Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների և մայրիկի միջև հուզական կապ էր տեղի ունեցել և մայրիկը խոստովանել է, որ գիտակցում է, որ սխալ է գործել. Մագդա Արսենյան

Հոկտեմբեր 30,2018 18:01

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մագդա Արսենյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրած քննարկմանը տեղեկացրեց՝ դեռ շարունակում են ստանալ նամակներ, որոնցով քաղաքացիներն իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել, որոնք պատրաստակամ են աջակցել, որ օգնություն տրամադրեն երկվորյակներին և նրանց մայրիկին:

Մագդա Արսենյանը նշեց, որ Գյումրիի «Երեխաների տան»-ը գտնվող լքված երկվորյակներին երկու օր առաջ այցելել է նրանց մայրը: Նա խոստովանել է, որ գիտակցել է իր սխալը, ցանկանում է վերադարձնել երեխաներին։

Նա մանրամասնեց. «Մշակում ենք սոցիալական աջակցության համապարփակ մեխանիզմ, որ կարողանանք հասցեական օգնություն տրամադրել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Գյումրու երեխաների տանն են գտնվում երեխաները, բայց մայրիկը երկու օր առաջ այցելություն էր կատարել: Երեխաների և մայրիկի միջև հուզական կապ էր տեղի ունեցել և մայրիկը խոստովանել է, որ գիտակցում է, որ սխալ է գործել և պատրաստ է ջանքեր ներդնել բարելավել իր սոցիալական կարգավիճակը և ունենալ այնպիսի պաշտպանության զգացողություն, որ կարողանա փոխանցել իր բալիկներին: Այդ պատճառով հիմա արդեն իսկ ցանկանում ենք բազմամասնագիտական հանձնաժողով ներգրավել, որ կաշխատի մայրիկի հետ, որը թե մասնագիտական պատրաստվածությունը կբարձրացնի, որ աշխատաշուկայում մայրիկը լինի մրցունակ, թե ստեղծենք այն իրավիճակը, որ երեխաներն ապրեն իրենց կենսաբանական ընտանիքում»:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ մենք այժմ հիմնականում խոսում ենք երեխաների շահից ելնելով, բայց չենք անդրադառնում այն իրավիճակին, որում հայտնվել է կինը. «Մենք պիտի խոսենք այն մասին, որ այս կինը տասնութ տարեկան է, հղիությունը տարել է անչափահաս, կրկնակի, եռակի անգամ խտրականության մասին ենք խոսում, երբ նա մեծացել է սոցիալապես ոչ բարվոք պայմաններում, մենք խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին տղամարդ չկա և չենք անդրադառնում այդ տեսանկյունից, թե ինչպես է անդրադառնում հասարակությունը: Գործ ենք ունեցել համապարփակ խտրականության հետ, որ հասարակական պարսավանքի է ենթարկում կնոջը, թե վատ մայր ես, որ թողել ես երեխաներին: Պետք է հասկանանք՝ արդյոք հոգեբանական խնդիրները հաղթահարվեցին, արդյոք սոցիալական խնդիրները հաղթահարվեցին, նաև այժմ կարող է միայնակ մեծացնել երեխաներին»:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչ Միրա Անտոնյանն այս առիթով ասաց. «Կինը իր պրոբլեմների և խնդիրների հետ միայնակ է մնալու, այս ոգևորվածությունը ժամանակավոր է, քանի որ համակարգային չէ: Խնդիրները պետք է լուծվեն համակարգային: Մեր ջանքերը պիտի լինեն մարդկանց մոտ դիմադրողականության ավելացմանն ուղղված: Մեկանգամյա միջամտությունը հարցի լուծում չէ, պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աշխատանքի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031