Օրվա լրահոսը
Վալերիյ Օսիպյանը կարգադրեց մշտապես տեսադաշտում պահել քրեական ակտիվության հակված տարրերին
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած արդյունավետ աշխատանքի համար և հանձնարարեց խրախուսման ներկայացնել սրտացավ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ աչքի ընկած բոլոր ոստիկաններին: Անդրադառնալով վերջին շրջանում
Հայկ Մարությանը ուղեվարձի մասին. «Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում»
Քաղաքապետը վստահեցնում է՝ հանրաքվեով է որոշվելու՝ տրանսպորտի ուղեվարձը թանկացնե՞լ, թե ոչ
Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա
Ջասթին Թրյուդո. «Մենք երկար խոսեցինք Նիկոլի տեսլականի մասին՝ առ այն, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին հարիր, և ինչպես ես եմ դա պատկերացնում». ասուլիսի ամբողջական տեքստը
Նա հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը կառավարության հանդեպ պետական հաստատությունների և հասարակություն ձևավորելու դերի հանդեպ՝ որպես ակտիվ քաղաքացիներ էական և կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու, ներառողական համայնքներ կառուցելու և հետայսու վստահաբար մենք շարունակելու ենք միասին աշխատել այս ուղղությամբ գալիք տարիների ընթացքում:
Հայկ Մարությանը Կամո Արեյանին պաշտոնանկ անելու եւ «Էրեբունի-Երեւան 2800»-ի բյուջեի կրճատման մասին
Միջոցառումների բյուջեն զգալի կրճատվել է. քաղաքապետարանում կմնա՞ն արդյոք փոխքաղաքապետերը, Մարությանը վստահեցնում է՝ արհեստավարժները կմնան
«Ապրել միասին»-ը արգելակողները
Ֆրանկոֆոնիայի 17-րդ վեհաժողովի կայացումը Երեւանում նախ տեղավորվում է ֆրանսերենի պահպանման համար պաշտոնական Փարիզի կիրառած լեզվամշակութային քաղաքականության տրամաբանության շրջանակում։ Լեզվի, լեզվամշակույթի ու ընդհանրապես լեզվամտածողության պահպանումը եւ տարածումը ինքնին շեշտակիորեն քաղաքական երանգներ, լուռ ենթանպատակներ են ներառում եւ, ըստ էության, տարբեր աշխարհագրական միջավայրերում պետությունների ներկայությանը եւ արմատավորմանը նպաստող կարեւորագույն ազդակ են` պատմական ժամանակներից ի վեր: Այս դեպքում նաեւ
Ինչո՞ւ քաղաքապետի երդմնակալությանը ներկա չէին Տարոն Մարգարյանն ու Արա Բաբլոյանը
Մեկնաբանում է Հայկ Մարությանը
Մենք երազել ենք և եկել է այդ երազանքն իրականություն դարձնելու ժամանակը. Վարչապետը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ավագանու հարգելի անդամներ, Սիրելի հյուրեր, Հարգելի քաղաքապետ՝ սիրելի Հայկ, Շնորհավորում եմ բոլորիս
Երևանում շարունակվել են Հայաստանի և Կանադայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս ունեմ, որ բանակցությունների արդյունքում կկարողանանք այս լավ տրամադրությունը վերածել կոնկրետ լավ գործերի և պայմանավորվածությունների:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը
Հայկ Մարության. «Մեր ֆրակցիայում այնքան ուժեղ ընդդիմություն կա, որ ես մեկ-մեկ պետք է դիմեմ ԲՀԿ-ին եւ «Լույս»-ին»
Քաղաքապետը՝ սեւ-սպիտակների եւ «Մեր դեմ խաղ չկա»-ի մասին
Հայկ Մարության. «Չեմ ուզենա աշխատել այն մարդկանց հետ, ովքեր սխալ ճանապարհով են գնացել»
Քաղաքապետը՝ թաղապետերին պաշտոնանկ անելու մասին
Կանադայի վարչապետի կարծիքը հարցրին՝ մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նույնպես կողմ էր մարիխուանայի օրինականացմանը ՀՀ-ում: Նա ասել էր, որ Հայաստանում դրա օրինականացումը ժամանակի հարց է:
ՍԴ նախկին նախագահի կարծիքով` Սահմանադրությունը թույլ է տալիս հաղթահարել ընթացիկ քաղաքական ճգնաժամը
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ օրենքում փոփոխություն կարելի է անել, որը թույլ կտա, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի՝ խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում
Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես
«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետն ասաց, որ մտադիր են ՀՀ-ում ներդրումներ անել ջրային ռեսուրսների կառավարման, կեղտաջրերի, կոշտ թափոնների կառավարման, մշակման, բնական ռեսուրսների ոլորտում. «Խմելու ջրի կառավարման եւ այլ հարցերում ՀՀ-ում ներդրումների մեծ պոտենցիալ կա , որը հետաքրքրական է կանադական ընկերությունների համար, կանադահայերի համար»:
Փաշինյանը Թրյուդոյին պատմել է Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին
Լրագրողները հետաքրքրվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, թե բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս եք դիտարկում, եթե սահմանին կրակում են: Փաշինյանն ասաց, որ Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին ասել է Թրյուդոյին: Կանադայի վարչապետն էլ ի պատասխան հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»:
Կանադայի վարչապետի պատասխանը հարցին, թե ՀՀ-ում անորոշություն կա, ո՞նց եք ապագա հարաբերությունները պատկերացնում
Իսկ Փաշինյանը կանադացի լրագրողի այդ հարցին պատասխանեց. «Շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ փոփոխություներ են եղել ՀՀ-ում: Իհարկե, երկրների հարաբերությունները առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն, բայց հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, հետեւյալն է, որ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին, ու այլեւս միշտ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնելու է ժողովրդին»:
Սասուն Խաչատրյանը չմեկնաբանեց Մայրապետյանի դեմ մեղադրանքի հնարավոր կապը Մարտի 1-ի գործի հետ
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Այսօր Երևանի նորընտիր քաղապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի մեկնաբանում Մայրապետյանի կալանավորումը 2008թ.-ի մարտի 1-ի գործի հետ կապելու հարցերը: «Այս պահին մեղադրանքի մեջ նման ձևակերպում չկա»,- ասաց ՀՔԾ պետը: Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց,
Երեւանի օղակաձեւ զբոսայգում բացվեց Տարաս Շեւչենկոյի հուշարձանը
Այսօր Երեւանի կենտրոնում՝ Երեւանի օղակաձեւ զբոսայգում, բացվեց մեծ ուկրաինացու՝ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Արարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուկրաինայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներ, Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Արձանը բացելու պատիվը տրվել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու
Իրավիճակն՝ առաջնագծում. հրադադարի ռեժիմը խախտել են 100-ից ավելի անգամ
Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն
Կանադայի եւ ՀՀ-ի վարչապետները անունով էին իրար դիմում՝ ցույց տալով իրենց ընկերական հարաբերությունները
Փաշինյանն ասաց, որ անձամբ ինքը մի քանի հանդիպում է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ եւ նրան համարում է իր լավ ընկերն ու բարեկամը. «Ոչ միայն ՀՀ-ի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ, ինչը հայտնի կարգավիճակ էր նաեւ այս հանդիպումներից առաջ, այլ նաեւ անձամբ իմ ընկերն է, իմ բարեկամը»
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անթույլատրելի է Արցախի մեկուսացումը միջազգային և տարածաշրջանային գործընթացներից. Մասիս Մայիլյան
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի և Եվրամիության միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես փոխգործակցության հնարավոր ուղղություններ նշելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անթույլատրելի է Արցախի
Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն՝ եռագույնով գուլպաներով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեւսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցուցադրում իրենց եռագույնով գուլպաները։
Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ներկայացել էր ոստիկանություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 05:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Կիև-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է ներկայացել 23-ամյա Շանթ Բ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 205 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոց կալանքը փոփոխվել է անձնական երաշխավորության: ՀՀ ոստիկանություն
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքում՝ նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում՝ 1500 քմ, Ջրվեժի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում` 600 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 8 հա, Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհին՝
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն իրականացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին (տեսանյութ)
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։ Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։ Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության օպերատիվ


















































