Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ

Հոկտեմբեր 24,2018 19:20 Share

Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանները հանրապետությունում 15 երեխա ունեցող  միակ երիտասարդ ընտանիքն են։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի քսաներեքին։

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ, հանձնել նվերներ,  մաղթել առողջություն,  ինչպես նաև նրանց մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնել։

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել