Օրվա լրահոսը

Ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունը

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի  նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա: Ընդունված փաստաթուղթը արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ

Աճարկուտի երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների հարցով դիմել են մարզպետարան

Քիմիայի, կենսաբանության ուսուցչուհին ֆրանսերեն է դասավանդում

Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը. Արամ Սարգսյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԳՀ֊ի իրականություն դառնալը գերկարևոր է Հայաստանի համար և ՀՀ֊ն երբեք ավելի մոտ չի եղել իրական արդյունքների հասնելուն… ՀՀԳՀ-ն քաղաքական փաստաթուղթ է, և այն լուրջ խնամքի ու աշխատանքի պահանջ ունի։ Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը և տարեվերջին ունենանք, ոչ թե

Շանթ Սարգսյանը Պորտո-Կարրասում 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է

Հունաստանի Պորտո-Կարրաս քաղաքում շարունակվում է շախմատի 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված հինգ տուրից հետո 16 տարեկան տղաների պայքարում միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը տարել է միայն հաղթանակներ եւ 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող են ընթանում նաեւ 18 տարեկան աղջիկների խմբում հանդես

Կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին

Ջոն Բոլթոնը ժամանեց Երևան. Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ

Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական

ՀՀԿ-ական պատգամավորի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը

Ի՞նչը կարող էր ստիպել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին վայր դնել մանդատը:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին ներդնել աղբի տարանջատման քաղաքականություն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները կտեսակավորվեն և կպատրաստվեն վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում 2016-ին մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շնորհիվ: Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները կտեսակավորվեն և կպատրաստվեն վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում 2016-ին մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի

Ոստիկանությունն ավելի բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Վալերիյ Օսիպյան

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն

«Հայաստանի նախագահը, վարչապետը, հայրենիքին ծառայողները որոշ իմաստով առաքյալներ են՝ կոչումի գիտակցությունն ունեցող». Արամ Ա կաթողիկոս

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի հետ

«Մենք գտնվում ենք արտաքին կառավարման տակ». «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ. (Տեսանյութ)

Կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը գտնում է՝ արտաքին կառավարումը իրականցվում է մեր տականքի միջոցով

Զինծառայողը մեղադրվում է իր 11-ամյա տղային ծեծելու մեջ

Վիճաբանել է նախկին կնոջ հետ

«Երևանի հետ կապված մենք ունենք հետաքրքիր նախագծեր». Հայկ Մարության

Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը: Միջոցառումների

Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ

Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանները հանրապետությունում 15 երեխա ունեցող  միակ երիտասարդ ընտանիքն են։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի քսաներեքին։ Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ, հանձնել նվերներ,  մաղթել առողջություն,  ինչպես նաև նրանց մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնել։

Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու

Թոքմաջյանի կարծիքով, Մեսչյանը, եթե ավելի վաղ նշանակվեր, Երեւանը ծայրահեղ վիճակում չէր հայտնվի

Արվեստագետները՝ Արթուր Մեսչյանի եւ Հունան Պողոսյանի նշանակումների մասին

«Մի քանի օր առաջ Մոսկվայում էի, պարզեցի, որ Կարմիր հրապարակի մանրաքարերը Հայաստանից են տարել»․ Սամվել Բալասանյանի բացահայտումը

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատմեց, որ մի քանի օր առաջ գտնվելով Մոսկվայում ու շրջելով Կարմիր հրապարակում՝ պարզել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի սալաքարերը տարվել են Հայաստանից։ «Մի քանի օր առաջ Մոսկվայում էի, Կարմիր հրապարակի բուլիժնիկները նկարեցի, բայց պատմությունը չգիտեի, տեղեկացա, որ քարը բերել են Հայաստանից։ Եվ այդ նույն ժամանակահատվածում, երբ մեր

Արշակ Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Լուսինե Աբգարյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Ռոբերտ Մաքեյանը՝ վարչական դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Վարուժան Ներսիսյանը՝ նշանակվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Սևան համայնքի ղեկավարը վստահեցնում է. «Եկել է ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ժամանակը»

Եվս մի քանի օր, և տեղի կունենա Սևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ կառուցված ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությունը: Մինչ ընթանում էին մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը Սևան համայնք-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության լավագույն օրինակներից է, սևանցիներն էլ իրենց հիշողություն էին թարմացնում: Անցյալ դարի 80-ական թվականներին Սևան քաղաքում գործում էր «Ախթամար» ֆուտբոլային թիմը, որը գրանցել էր լուրջ հաջողություններ` տեղացիներին պարգևելով

ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը. Ջոն Բոլթոն

Բոլթոնի խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է ազդել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման վրա:

«Քոչարյանի հետեւից կգնան ռեւանշիստները եւ արկածախնդիր ՀՀԿ-ականները». Արմեն Մկրտչյան

«Մենք սատարում ենք այդ պահանջը եւ պատրաստ ենք դրա իրագործման համար դուրս գալ փողոցային պայքարի»,-ասում է նորաստեղծ կուսակցության ղեկավարներից մեկը:

Ժորժ Եղիկյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը

Լեհաստանի Զամոշչ քաղաքում շարունակվում է U20 եւ U23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից ավագ տարիքային խմբում պայքարում էր միայն 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը: Հայաստանցին պոկում վարժությունում երեք մոտեցումներից հաջող կատարեց երկուսը եւ 146 կիլոգրամով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Ժորժը ցույց տվեց 176 կգ (4-րդ տեղ) եւ երկամարտի 322 կիլոգրամով պայքարն ավարտեց 4-րդ

«ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է». Արմեն Աշոտյան

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձեւաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձեւաչափին եւ կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ փոխգործակցությունը:

«Բավական է արդեն երազկոտ կերպով Հարավային Կովկաս թռչող յուրաքանչյուր վաշինգտոնյան կամ բրյուսելյան (ՆԱՏՕ) ճուռակի համարել աղավնի». Վիտալի Արկով

Հենց այդ պատճառով, ըստ Արկովի, ղարաբաղյան հարցում Արևմուտքը կշարունակի Բաքվին խոստանալ աջակցություն՝ տարածքները վերադարձնելու, իսկ Երևանին՝ Բաքվի հնարավոր ռազմական ագրեսիայից պաշտպանելու գործում, և այդ ամենը՝ Վաշինգտոնի ուղեծիր անցնելու դիմաց:

Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները կստանան լրացուցիչ 20 % զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից

Հայտարարություն «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստրատուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:

«Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի». Փաշինյանը հաստատեց օպտիմալացման լուրը

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն ու նրա կառուցվածքը երեւացող մասն է, բայց շատ ավելի չերեւացող մաս կա. «Ունենք նախարարություններում վարչություններ եւ այլն, կառավարությանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ նրանք երբեմն ավելի մեծ համակարգ են, ըստ էության, կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ համակարգ ունենք:

Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում եւ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031