Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանը շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին

Սեպտեմբեր 24,2018 23:33

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Երևանցիներ» դաշինքի եւ իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին ազատ եւ արդար ընտրություններում արժանի եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք է ընդունենք ժողովրդի պատգամը եւ համատեղ ուժերով ամրագրենք նոր Հայաստանի արժեհամակարգը:

Մենք շնորհավորում ենք նաև ընտրությունների արդյունքներով եւ օրենքի ուժով ընտրված անկախ Հայաստանի մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին, մաղթում ենք նրան ուժ, կամք, իմաստություն Երևանը ղեկավարելու դժվար գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930