս հոգեզավակ, նոր լույս տեսած, Հայոց ցեղասպանության նվիրված «The Sins of the Fathers: Turkish Denialism and Armenian Genocide» գրքի հեղինակ՝ Փրոֆ․ Շվոն Նաշ-Մարշալը, և ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Տիկ․ Ռիթա Մահտեսյանը։

Այցը ինտենսիվ էր: Այն ներառում էր հանդիպումներ և ժողովներ մի կողմից CINF- ի խորհրդի անդամների և մյուս կողմից Արցախի կառավարության աշխատակիցների, Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների, CINF- ի ուսանողների, և տեղական գործարարների միջև, որի նպատակն էր ոչ միայն գնահատել 2018 թ.-ին CINF- ի և Արցախի կողմից իրականացված աշխատանքը, այլ նաև ընդլայնել CINF-ի համագործակցությունը Արցախի կառավարության և  բարձրագույն կրթական հաստատությունների հետ:

CINF-ը և Արցախի կառավարությունը նշեցին իրենց գործընկերությունն ու բարեկամությունը համատեղ կազմակերպելով մշակութային միջոցառումներ Արցախի ժողովրդի համար: Պարգևատրման արարողություն տեղի ունեցավ CINF-ի 2018 թ․ ամառային դասընթացներն ավարտած ուսանողներին և առաջին ոչ պաշտոնական Ethics Bowl միջոցառման մրցանակին արժանացած ուսանողական խմբին։ Կայացավ նաև Շվոն Նաշ-Մարշալի «Հայրերի մեղքը – Թուրքերի մերժողականությունը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության առաջին ելույթը, որը հեղինակը նվիրեց Արցախին: Ցուցադրվեց Ազատ Վարդանյանի հայկական պրեմիերան Ararat: La Montagna Misteriosa

Այցելությունը նաև լի էր անակնկալներով։ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը որպես հարգանքի տուրք՝ Դոկտորի պատվո աստիճան պարգևեց Անտոնիա Արսլանին, հայկական մշակույթին ունեցած իր արտասովոր ներդրումների համար, նաև բակալավրի պատվո աստիճան  Տիտո դե Լուկա-ին:

Այցը, հանդիսանում էր ամենից առաջ՝ վերամիավորում դասախոսների, ուսանողների և բարեկամների, լի կենացներով, խոստումներով բոլորի կողմից կրկին հանդիպելու Մարտ ամսին՝ մեկնարկելու CINF-ի և Արցախի համատեղ ծրագրերը 2019 թվին:

Կարեն Քաբրջյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930