Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Բաթումում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն առանց առաջատար Լեւոն Արոնյանի, իսկ կանանց ընտրանին առանց Լիլիթ Մկրտչյանի միեւնույն  3.5: 0,5 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, Ճապոնիայի եւ Ղրղըզստանի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանում երբեք հակաիսրայելական հիստերիա չի բարձրացել». Արմեն Պետրոսյան

Չպետք է խնդիրն այդ տեսանկյունից դիտարկել: Վտանգներ փնտրելու փոխարեն անհրաժեշտ է գտնել ուղիներ Երևան-Թել Ավիվ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ

«Երեւանի բնակիչների վերաբերյալ պաշտոնական թվերը 20-30 % ուռճացված են». Արամ Նավասարդյան

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը՝ իրենց hետազոտության ու պաշտոնական տվյալների տարբերության մասին

Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումը

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա. Անտոնիո Գուտերեշ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը չեն մասնակցում շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային տուրին

Բաթումում այսօր մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Տղամարդկանց ընտրանու կազմում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան, Սիրանույշ Ղուկասյանը: Մեկնարկային տուրում մեր տղամարդիկ հանդիպում են Ճապոնիայի, կանայք՝ Ղրղըզստանի հետ: Լեւոն

«Ժառանգություն»․ Թող «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը ի կատար կածվեն հանուն Հայաստանի և երևանցու շահի

Երեւանի ավագանու ընտրությունում հաղթած «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը խոստանում է, որ քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու

ՀԱԿ. «Ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ դրեց շուտափույթ կերպով անցկացնելու ԱԺ-ի արտահերթ ընտրություններ և ձևավորելու լեգիտիմ խորհրդարան»

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը և գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը, ինչը գլխավոր գրավականն է, որ Հայաստանն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները երկու բրոնզ են նվաճել երիտասարդների ԱԱ-ում

Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքալանը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Տրնավայից տուն է վերադառնում երկու բրոնզե մեդալով: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրացել են 57 կգ Արսեն Հարությունյանը եւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը« իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանին ընդամենը մեկ քայլ չի բավարարել բրոնզե մեդալի համար: Նա

Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցած ուժերը կողմ են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությանը

Թեեւ «Հոդված երեք» ակումբում այսօր քննարկվում էր Երեւանի ավագանու երեկվա՝ սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունը, սակայն շոշափվեց նաեւ ՀՀ ԱԺ հնարավոր արտահերթ ընտրության թեման

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. ՄԻՊ-ի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում`

Դունյա Միյատովիչը ողջունել է Մարտի 1-ի բացահայտումը Հայաստանում

2018թ. մայիսին Հայաստանի խաղաղ իշխանափոխությունն իսկապես նշանակալից էր: Այնուամենայնիվ, ժողովրդական սպասումները շատ ավելի մեծ են՝ կապված իրենց կյանքում շուտափույթ բարելավումների հետ, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի խավերի՝ վաղուց մոռացված իրավունքների վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով 15-20-ն իրականացրած այցը Հայաստան: Հանձնակատարն ուշադրություն է հրավիրել կանանց իրավունքների

«Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն ահռելի մեծ է, բայց Հայկ Մարությանն էլ կորած կադր չէ»․ քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, թեև Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը մեծ դեր ունեցավ․ նա գլխավորեց քարոզարշավը, սակայն Հայկ Մարությանն էլ, այսպես ասած, կորած կադր չէ։ «Հայկ Մարությանը քաղաքականությամբ շատ վաղուց է զբաղվում, միայն բավական է հիշել նրա մասնակցությունը տրանսպորտի դեմ թանկացման գործընթացին, երբ ուղղակի ցույց տվեց, որ կարող

Իոաննիսյանը վստահեցնում է, որ կոնկրետ փաստեր ունեն՝ ԲՀԿ-ի վճարված ֆլեշմոբի եւ հետ կապված, Սաքունցը խոսում է քրեական հետապնդման մասին

«Ինձ համար տարօրինակ է, երբ իրենք մեղադրում են իրենց նկատմամբ սեւ PR-ի համար, երբ որ իրենք են սեւ PR անում: Այն, ինչ կատարվեց «Մեդիա կենտրոնում», անպայման քրեական հետապնդման նյութ կդառնա, մենք հետամուտ ենք լինելու, որովհետեւ չի կարող ԱԺ պատգամավորի կողմից նման դրսեւորումը դիտորդների նկատմամբ եւ ԶԼՄ գործունեության նկատմամբ: Կարող են արձագանքել, բայց հակադարձումը չի կարող լինել բռնությամբ»:

«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Այսօր Վանաձորում մամուլի ասուլիս էին հրավիրել Հիմնադիր խորհրդարանի անդամները: Հանդիպման սկզբում բանախոսները խոսեցին «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին, նշելով, որ սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո կարելի է համարել, որ «Սասնա ծռեր» կուսակցությունն այլեւս գոյություն ունեցող մարմին է: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ը սատարում

Էրդողանը հոդվածը ռուս-թուրքական հարաբերությունների ու համագործակցության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Էրդողանը նախ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ ավելացնելով, որ այդ «համաձայնությամբ կանխվել է Սիրիայում հնարավոր հումանիտար ճգնաժամը»: Թուրքիայի նախագահը Ռուսաստանին համարել է առաջինը այն երկրների շարքում, որոնց հետ Թուրքիան աշխատում

Սաքունցը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն է առաջինը խախտել քվեարկության գաղտնիությունը՝ քվեարկելուց հետո ցուցադրելով իր քվեաթերթիկը

Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, Իոաննիսյանն ասաց, որ մասնակցությունը ամբողջ օրվա կտրվածքով ավելին էր, քան 2017-ի ընտրություններին, բայց մասնակցությունը առավոտյան 8-ից մինչեւ 11-ը ավելի քիչ էր, քան 2017-ին, սա հիմնավորում է, որ առավոտյան մեքենաներով, գազելներով բերելու պրոցեսը չկար, սովորական ընտրողը կիրակի օրը առավոտյան հակված է քնելու, իսկ կուսակցությունների կողմից վերահսկվող մարդկանց ընտրատեղամաս հակված են բերել շուտ:

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ է արել միանալ խաղաղության իր արշավին

Երևան, սեպտեմբերի 24, 2018 թ.: Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ ավագանիում չի լինի. «Լույս»-ի 3 ավագանու անդամների անունները հայտնի են

«Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակից ավագանու որոշ անդամներ հնարավոր է անցնեն ադմինիստրատիվ աշխատանքի

Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ   Սիրելի հայրենակիցներ, Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

«Ակնոցներդ կտամ կջարդեմ». Սաքունցն ու Իոաննիսյանը՝ ընտրախախտումների ու սպառնալիքների մասին

Դիտարկված տեղամասերի 12 տոկոսում դիտորդների իրավունքների խախտում է եղել, ճիշտ այնքան, որքան նախորդ տարի, սակայն Սաքունցն ասաց, որ կարեւոր է խախտման բնույթը, դիտավորության աստիճանը. «Սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են 2 տեղամասում, որոնցից մեկը նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձի կողմից՝ ակնոցներդ կտամ կջարդեմ ասելով, մյուսը եղել է այնպիսի վիճակ, որ մեր դիտորդը ստիպված է եղել թողնել տարածքը»:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:

Bloomberg-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային արագ աճ գրանցող երկրների շարքում

Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակը, որում տեղ է գտել նաև Հայաստանը: Պարբերականի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է՝ ըստ Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանը (2-րդ տեղ), Թուրքիան (4-րդ

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

Դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին:

Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ

ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են ստեղծում հեղափոխությունից հետո կրթության ոլորտում նախանշած բարեփոխումների իրականացման համար:

Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

Սիրելի՛ երևանցիներ Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ: Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք ՄԵՐ համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք

«Երևանի ընտրություններում Փաշինյանի ֆենոմենն անցավ, իսկ մարզերում նա մեծ պրոբլեմներ ունի»․ քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն ամենաուշը պետք է տեղի ունենան գալիք տարվա սկզբին, այլապես քաղաքական ճգնաժամը երկրում ավելի կխորանա։ Ըստ նրա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հորդորի գալ ու ներդրումներ անել մեր երկրում, որևէ մի գործարար ռիսկ չի անի գալու, քանի դեռ վերջնական ձևավորված իշխանություն չկա։ Բացի այդ, ըստ

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Հուսանք, որ Մարությանը այս վստահության քվեն քոռուփուչ չի անի. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ավագանու ընտրություններին

Եզակի ընտրություններ տեղի ունեցան: Այնքան էինք ետ վարժվել արդար ընտրություններից, որ, ռոմանտիկ լեզվով ասած, անհասանելի երազանք էր թվում: Փառք Աստծո, այդ երազանքն էլ կատարվեց, ինչպես նաև՝ քաղաքական աղբանոց նետեցինք տարիներ շարունակ ժողովրդից քվե առնող և իշխանությունների կցորդ դարձած կուսակցություններին, վերջապես, մաքուր ձեռքերով ասպարեզ մտնողները կարող են գիտակից քաղաքացու աջակցությունն ու վստահությունը ակնկալել: Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031