Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստուհիները վերջին տուրում զրկվեցին մեդալից

Հոկտեմբեր 05,2018 19:40

Բաթումում ավարտվեց շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան: Մինչեւ վերջին օրը մեդալի համար պայքարող Հայաստանի կանանց հավաքականը եզրափակիչ տուրում հանդիպեց Վրաստան-1 թիմի հետ ու զիջեց թիմային 1:3 հաշվով: Մեր փորձառու շախմատիստներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեցին, իսկ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը  ոչ-ոքի արեցին:

Թիմի ավագ Արթուր Չիբուխչյանի գլխավորած մեր կանանց հավաքականը մրցաշարում վաստակեց թիմային 16 միավոր եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 6-րդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031