Օրվա լրահոսը
Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։ Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը
Հունան Պողոսյանին պաշտոն են տալիս, Երանոսյանի դեմ քրգործ բացում. Անդրիաս Ղուկասյանը՝ ՀՔԾ-ի սաբոտաժի եւ բարձրաստիճան ոստիկանների մասին
«Որ ասում են՝ տաշած քարերը պիտի գետնին չմնան…Մենք ապրում ենք անցումային շրջան, երբ իրավապահ մարմինների նախկին աշխատողները, որոնք սպասարկում էին քրեական ռեժիմը, այսօր փորձում են ամեն կերպ տեղավորվել նոր քաղաքական համակարգում, նոր իրողությունների մեջ: Հաճախ դա իրենց հաջողվում է, որովհետեւ այդ մարդիկ պատրաստ են ցանկացած հանցագործություն անել տերերի համար, միայն թե մեկը, որպես տեր, իրենց վերցնի իրենց հովանու ներքո»:
Բակո Սահակյանը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները մտադիր են առաջիկայում Երևանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը: ՌԱԿ կենտրոնական
Անդրիաս Ղուկասյանի գործով տուժողը ուշագրավ ցուցմունք տվեց՝ պատմելով, թե ոնց է զինված խումբը ժողովրդին «ջարդել». «Ղուկասյանն ի՞նչ կապ ունի դրա հետ»
Դատավորին հետաքրքրեց այդ դրվագը՝ ովքե՞ր են եղել մահակներով զինվածները, որտեղի՞ց են դուրս եկել, ո՞ւմ վրա են հարձակվել: Տուժողը պատասխանեց. «Ժողովուրդը խաղաղ միտինգ է արել, վերեւից զինված խումբ է իջել, մտել է ոստիկանների մեջ, դուրս է եկել ու սկսել ջարդել ժողովրդին: Youtube-ում այդ կադրերը ոնց որ ջնջել են»: Մեղադրողը նաեւ հարցրեց՝ ձեր մեքենայի հետ կապված վնասի համար բողոք, պահանջ ունե՞ք՝ նա պատասխանեց՝ «մեղավորը, որ գտնվի, թող հատուցի»:
ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում
Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրենքը նախատեսում ենք ներկայացնել արդեն նոր խորհրդարանի հաստատմանը եկող տարի: Ամեն դեպքում դրանից հետքայլ չկա` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի` Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերի եւ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Քրիստինա Մաուեր-Ստենդերը շեշտել է,
ՀՊՏՀ. «Այդպիսի զառանցանքներին այլևս չենք պատրաստվում մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տալ»
Aravot.am-ն անդրադարձել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տիրող մթնոլորտին, նաեւ հարցեր էինք ուղղել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Մասնավորապես հարցրել էինք` արդյոք պարոն Աթոյանի ռեկտոր վերընտրվելու ժամանակ խորհրդի անդամներին սահմանված կարգով ուղարկվել է փաստաթղթային փաթեթը, մանավանդ խորհրդի որոշ անդամներ պնդում են, որ չեն ստացել, եւ խորհրդի քարտուղար Նաիրա Դարբինյանը հրաժարվել է տրամադրել անգամ իրենց պահանջի դեպքում:
Երեխաների և մայրիկի միջև հուզական կապ էր տեղի ունեցել և մայրիկը խոստովանել է, որ գիտակցում է, որ սխալ է գործել. Մագդա Արսենյան
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ մենք այժմ հիմնականում խոսում ենք երեխաների շահից ելնելով, բայց չենք անդրադառնում այն իրավիճակին, որում հայտնվել է կինը. «Մենք պիտի խոսենք այն մասին, որ այս կինը տասնութ տարեկան է, հղիությունը տարել է անչափահաս, կրկնակի, եռակի անգամ խտրականության մասին ենք խոսում, երբ նա մեծացել է սոցիալապես ոչ բարվոք պայմաններում, մենք խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին տղամարդ չկա և չենք անդրադառնում այդ տեսանկյունից, թե ինչպես է անդրադառնում հասարակությունը:
«Այս անգամ պարտադրանքը կլինի ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների կողմից». Մարթա Այվազյան
«Ներկայիս պայմաններում ԱՄՆ-ն կավելացնի իր ներգրավվածությունը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում»
Հակոբ Սանասարյան. Միջազգային փորձագետները գալիս՝ հոտոտում են, նրանց հետեւից գալիս՝ ավերում են
Ամուլսարի շահագործումը կվնասի մեր երկրի ջրային պաշարներին
ՀՀ գրեթե յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար ակնհայտ է՝ ինչ օրենք էլ փոխվի, ինչ բարելավում կամ հետընթաց էլ լինի, միևնույնն է՝ անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է. Սուրեն Սարգսյան
Եվ այսպես, «Ընտրական օրենսգրքի» փոփոխման համար անհրաժեշտ ձայներ գործող ԱԺ-ն այդպես էլ չապահովեց, ըստ այդմ՝ առաջիկա արտահերթ ընտրությունները տեղի կունենան նույն օրենսդրական կարգով ու սկզբունքներով: Արդար, թափանցիկ և ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրություններ, իհարկե, կարելի է կազմակերպել նաև գործող օրենսդրությամբ, սակայն առաջարկվող փոփոխությունները քայլ առաջ էին որակվել թե՛ բազմաթիվ մասնագետների, թե՛ տարբեր քաղաքական ուժերի կողմից:
Արթուր Ղազինյան. «Հայտարարում եմ Հայաստանի հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին»
Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում Ժողովրդի հաղթանակը չենթարկվեց անհրաժեշտ կապիտալիզացիայի, ինչի մասին ես բազմիցս ահազանգել եմ` հուսալով, որ նոր կառավարության իմ հարգելի գործընկերները կգիտակցեն պահի լրջությունն ու փոփոխությունների օրեցօր նվազող հնարավորությունների մեծ ռիսկը:
Ավետիք Իշխանյան. «Սասնա ծռերի» նկատմամբ համաներումը պետք է լինի օրենքների սկզբունքներով, չպիտի լինի կոնկրետ թիրախավորված»
Իրավապաշտպանը` համաներման նախագծի մասին
Նոր գործ ՄԻԵԴ-ում. արդյոք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով
2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ եւս մի գործ՝ Գասպարին ընդդեմ Հայաստանի (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Դատարանը սույն գործը հաղորդակցել եւ քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյոք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․ – արդյոք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունը արդար է եղել եւ արդյոք
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Նեւերովի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաեւ փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների
ՊԵԿ միջոցառումների արդյունքում 176 միլիոն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել պետբյուջե
Տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության
Մհեր Գրիգորյան. կառավարության առաջնայնությունն է պայքարը ծխախոտի՝ որպես վատ երևույթի դեմ
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ ու թիրախային պայքարի իրականացումը: Մհեր Գրիգորյանն
Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի առաջնային ոլորտներից է
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր տեղեկատվական այց Վայոց ձոր՝ հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսների հետ և ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների ուղեկցությամբ մասնակցեց այցին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր տեղեկատվական այց Վայոց ձոր՝ հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսների հետ և ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: ԵՄ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները: Այս անգամ Բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլ նաև նվազեցնում է ավանդների ձևակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաև տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին: 2018թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը
Վեոլիա Ջուրը դատապարտում է
Հարգելի սպառողներ, Վեոլիա ջուր ՓԲԸ-ն այսօր կեսօրին տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վերագործարկման մասին: Առավոտյան ժամը 8.00-ից Վանաձորի եւ հարակից 13 գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է համաձայն գրաֆիկի: Ցավոք, որոշ անձինք անհասկանալի նպատակներով տարածում են լուրեր՝ հեռախոսազանգերի ու սոցիալական ցանցերի միջոցով այն մասին, որ Վանաձորում եւս 4 օր ջուր չի լինելու: Վեոլիա ջուր ՓԲԸ-ն
Լորդ Արա Դարզի. զարգացման այս նոր փուլում Հայաստանի առջև լայն հնարավորություններ են բացվում
Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի ղեկավար, հայազգի Լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ ուրախ են Հայաստան Լորդ Դարզիի հերթական այցելության կապակցությամբ և երախտապարտ՝ տարիներ շարունակ երկրին ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության
ՀՖՖ-ն ներկայացնում է որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը
Հոկտեմբերի 31-ին կայանալու են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: Այսուհետ ՀՖՖ պաշտոնական կայքը յուրաքանչյուր տուրից առաջ կներկայացնի որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը: Բանանց ՖԱ, Յովանովիչ Բորիսլավ Գանձասար-Կապան ՖԱ, Կարապետյան Աշոտ Գանձասար-Կապան ՖԱ, Օգանիսյան Ալեքսանդր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա, Իվու Ուգոչուկվու Արարատ-Արմենիա ՖԱ, Մալաքյան Գոռ Գանձասար-Կապան ՖԱ, Տերտերյան Դավիթ ՖԿ Արցախ, Պետրոսյան Արգիշտի ՀՖՖ
Վրաստանը պատրաստ է նոր խոշոր նախագծեր իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են Ստամբուլյան հռչակագիր
Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում բացվեց Առողջ երկարակեցության կենտրոն
Նոյեմբերի 30-ին Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում տեղի ունեցավ Ակտիվ երկարակեցության կենտրոնի բացումը, որը վերանորոգվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ՝ «Համայնքային մասնակցային աշխատանք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված նախաձեռնող խմբի կողմից։ Խմբի անդամները՝ համայնքի 32 ակտիվ տարեցները, կենտրոնում կյանքի են կոչելու իրենց նախագծերը, ինչպես, օրինակ, համայնքային այգու բարեկարգումը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ համագործակցելով
Խորհրդի անդամները կասկածում են ռեկտորի դոկտորությանը եւ լեգիտիմությանը
2016 թ. հուլիսին կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի ընտրությունը, որը որոշ պնդումների համաձայն, անցել է խախտումներով։ Մինչ օրս իրավիճակը համալսարանում կոնֆլիկտային է: ՀՊՏՀ խորհրդի այն ժամանակվա նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որի հովանավորությունն էլ վայելում էր բուհի ռեկտորի միակ հավակնորդ Կորյուն Աթոյանը: Ինչպես նախատեսում է ՀՊՏՀ «Ռեկտորի ընտրության ընթացակարգի» 6-րդ կետը, «Խորհրդի
30 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել. «Ա1+»
Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 30 դատապարտյալներ այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել: Դատապարտյալները հանդիպում են պահանջում ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: «Մենք պահանջում ենք վերանայել համաներման նախագիծը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում էր, որ աննախադեպ համաներում է լինելու, ի՞նչն է դրա աննախադեպ: Ո՞ւմ վրա է ազդում: Մենք ուզում ենք, որ այն տարածվի նաեւ 10 տարվա ընթացքում
Ավետիք Իշխանյան. «Այնպիսի համաներում լինի, որ «Նուբարաշեն»-ը փակվեր ու այնտեղ սունկ աճեցնեին»
Զառա Հովհաննիսյանն ու Ավետիք Իշխանյանը քննարկում են՝ պե՞տք է արդյոք համաներում կիրառել
Աշխարհի առաջնություն մեկնում են քիչ, բայց որակյալ ծանրորդները
Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները Աշգաբադ՝ աշխարհի առաջնություն, մեկնելու են նոյեմբերի 2-ին: Տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են. 81 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 89 կգ՝ Հակոբ Մկրտչյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան: Կանանց քառյակը կազմել են 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 71 կգ Լիանա Գյուրջյանը, 81 կգ Տաթեւ Հակոբյանը եւ +87 կգ Արփինե Դալալյանը: Հարցին, թե


















































