Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս անգամ պարտադրանքը կլինի ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների կողմից». Մարթա Այվազյան

Հոկտեմբեր 30,2018 18:00

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մինչ Երեւան այցելելը Բաքվում հայտարարել էր, թե ԼՂ խնդրի կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, իսկ Երեւանում ասաց՝ ԼՂ հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Վաշինգտոնն էլ կփորձի առանձին դերակատարություն ստանձնել կողմերի հետ աշխատանքում, ինչպես դա ռուսական կողմն է ժամանակ առ ժամանակ դրսեւորում, թե՞ կսահմանափակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ գործունեությանը, հարցրեցինք Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:

«ԱՄՆ-ի շահերից է բխում, որպեսզի Հրավային Կովկասը լինի ինքնիշխան պետությունների խաղաղ, հակամարտություններից ազատ գոտի: Սակայն այս մոտեցումը մեծագույնս համապատասխանում է նախ եւ առաջ հարավկովկասյան պետությունների, մասնավորապես Հայաստանի շահերին: Կարող եմ ենթադրել, որ ներկայիս պայմաններում ԱՄՆ-ն կավելացնի իր ներգրավվածությունը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում զուգորդելով երկու տարբեր մոտեցում: Մի կողմից նա կակտիվացնի իր գործունեությունը Մինսկի խմբի շրջանակներում, մյուս կողմից կաշխատի ստեղծել այլ, մասնավորապես տնտեսական լծակներ, ձեւաչափեր, որոնց միջոցով կփորձի հակամարտության կարգավորման գործընթացը մասնակիորեն տեղափոխել տնտեսական համագործակցության հարթակ, հակամարտող կողմերի համար շոշափելի դարձնել իրենց ընդհանուր տնտեսական շահերը, եւ այդ ճանապարհով փորձել հասնել կողմերի հաշտեցմանը», պատասխանեց մեր զրուցակիցը:

«Ժամանակին ԱՄՆ-ին հաջողվել է Մարշալի պլանով նախատեսված օգնության եւ տնտեսական սերտ համագործակցության միջոցով ոչ միայն վերականգնել, այլ նաեւ հիմք դնել Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության եւ կայուն զարգացման: Ամեն դեպքում հակամարտության կարգավորման այս ճանապարհը, եթե այն կիրառվի, նույնպես կարող է ունենալ պարտադրանքի որոշակի բաղադրիչ: Սակայն այս անգամ այդ պարտադրանքը կլինի ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների կողմից», հավելեց մեր զրուցակիցը:

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք նոյեմբերի 1-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031