Օրվա լրահոսը
«Դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում իրականացնում են. «Հայոց աշխարհ»
Թավշյա իշխանափոխության հասած պոպուլիստները հաղթեցին իրենք իրենց: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Այս անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու նրան ծափահարողները, տարիներ շարունակ հենց նախորդ իշխանություններին, ՀՀԿ-ին մեղադրում էին քաղաքական մենաշնորհ հաստատելու մեջ: Հիմա իրենք, Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ճառերի ոգով, թե կուզեք՝ «դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում
Արամ Մանուկյան. «Հիմնական խաղացողների նյարդերը՝ նրանց, ովքեր կարող էին ավելի ձայն ստանալ, տեղի տվեցին». «Հրապարակ»
«Ժողովուրդն ազատագրվեց, ազատագրվեց նաեւ «դե յուրե»՝ իրավաբանորեն ձեւակերպելով իր ազատագրումը»․ այսպես գնահատեց նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ՀԱԿ կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։ –Ինչ–որ անակնկալ Ձեզ համար եղա՞վ, այնուամենայնիվ։ -Շատ հաճելի անակնկալ եղավ։ Ես այսպիսի տոկոսներ չէի գուշակել։ Անկեղծորեն ասեմ՝ ակնկալում էի, որ «Իմ քայլն» առավելագույնը 60 տոկոս կստանա, բայց ժողովրդի
Ընտրության արդյունքները գալիս են փաստելու, որ հակահեղափոխություն չկա, ինչքան էլ այդ մասին շատ են սիրում խոսել հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները. «Փաստ»
Երևանի ավագանու ընտրությունները առաջինն էին հետհեղափոխական Հայաստանում և փորձաքար էին ոչ միայն իշխանության, այլև երկրի համար: Հիմա արդեն կարող ենք վստահ արձանագրել, որ թե՛ ընտրությունների ընթացքը, թե՛ արդյունքները ամբողջովին տեղավորվում են հեղափոխության տրամաբանության շրջանակներում: Հայաստանում երկար տարիների դադարից հետո տեղի ունեցան իսկապես ազատ և արդար ընտրություններ, որոնց հանդեպ կա բավական մեծ հանրային վստահություն: Միաժամանակ հեղափոխության
Ջղաձիգ Ալիեւ
Պաշտոնական Բաքուն արցախյան ապագա բանակցությունները տապալելու «ելքեր» է փնտրում Մինչ Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը մեկնեցին Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, Ադրբեջանից ինտենսիվ ռեժիմով Հայաստանի առնչությամբ քննադատական հայտարարություններ են հնչում: Ակնհայտորեն պաշտոնական Բաքուն լուրջ անհանգստություններ ունի, այստեղ արդեն ցանկացած թեմայով Հայաստանը քննադատելու թեմա փնտրելու հարցում խտրականություն չեն ցուցաբերում: Ալիեւի թվիթերյան
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական. «Սկզբունքային փոփոխություններ չկան, բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է». «Իրատես»
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ կարծում է, որ այս իշխանությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։ -Ձեզ տեսանելի՞ է այսօրվա իշխանության տնտեսական քաղաքականությունը, ի՞նչ ուղղությամբ ենք գնում։ -Տեսանելի է` գյուղատնտեսության զարգացում, արտահանման ծավալների ավելացում, նոր աշխատատեղերի ստեղծում։ -Ասել է` համաձայն չե՞ք այն տեսակետին, թե նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը չի կայացել։ -Շարունակվում է սկսած
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Վարչապետը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային
«Ժողովրդավարական ուղի». Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը ՀՀ-ում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ` ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է. երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաև` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
80 տոկոսի դիրքորոշումը
Երեւանի ավագանու ընտրություններն ազատ եւ ժողովրդավար էին, դրանց արդյունքների վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա։ Ընտրությունների խնդիրը ոչ այնքան Երեւանի ավագանի ընտրելն էր, որքան Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն, եւ այդ խնդիրը լուծվեց փայլուն կերպով՝ Փաշինյանին վստահում է երեւանցիների (եւ, վստահ եմ, նաեւ հայաստանցիների) 80 տոկոսից ավելին: (Ի դեպ, կիրակի օրը ընտրողների 43 տոկոսանոց
ԱՍԵԿՈՍԵ
Եթե Հայաստանում չլինի ռուսական բազայի սիմվոլիկ ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը Թուրքիայի հետ: ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Նիկոլ Փաշինյան. «Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար …»
Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:
Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների
Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ անհրաժեշտ տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:
Արարատ Զուրաբյանը շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Երևանցիներ» դաշինքի եւ իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին ազատ եւ արդար ընտրություններում արժանի եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն
«Անկախ դիտորդը» տեղամասերում ձեռք բերված տեղեկություններ է ուսումնասիրել
2018թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված
Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. «Հետք»
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում`
Միջազգային վարկի ապահովման դիտակետից
Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։ Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային
Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Բաթումում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն առանց առաջատար Լեւոն Արոնյանի, իսկ կանանց ընտրանին առանց Լիլիթ Մկրտչյանի միեւնույն 3.5: 0,5 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, Ճապոնիայի եւ Ղրղըզստանի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայաստանում երբեք հակաիսրայելական հիստերիա չի բարձրացել». Արմեն Պետրոսյան
Չպետք է խնդիրն այդ տեսանկյունից դիտարկել: Վտանգներ փնտրելու փոխարեն անհրաժեշտ է գտնել ուղիներ Երևան-Թել Ավիվ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ
«Երեւանի բնակիչների վերաբերյալ պաշտոնական թվերը 20-30 % ուռճացված են». Արամ Նավասարդյան
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը՝ իրենց hետազոտության ու պաշտոնական տվյալների տարբերության մասին
Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումը
Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա. Անտոնիո Գուտերեշ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը չեն մասնակցում շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային տուրին
Բաթումում այսօր մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Տղամարդկանց ընտրանու կազմում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան, Սիրանույշ Ղուկասյանը: Մեկնարկային տուրում մեր տղամարդիկ հանդիպում են Ճապոնիայի, կանայք՝ Ղրղըզստանի հետ: Լեւոն
«Ժառանգություն»․ Թող «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը ի կատար կածվեն հանուն Հայաստանի և երևանցու շահի
Երեւանի ավագանու ընտրությունում հաղթած «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը խոստանում է, որ քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու
ՀԱԿ. «Ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ դրեց շուտափույթ կերպով անցկացնելու ԱԺ-ի արտահերթ ընտրություններ և ձևավորելու լեգիտիմ խորհրդարան»
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը և գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը, ինչը գլխավոր գրավականն է, որ Հայաստանն
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները երկու բրոնզ են նվաճել երիտասարդների ԱԱ-ում
Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքալանը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Տրնավայից տուն է վերադառնում երկու բրոնզե մեդալով: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրացել են 57 կգ Արսեն Հարությունյանը եւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը« իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանին ընդամենը մեկ քայլ չի բավարարել բրոնզե մեդալի համար: Նա
Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցած ուժերը կողմ են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությանը
Թեեւ «Հոդված երեք» ակումբում այսօր քննարկվում էր Երեւանի ավագանու երեկվա՝ սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունը, սակայն շոշափվեց նաեւ ՀՀ ԱԺ հնարավոր արտահերթ ընտրության թեման
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. ՄԻՊ-ի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում`
Դունյա Միյատովիչը ողջունել է Մարտի 1-ի բացահայտումը Հայաստանում
2018թ. մայիսին Հայաստանի խաղաղ իշխանափոխությունն իսկապես նշանակալից էր: Այնուամենայնիվ, ժողովրդական սպասումները շատ ավելի մեծ են՝ կապված իրենց կյանքում շուտափույթ բարելավումների հետ, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի խավերի՝ վաղուց մոռացված իրավունքների վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով 15-20-ն իրականացրած այցը Հայաստան: Հանձնակատարն ուշադրություն է հրավիրել կանանց իրավունքների
«Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն ահռելի մեծ է, բայց Հայկ Մարությանն էլ կորած կադր չէ»․ քաղաքագետ
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, թեև Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը մեծ դեր ունեցավ․ նա գլխավորեց քարոզարշավը, սակայն Հայկ Մարությանն էլ, այսպես ասած, կորած կադր չէ։ «Հայկ Մարությանը քաղաքականությամբ շատ վաղուց է զբաղվում, միայն բավական է հիշել նրա մասնակցությունը տրանսպորտի դեմ թանկացման գործընթացին, երբ ուղղակի ցույց տվեց, որ կարող
Իոաննիսյանը վստահեցնում է, որ կոնկրետ փաստեր ունեն՝ ԲՀԿ-ի վճարված ֆլեշմոբի եւ հետ կապված, Սաքունցը խոսում է քրեական հետապնդման մասին
«Ինձ համար տարօրինակ է, երբ իրենք մեղադրում են իրենց նկատմամբ սեւ PR-ի համար, երբ որ իրենք են սեւ PR անում: Այն, ինչ կատարվեց «Մեդիա կենտրոնում», անպայման քրեական հետապնդման նյութ կդառնա, մենք հետամուտ ենք լինելու, որովհետեւ չի կարող ԱԺ պատգամավորի կողմից նման դրսեւորումը դիտորդների նկատմամբ եւ ԶԼՄ գործունեության նկատմամբ: Կարող են արձագանքել, բայց հակադարձումը չի կարող լինել բռնությամբ»:


















































