Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի բնակիչների վերաբերյալ պաշտոնական թվերը 20-30 % ուռճացված են». Արամ Նավասարդյան

Սեպտեմբեր 24,2018 21:21

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալները, թե Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ընտրողների 72,9 տոկոսը, չհամապատասխանեց ընտրությունների իրական մասնակիցների թվին:  Ըստ պաշտոնական նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել են ընտրողների 43,65 տոկոսը:

«Պետք է նայել՝ արդյոք  Երեւանի բնակչության վերաբերյալ ներկայացված պաշտոնական թվերը իրականությանը մոտ են: Մեր կարծիքով, դրանք 20-30 տոկոսով ուռճացված են, չեն համապատասխանում իրականությանը: Եթե դա էլ հաշվի առնենք, ապա մասնակցության առումով մեր շեղումը կարող է լինել 8-10 տոկոս»,- Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց հետազոտության թվի ու պաշտոնական տվյալների տարբերությունն այսպես մեկնաբանեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտությունը միայն ընտրությունների մասնակիցների թվի մասով էր անհամապատասխան պաշտոնական նախնական տվյալներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930