Օրվա լրահոսը
Հանրության հետ լարվածությունն ու առճակատումը չի հասնի էն աստիճանի, որ մենք ականատես լինենք նման դեպքերի. Հայկ Կոնջորյան. «Հրապարակ»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամն արդյունք էր երեք ուժերի կողմից վերջին պահին հայտնի օրենքի փոփոխություն կատարելու քայլի, որը, ըստ նրա, փակուղի մտցրեց նաեւ բանակցությունները խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրությունների կայացման մասով: -Այո, որովհետեւ Նիկոլ Փաշինյա՞նն է այդպես հայտարարել, թե՞ ի սկզբանե Ձեր համոզմունքն
Գազի ներմուծման գնի էժանացման հետ կապված ակնկալիքները չափազանց փոքր են. «Հայոց աշխարհ»
Թեեւ սակագնային հերթական տարվա համար ներմուծվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ նոր պետք է մեկնարկեն, այնուհանդերձ ներմուծման էժանացման հետ կապված ակնկալիքները չափազանց փոքր են, եթե չասենք՝ գրեթե չկան։ Բազմիցս հայտարարվել է, որ այլ երկրների համեմատ ռուսական գազը Հայաստանին մատակարարվում է բավականաչափ ցածր գնով։ Ըստ էության, այն զիջում է միայն Բելառուսին, որի հետ Ռուսաստանն ունի գործընկերային
Եթե խորհրդարանը կապիտուլացվի, ապա դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների միջոցով ունենալու ենք քաղաքական նոր մենաշնորհ՝ առանց ընդդիմության. «Ժամանակ»
Կառավարությունը որոշել է արտահերթ ընտրություններին հասնել անտագոնիստական ռեժիմում։ Խաղի այդ կանոնը, կամա թե ակամա, ընդունեց նաև իրեն սպառած խորհրդարանական ոչ ֆորմալ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ առանցքով, ու հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ սահմանագծային իրադարձություն։ Հայաստանում թավշյա հեղափոխությունն ավարտվեց, կա, ավելի ստույգ՝ հեղափոխությունը տրանսֆորմացվեց ու արդեն դժվար է այն թավշյա համարելը, մանավանդ որ կառավարող կուսակցության պատգամավորը ՀՀԿ իր գործընկերներին
Հայաստանի մէջ ընթացող կառավարման յեղափոխական եղանակով պէ՞տք է մտահոգուիլ. «Հայրենիք»
Յ. Պալեան Ճշմարտութիւնը պէտք է որ ըլլայ մեր բոլոր գործունէութեան կեդրոնը, ան պէտք է ըլլայ մեր կեանքի շունչը: Մահաթմա Կանտի Քիչ մը պատմութիւն եւ պճեղ մը գիտական հայեացք՝ Հայաստանի մէջ ընթացող քաղաքական զարգացումները հասկնալու համար մեղանչում պէտք չէ համարուի: Հասկնալու փորձը միշտ օգտակար է լուսաւորելու համար թեր եւ դէմ դիրքորոշումները: Նիկոլ Փաշինեանի ընտրած եւ զանգուածը խանդավառող
Պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել. Արա Զոհրաբյան. «Փաստ»
Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Փաստը» դիմեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Եվ մինչ հարցազրույցը կպատրաստվեր հրապարակման, պալատի նախագահը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ անդրադարձավ նույն հարցերին: Իր այդ քայլը Ա. Զոհրաբյանը մեկնաբանեց՝ նշելով, որ թեև առաջինը «Փաստն» է այդ հարցերն իրեն ուղղել, սակայն մեզնից հետո նույն հարցով իրեն են դիմել այլ
Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 1-ին և 3-րդ պարբերություններում «Իրավական ակտերի մասին» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով. 2) 4-րդ մասում «Երևան քաղաքի (այսուհետ` Երևան), Գյումրի
Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին, ու նա թույլ տվեց տակտիկական մի քանի սխալ. «Ազգ»
Երեքշաբթի օրվա բուռն զարգացումները սակայն ցույց տվեցին, որ ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելու առաջարկին եւ դեռեւս ի վիճակի է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, առնվազն հետաձգելով մահապատժի ժամը: Կանոնադրական փոփոխություն մտցնելու այդ քայլը, իմ տպավորությամբ, նախատեսված չէր Փաշինյանի կողմից: Եվ նրա ներվերը տեղի տվեցին ու նա թույլ տվեց, դարձյալ իմ տպավորությամբ, տակտիկական մի քանի սխալ: Առաջին՝
ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ էապես կրճատվել է. «Ժողովուրդ»
ՀՀ կառավարության պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից: Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է: Հատկանշական է փաստը, որ ՀՀ պետական պարտքը
Սերժ Սարգսյանը բազմամիլիոնանոց արժողության որեւէ առանձնատուն չի պահանջել. «Հայոց աշխարհ»
Համենայն դեպս, նման մտորումների տեղիք է տալիս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առանձնատուն տրամադրելու հարցի տեղապտույտը, որի վերաբերյալ նրա գրասենյակի ղեկավարը հանրությանը ներկայացրել է որոշակի տեղեկատվություն։ Այսպես: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը մասնավորապես հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում, երբեք
Հանուն և ոչ ընդդեմ. «Դրօշակ»
Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա՝ պետական շահի տեսանկյունից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանությամբ գործող կառույց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կավե թաց առարկայի պես ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մեջ նետել, ինչը մեծ շռայլություն կլինի մեր պես հիմնախնդիրներ ունեցող երկրի
Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետեւից ընկած գնում են. դրանք թիկնազոր չեն. Ֆելիքս Ցոլակյան. «Ժողովուրդ»
Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր
Ամբոխային մարտավարութի՞ւն, թե՞. «Հայրենիք»
Հայ կեանքին մէջ, դժբախտաբար վերջերս հետզհետէ աւելի յաճախ պայթուցիկ, թէժ եւ ճգնաժամային իրավիճակներ կը ստեղծուին։ Դեռ քանի մը շաբաթ առսջ, Փաշինեան-Փութին հանդիպումէն երկու օր ետք եւ Երեւանի աւագանիի ընտրութենէն օրեր առաջ, խիստ կարեւոր ու խորհրդապահական հեռախօսական զրոյցներու հրապարակումը կատարուեցաւ, ակնթարթի մը մէջ ահաւոր կացութիւն մը ստեղծելով։ Բաւական հանդարտելէ ետք, ահաւասիկ ամիս մը ետք, շատ աւելի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Երեկ նորից բախտս կարդաց, Բախտս կարդաց ծեր գնչուհին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Վարչապետ ունեք՝ աշխարհը չունի:
Սյունիքի մարզպետն ազատվել է պաշտոնից
ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի1080–Ա որոշումով Կարեն Համբարձումյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը: ՀՀ Սյունիքի մարզպետարան
Ժամանակավոր «համաձայնություններ»
Ազգային համաձայնության կառավարությունները, որպես կանոն, ստեղծվում են հեղափոխություններից կամ հասարակական-քաղաքական լուրջ իրադարձություններից հետո: Հայաստանում, ինչպես հայտնի է, արվել էր այդպիսի փորձ. 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ Արամ Սարգսյանը, ձգտելով պահպանել հասարակության միասնականությունը, կառավարություն էր հրավիրել տարբեր ուժերի ներկայացուցիչների, այդ թվում անգամ՝ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանին: Մի քանի ամիս անց Ռոբերտ Քոչարյանը, իրեն դրսեւորելով իբրեւ պալատական
«Վստրեչի Ապերը» 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5-ի երեկոյան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նախօրեին Միացյալ Արաբական էմիրություններից Հայաստան արտահանձնված Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին»: Վարդանյանը նախորդն օրն էր արտահանձնվել Հայաստան:
Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
Մեծանուն Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ընթացքում պաշտոնական Փարիզը համամարդկային արժեքների առումով համայն աշխարհին կարեւորագույն ուղերձներ փոխանցեց՝ մշակութային արժեքաբանության, բայց նաեւ փախստականների հյուրընկալման, ինտեգրման միջավայրի ստեղծման, Ցեղասպանության ժխտման դատապարտման եւ ընդհանրապես մարդու իրավունքների հարգման սկզբունքների առումով։ Քաղաքական առումով դիտարկելի որոշ երեւույթներ արժե արձանագրել այս առիթով: Ազնավուրի հոգեհանգստին թե՛ Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միասին մուտք
Քաղաքացիները հուզվում են, միացավ նաև Ֆրանսիայի դեսպանը. մոմերով երթ Երևանում ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (Ֆոտոշարք)
Քաղաքացիները տպավորված են Փարիզում Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունից:
ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը վարել է Սերժ Սարգսյանը
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: Ներկայացվել են տեղեկություններ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվեց նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք
«Անցումային արդարադատությունը կընդգծի իր յուրահատկությունը ՀՀ-ի համար այս ֆանտաստիկ պատմական պահին». միջազգային փորձագետ
Ըստ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանում իրականացվողը բավականին ոչ ստանդարտ գործընթաց է:
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 8-րդն է շախմատի ՀՕ-ում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը չիրականացրեց մարզասերների սպասելիքները Բաթումում այսօր ավարտված շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում: Վերջին տուրում տղամարդկանց գրոսմայստերական ընտրանին 2:2 ավարտեց Գերմանիայի հետ դիմակայությունը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայկ Մարտիրոսյանը խաղաղությամբ ավարտեցին պայքարը մրցակիցների հետ: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանը թիմային 16 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
8 արագաչափ վնասած երիտասարդին ոստիկանները հայտնաբերել են
Վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։ Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ սկսեցին հետախուզական միջոցառումներ ձեռնարկել տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը
Հոկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը: Համաժողովի նպատակն է՝ ձևավորել գյուղական տարածքների զարգացման նոր տեսլական՝ հիմնվելով սոցիալական, տնտեսական և կենսական բազմազանության վրա։ 2011 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ յուրաքանչյուր տարի կազմակերպում է «Գյուղական համայնքների համաժողովներ»։ Փարաքար
Հայաստանի շախմատիստուհիները վերջին տուրում զրկվեցին մեդալից
Բաթումում ավարտվեց շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան: Մինչեւ վերջին օրը մեդալի համար պայքարող Հայաստանի կանանց հավաքականը եզրափակիչ տուրում հանդիպեց Վրաստան-1 թիմի հետ ու զիջեց թիմային 1:3 հաշվով: Մեր փորձառու շախմատիստներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեցին, իսկ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի արեցին: Թիմի ավագ Արթուր Չիբուխչյանի գլխավորած մեր կանանց հավաքականը մրցաշարում վաստակեց թիմային
Շառլ Ազնավուրի հիշատակին՝ Հոգեհանգստի կարգ մատուցվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակին Հոգեհանգստի կարգ մատուցվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վայոց Ձորի մարզպետարան
Ինտերպոլի ղեկավարն անհետացել է
Ֆրանսիայում քննություն է սկսվել՝ կապված Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման հետ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: «Նա իր մասին չի հիշեցրել այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին Ֆրանսիայից մեկնել է Չինաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ ԶԼՄ-ների՝ Հունվեյը Ֆրանսիայից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին: Անհետացման մասին հայտնել է նրա կինը, որը
«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դրանով արտահերթ ընտրություններ անցկացվեն». Դանիել Իոաննիսյան
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Հայաստան են գալու՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու
2019-ին ոստիկանության բյուջեն եռակի անգամ ավելին է վարչապետի աշխատակազմի բյուջեից
Ինչպես է բաշխվելու եկող տարվա ծրագրային բյուջեն
Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայնաբերել են սահմանախախտ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայնաբերել են սահմանախախտ։ Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»։


















































