Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Մեր տարածաշրջանում լարվածության ծրագրեր մշակելիս Ռուսաստանը բացարձակապես հաշվի չի առնում Հայաստանի շահը: ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրականում հավատացյալ չենք

Հայաստանը կրկին դասվել է այն երկրների շարքին, որտեղ ահավոր շատ են հավատացյալները, նախկին խորհրդային տարածքում՝ ամենաշատը: Չգիտեմ` ինչպե՞ս են հաշվում հավատացյալների թիվը: Սոցիոլոգիական հարցում են անցկացնում, եւ մարդիկ հայտնում են իրենց՝ հավատացյալ լինելու մասի՞ն: Բա որ խաբե՞ն: Մի բան է, երբ մարդը պնդում է, որ ինքը հավատացյալ է, մեկ այլ բան, երբ նա իսկապես փորձում

«Մարտի 1-ի գործն ասելու եւ արանքից փախչելու գործ չի: Ծանր է լինելու». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նոր լսեցի Աժ-ում ԵԼՔ խմբակցության առաջարկած որոշման նախագծի քննարկումները, որտեղ հատկապես ուշագրավ ելույթներ ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պրն. Գ. Կոստանյանը: Ես միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել նրա մասնագիտական ունակությունների մասին եւ իր այն պնդմանը, թե կառավարությունը երբեւէ չի հայտարարել, թե 9-ը զոհերի նկատմամբ մահաբեր

Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը

 Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց: Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում: Բանախոսներն էին `պատմաբան դոկտ. Կարո Մոմջյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի խորհրդի անդամ Սթիվեն Դադայանը, ՀՅԴ Արևմտյան

«Անօրինական միջոցով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում». Երեմ Սարգսյան

Երեմ Սարգսյանը պնդում է, որ Նորատուսցի Ալիկի գործով արված գաղտնալսումների փորձաքննության համար սահմանված կարգով նշում չի վերցվել

Արմեն Ամիրյանը Բրյուսելում ստորագրել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագիրը

Մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բրյուսելում ստորագրեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված այս փաստաթուղթը Եվրամիության կողմից ստորագրեց Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014թ.։ Բաղկացած է երկու՝ «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից,

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը 20 տարեկան է

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը (ԵՊԼՀ ՈՒԽ) 20 տարեկան է: Մարտի 20-ին ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կազմակերպված հոբելյանական միջոցառմանը պարգևներ հանձնվեցին ՀՀ ԱԺ նախարարի, ՀԵՀ-ի, ԿԳ նախարարի, Երևանի քաղաքապետարանի կողմից: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 8 անձ է հայտնաբերվել

Մարտի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Այգեստանի 5-րդ փողոցի թիվ 11 տան մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ռոբերտ Խ.-ն, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: ***

Վեցամյա մանդատ՝ նոր ռուսական պետության ճարտարապետին

Ռուսաստանում ավարտվեց «ընտրություններ» կոչվող ծես-դիմակահանդեսը, որը նոր՝ վեցամյա մանդատը ապահովեց գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին: Եթե 2012-ին նա արձանագրեց մոտ 63-տոկոսանոց արդյունք, ապա վեց տարի անց այն գերազանցում է 70-ը, քիչ պակաս 80-ից: Վեց տարի առաջ Պուտինյան Ռուսաստանի հետագա ընթացքի մասին բանավեճերը հիմնվում էին այն համընդհանուր ընկալման վրա, որ լինելով «բարդ պետություն»՝ այն շարունակում է մնալ

«Հաշմանդամություն ունեցող անձինք Ազգային ժողովում՝ նույնն է, թե փղերը Սառուցյալ օվկիանոսում». Սիփան Ասատրյան

«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ջանքերով մայր բուհում կազմակերպվեց քննարկում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Քննարկման ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում և օրենքի նախագծում ներառականությունն ապահովելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի անդամ Սիփան Ասատրյանը ելույթ ունեցավ այն մասին, որ նախագծում գրեթե խոսք չկա հաշմանդամություն ունեցող անձանց մասին: Պարոն Ասատրյանը նշում է, որ ի պատասխան իրենց կողմից

Սարհատ Պետրոսյան. «Մեսչյանն, երեւի թե, վերջին ճարտարապետներից է, ում կարելի է մեղադրել մասնագիտական էթիկայի խախտման մեջ»

Լեւոն Իգիթյանն Արթուր Մեսչյանի ճարտարապետական աշխատանքը այլանդակություն է համարել

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության չորս նոր ծրագրերը

Մարտի 20-ին մեկնարկած «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության չորս ծրագրերը կնպաստեն հայաստանցի երիտասարդների, հատկապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար լրացուցիչ վերապատրաստումների, հմտությունների զարգացման, պրակտիկայի և աշխատանքին զուգահեռ ուսուցման հնարավորություններին: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1.9 միլիոն եվրո: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը ասաց. «Արդեն պլաններ ենք մշակում Շիրակի մարզում

Զինված հարձակում Մերիլենդ նահանգի Գրեիթ Միլլսի դպրոցում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Պետական մարմինները տեղեկացրել են, որ քիչ առաջ Վաշինգտոնին հարակից Մերիլենդ նահանգի Գրեիթ Միլլսի դպրոցում հրազենային կրակոցներ են հնչել: Ավագ դպրոցն այժմ փակի տակ է գտնվում: Կրակոցները դադարեցվել են, ոստիկանապետն ու աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հրազենային կրակոցներ արձակած անձի ինքնությունը դեռևս չի հրապարակվել: Հիշեցնենք, որ փետրվարի

«Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ». Ստեփան Սաֆարյան

«Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը կանխորոշված էր արդեն նոր սահմանադրության ընդունմամբ»,- այսպիսի կարծիք է հայտնել լեզվաբան Նարինե Դիլբարյանը մարտի 20-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դառնալ վարչապետ, դա կամ ուղղակի դիպված էր, կամ էլ նա այդ ասել է պահի ազդեցության տակ՝ զգայականորեն: Բայց բոլորս էլ գիտենք, որ

Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր է

Առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։ Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտրոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։ Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ

Տեսաժողով ՌԴ Ուլյանովսկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ուլյանովսկից տեսակապին մասնակցում էին ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսեն Աբրահամյանը, մշակութային հարցերով տեղակալ Աիդա Բաբայանը, երիտասարդության և սպորտի հարցերով

«Հենց «Ելք»-ի երիտասարդները չէին ներկայացել նիստին: Դե հիմա նայեք՝ ում են  ձեռնտու ձգձումները». Ալումյան

«Մի բաժակ ջրում փոթորիկ անողների ասածները մեկնաբանելու ցանկություն չունեմ». Հայկ Ալումյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն` Արաբկիրում. պարզվում են հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 19-ին` ժամը 15:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բանուկ հատվածում, խախտելով հասարակական կարգը, անտեսելով նշված վայրում գտնվող քաղաքացիների առկայությունը, ողորկափող հրազենով

Նորատուսցի Ալիկը քրեական հեղինակություն Զապի միջոցով մեկ այլ քրեական հեղինակության հեռացրել է դեպքի վայրից

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով հետազոտվեցին փաստաթղթերը

Ավարտվել է 30-ամյա կնոջ բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 40-ամյա բնակիչը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը, հետևել նրան և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել նրա տուն։

«Աբովյան քրեակատարողական հիմնարկում կոպտորեն խախտվում է անչափահասների՝ կրթություն ստանալու իրավունքը». Զառա Հովհաննիսյան

Ըստ վիճակագրության՝ քրեակատարողական հիմնարկներում 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք:

Զարուհի Բաթոյան. «Տարոն Մարգարյանը միջազգային ամենամեծ գրանտն է ստանում»

Բաթոյանն արձագանքում է քաղաքապետի մեղադրանքներին 

Ուսանողների նախաձեռնությամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի փորձագետներ, ուսանողներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը ողջունեց մասնակիցներին և ընդգծեց ուսանողության շրջանում կազմակերպվող քննարկումները, քանի որ հենց ուսանողներն են կրթության ոլորտի իրական պատվիրատուները: «Օրենքի նախագիծը համալսարանում առաջին անգամ չէ,

Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ: ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն

Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ծնունդը նշեցին նույն օրը ծնված ու իր անունը կրող եղբորորդուն կնքելով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է, նա կդառնար 27 տարեկան: Հարազատները նրա ծննդյան օրը նշեցին տանը, այնուհետ «Մուշ» թաղամասում գտնվող նրա հուշաքարին հարգանքի տուրք մատուցելով, գերեզմանոց այցելելով ու նրա անունը կրող եղբորորդուն՝ մեկ տարեկան Հրաչ Գալստյանին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մկրտելով: Հետաքրքիրն այն է, որ հերոսի եղբորորդին

Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի  շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: «Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես

Դավիթ Հարությունյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացող աշխատանքների ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին: Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը

Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանը քայքայեց ՀԱԿ-ը. «Հուսամ, «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասում»

Ի պատասխան՝ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանությանը ձեռնտու է, որ ընդդիմադիր դաշինքները քանդվեն, ընդդիմությունը կայանա, լինի ինստիտուցիոնալ, բայց «Ելքի» մահվան մասին լուրերը ուռճացված են:

Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում միջոցառում Լիբանանում

Մարտի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի համագործակցությամբ անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված լիբանանահայ հագուստի դիզայներ-ոճաբան Ժան-Պիեռ Դելիֆերին: Միջոցառումն անցկացվում էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում: Մասնակիցներ Ժան-Լուի Մանգին, Ռոժե Ասսաֆը, Ժերար Ավեդիսյանը, Էթիեն Կուպելյանը, Ղադի Ռահբանին ներկայացրեցին Ժան-Պիեռ Դելիֆերի գործունեությունը և իրենց միջև հաստատված համագործակցության հուշերը: Միջոցառման հյուրերին ուղղված իր խոսքում Լիբանանում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30