Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերն ավելի ուժեղ են, քան երբեւէ եղել են». Ռուբեն Ռուբինյան

«Որոշում չկա, չեմ կարող որեւէ տեղեկություն հայտնել: Մոտ ժամանակներս պարզ կլինի»,-ասում է ՀՀ փոխարտգործնախարարը

Ժողովուրդը «գրպանի դանակ» չէ կամ` «ինչքան ուզենք, էդքան կխփենք». «Փաստ»

Ընտրական օրենսգրքի շուրջ վերջին շրջանի խորհրդարանական քննարկումներում իշխանության ներկայացուցիչներից ոմանք պարբերաբար հնչեցնում էին այն միտքը, թե իրենց համար կարևոր չէ` ինչ օրենսգրքով կանցնեն ընտրությունները, քանի որ իրենք ամեն դեպքում հաղթելու են: Իհարկե, ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշենք, որ «մենք» բառը իշխանության ներկայացուցիչները հաճախ վարպետորեն փոխակերպում են «ժողովուրդ» բառով: Հնչող հայտարարությունները մտահոգիչ են մի քանի առումով:

ԱՍԵԿՈՍԵ

Դժվար է ասել, թե երբ եւ ինչպես կվերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում: ԱԼԵՔՍԵՅ ՄԱԼԱՇԵՆԿՈ

Պետության մարդկային հիմքերը

Վաղը, ըստ ամենայնի, «օրենքի ուժով» լուծարվելու է 6-րդ գումարման Ազգային ժողովը: Քաղաքական իմաստով, կարծում եմ, այդպես էլ պետք լիներ, եւ՝ որքան շուտ, այնքան լավ: Հեղափոխությունից հետո խորհրդարանն այս կազմով պոտենցիալ անկայունության աղբյուր է, եւ խնդիրը միայն այն չէ, թե ինչպես է ներկայիս Ազգային ժողովն ընտրվել, այլեւ այն, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են իշխանության գործադիր եւ

Իշխանական պատգամավորը փաստորեն հրահրում է, որ ԱԱԾ-ն խառնվի առաջիկա ընտրապայքարին. «Հայոց աշխարհ»

Նախկինում ՀՅԴ-ական, հիմա ՔՊ-ական, դեռ գործող ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ մասնավորապես հայտարարել է, թե ՀՀԿ-ն… «կփորձի օգտագործել իր քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները եւ նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել ու ԱԺ-ում ներկայություն ունենալ: Նրանք նաեւ զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել: Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է հնարավորինն

Ադրբեջանը նախատեսում է մեծացնել պաշտպանական ծախսերը. Ռազմինֆո

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2019թ․ բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի հատկացումները կազմում են շուրջ 3 մլրդ 38 մլն մանաթ (հոկտեմբերի 30-ի փոխարժեքով՝ շուրջ 1 մլրդ 787 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար): Ռազմական ծախսերը 2018–ի համեմատ նախատեսվում է ավելացնել 4,6 տոկոսով:  Հարկ է նշել, որ 2018թ․ բյուջեն, որը հաստատվել էր 2017թ․ դեկտեմբերի 29-ին, ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսում էր

Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանում՝ առանց ոռոգման եւ խմելու ջրի

Այլ տեղերից են Բարեկամավան խմելու ջուր կրում

Մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունն ունի հսկայական արժեք. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։ Բելառուսի ազգային

ԱՄՆ-ը գրոհելու է Ռուսաստանի «ծայրամասերը». Հայաստանի հնարավորությունները եւ վտանգները

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը պաշտոնական Երեւանը հենց սկզբից պատմական անվանեց։ Անշուշտ, այցը պատմական էր ոչ միայն ինքնին փաստով, քանզի մեկ էլ անցյալ դարում էր Հայաստանում նման պաշտոնյայի այց տեղի ունեցել, այլեւ քննարկված օրակարգի եւ արված աննախադեպ հայտարարությունների առումներով։ Երեւանյան այցի արդյունքներով Բոլթոնն իր թվիթերյան էջում գրեց, որ կատարել է

Արմեն Աշոտյան. «Փակենք, հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեսյբուքյան էջում հետեւյալ գրառումն է կատարել. Օրեր առաջ ՆՈՐԱՎԱՆՔ հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացնում եմ իր պատասխանը, որից երեւում է որ ՆՈՐԱՎԱՆՔԸ, ցավոք, իրոք լուծարվում է։ Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։

«Ո՞նց կարող են նրանք խոսքի ազատությունը պաշտպանել, երբ լռում են ատելության խոսքի սարսափելի մակարդակի հասնելու ժամանակ». Ստեփան Դանիելյան

Նրա համար տարակուսելի էր՝ ինչպե՞ս են այդ իրավունքների պաշտպանները մի կողմից պաշտպանում ԱԱԾ պետի՝ դատավորին հրահանգներ տալը, բայց դատապարտում գաղտնալսողին, նրան, ով ձայնագրությունն արել է. «Շատ լավ է, որ արել են, դու իմացել ես, չէ՞, ոնց են հարցերը լուծվում նոր Հայաստանում: Քաղհասարակության շատ ներկայացուցիչներ իրենց սկզբունքներին դեմ են գնում, օրինակներ շատ կան»:

«Ալիկ Բանդուրյանը ենթակա է արդարացման». պաշտպան

Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցություններն իրավապահների կողմից գաղտնալսվել են ապօրինի կերպով՝ առանց դատարանի համապատասխան թույլտվության

Ստեփան Դանիելյանը բացահայտեց, թե ինչ հիմնավորմամբ են վարչապետի «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ աշխատակցին աշխատանքից ազատել

Այսօր Ստեփան Դանիելյանը, խոսելով այդ դեպքի մասին, ասաց. «Վարչապետը որեւէ խնդիր չի ունեցել նման մարդու դնել այդ պաշտոնին՝ շատ կարեւոր պաշտոնին: Բայց ինչ է կատարվել, ես ձեզ ասում եմ ներքին ինֆորմացիա, ինֆորմացիայի աղբյուրները չեմ ասի: Այդ տղային հասկացրել են, որ  պետք է հրաժարական տա»:

«Նայում ես facebook կոչված սոցիալական ցանցը ու Հայաստանից ուզում ես փախչել». Ավետիք Իշխանյան

Ինձ համար բավականին տհաճ անակնկալ էր, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիբանանում ասաց, որ ինքը ավանդական հայկական եկեղեցու կողմնակից է եւ աղանդավոր չի: Օգտագործեց հենց աղանդավոր բառը: Ինչո՞ւ այդպես ասաց, իսկապե՞ս այդպես էր մտածում, թե՞ ոչ: Ես կարծում եմ, ասաց նույն համատեքստում՝ հենվելով մեծամասնության կարծիքի վրա:

«Սասնա ծռերին» համաներման տակ են գցում, Անդրիաս Ղուկասյանին՝ ոչ

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ տարակուսեց՝ նույն տուժողների ցումունքների հիման վրա հարուցված քրգործերը բոլորինը կարճվել են՝ Արմեն Մարտիրոսյանինը, Դավիթ Սանասարյանինը, գտնելով, որ հանցակազմ չկա, Անդրիաս Ղուկասյանի դատը շարունակում են:

Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։ Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը

Հունան Պողոսյանին պաշտոն են տալիս, Երանոսյանի դեմ քրգործ բացում. Անդրիաս Ղուկասյանը՝ ՀՔԾ-ի սաբոտաժի եւ բարձրաստիճան ոստիկանների մասին

«Որ ասում են՝ տաշած քարերը պիտի գետնին չմնան…Մենք ապրում ենք անցումային շրջան, երբ իրավապահ մարմինների նախկին աշխատողները, որոնք սպասարկում էին քրեական ռեժիմը, այսօր փորձում են ամեն կերպ տեղավորվել նոր քաղաքական համակարգում, նոր իրողությունների մեջ: Հաճախ դա իրենց հաջողվում է, որովհետեւ այդ մարդիկ պատրաստ են ցանկացած հանցագործություն անել տերերի համար, միայն թե մեկը, որպես տեր, իրենց վերցնի իրենց հովանու ներքո»:

Բակո Սահակյանը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները մտադիր են առաջիկայում Երևանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը: ՌԱԿ կենտրոնական

Անդրիաս Ղուկասյանի գործով տուժողը ուշագրավ ցուցմունք տվեց՝ պատմելով, թե ոնց է զինված խումբը ժողովրդին «ջարդել». «Ղուկասյանն ի՞նչ կապ ունի դրա հետ»

Դատավորին հետաքրքրեց այդ դրվագը՝ ովքե՞ր են եղել մահակներով զինվածները, որտեղի՞ց են դուրս եկել, ո՞ւմ վրա են հարձակվել: Տուժողը պատասխանեց. «Ժողովուրդը խաղաղ միտինգ է արել, վերեւից զինված խումբ է իջել, մտել է ոստիկանների մեջ, դուրս է եկել ու սկսել ջարդել ժողովրդին: Youtube-ում այդ կադրերը ոնց որ ջնջել են»: Մեղադրողը նաեւ հարցրեց՝ ձեր մեքենայի հետ կապված վնասի համար բողոք, պահանջ ունե՞ք՝ նա պատասխանեց՝ «մեղավորը, որ գտնվի, թող հատուցի»:

ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում

Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրենքը նախատեսում ենք ներկայացնել արդեն նոր խորհրդարանի հաստատմանը եկող տարի: Ամեն դեպքում դրանից հետքայլ չկա` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի` Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերի եւ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Քրիստինա Մաուեր-Ստենդերը շեշտել է,

ՀՊՏՀ. «Այդպիսի զառանցանքներին այլևս չենք պատրաստվում մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տալ»

Aravot.am-ն անդրադարձել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տիրող մթնոլորտին, նաեւ հարցեր էինք ուղղել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Մասնավորապես հարցրել էինք` արդյոք պարոն Աթոյանի ռեկտոր վերընտրվելու ժամանակ խորհրդի անդամներին սահմանված կարգով ուղարկվել է փաստաթղթային փաթեթը, մանավանդ խորհրդի որոշ անդամներ պնդում են, որ չեն ստացել, եւ խորհրդի քարտուղար Նաիրա Դարբինյանը հրաժարվել է տրամադրել անգամ իրենց պահանջի դեպքում:

Երեխաների և մայրիկի միջև հուզական կապ էր տեղի ունեցել և մայրիկը խոստովանել է, որ գիտակցում է, որ սխալ է գործել. Մագդա Արսենյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ մենք այժմ հիմնականում խոսում ենք երեխաների շահից ելնելով, բայց չենք անդրադառնում այն իրավիճակին, որում հայտնվել է կինը. «Մենք պիտի խոսենք այն մասին, որ այս կինը տասնութ տարեկան է, հղիությունը տարել է անչափահաս, կրկնակի, եռակի անգամ խտրականության մասին ենք խոսում, երբ նա մեծացել է սոցիալապես ոչ բարվոք պայմաններում, մենք խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին տղամարդ չկա և չենք անդրադառնում այդ տեսանկյունից, թե ինչպես է անդրադառնում հասարակությունը:

«Այս անգամ պարտադրանքը կլինի ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների կողմից». Մարթա Այվազյան

«Ներկայիս պայմաններում ԱՄՆ-ն կավելացնի իր ներգրավվածությունը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում»

Հակոբ Սանասարյան. Միջազգային փորձագետները գալիս՝ հոտոտում են, նրանց հետեւից գալիս՝ ավերում են

Ամուլսարի շահագործումը կվնասի մեր երկրի ջրային պաշարներին

ԱՊՀ-ն հավակնում է «գրավել» Չինաստանն ու եվրոպական երկրները

Ինչպե՞ ս զարգացնել տնտեսությունը

ՀՀ գրեթե յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար ակնհայտ է՝ ինչ օրենք էլ փոխվի, ինչ բարելավում կամ հետընթաց էլ լինի, միևնույնն է՝ անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է. Սուրեն Սարգսյան

Եվ այսպես, «Ընտրական օրենսգրքի» փոփոխման համար անհրաժեշտ ձայներ գործող ԱԺ-ն այդպես էլ չապահովեց, ըստ այդմ՝ առաջիկա արտահերթ ընտրությունները տեղի կունենան նույն օրենսդրական կարգով ու սկզբունքներով: Արդար, թափանցիկ և ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրություններ, իհարկե, կարելի է կազմակերպել նաև գործող օրենսդրությամբ, սակայն առաջարկվող փոփոխությունները քայլ առաջ էին որակվել թե՛ բազմաթիվ մասնագետների, թե՛ տարբեր քաղաքական ուժերի կողմից:

Արթուր Ղազինյան. «Հայտարարում եմ Հայաստանի հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին»

Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում Ժողովրդի հաղթանակը չենթարկվեց անհրաժեշտ կապիտալիզացիայի, ինչի մասին ես բազմիցս ահազանգել եմ` հուսալով, որ նոր կառավարության իմ հարգելի գործընկերները կգիտակցեն պահի լրջությունն ու փոփոխությունների օրեցօր նվազող հնարավորությունների մեծ ռիսկը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031