Օրվա լրահոսը

ՀԱԿ. Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին

Հայ ժողովրդի և հայոց պետության պատմության այս զարհուրելի էջը փակելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է ամենայն օժանդակություն ցուցաբերել քննությանը և քննչական մարմիններին տրամադրել իր ձեռքի տակ առկա բոլոր փաստաթղթերը: Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշանակում Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին:

Մշակույթի նախարարությունը չի ֆինանսավորել մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Տեղեկացնում ենք, որ այս տարի չի կայանա «Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը» ՀՀ մշակույթի նախարարության կողմից չֆինանսավորվելու պատճառով: Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր 

Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին` բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և

Ռուսական «բենզին»՝ պատերազմի կրակի վրա. մարտահրավեր Հայաստանին

Հուլիսի 1-ին Ադրբեջան են ժամանել մի խումբ ռուսաստանցի գործիչներ՝ մասնակցելու մի կոնֆերանսի, որի անվանումն է. «Ադրբեջան. Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում»։ Նրանց շուրթերով եւ Ալիեւի ռեժիմի քարոզչամիջոցների միջնորդությամբ Մոսկվան մեդիատեռոր է սանձազերծել ընդդեմ Հայաստանի եւ Արցախի, ընդդեմ Հայաստանի նոր իշխանության։ «Մեր ռազմավարական դաշնակցին» Ադրբեջանում ներկայացնում են Պետդումայի պատգամավորներ՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության անդամ Ալեքսեյ Եզուբովը,

Վահան Կոստանյանը ազատվել է առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Վահան Կոստանյանն ազատվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Վեոլիա Ջուր. հուլիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը եւ այս օրերի իրավիճակը սպառողների համար կդառնա միայն տհաճ մի հուշ

Շաբաթ օրը համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլեւ մայրուղային ջրատարը, որով Երեւանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վրա առաջացած վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուսից՝ ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո հնամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը եւ…

ՀՔԾ-ն Միքայել Հարությունյանին մեղադրում է մի հանցագործության համար, որը 2008-ին հանցագործություն չի՞ համարվել

Հարցադրումներ կան, որ այն հոդվածը, որը կիրառել են Միքայել Հարությունյանի դեպքում, 2008-ին Քրեական օրենսգրքում գոյություն չի ունեցել, այդ հոդվածը 2009-ից հետո է մտել Քրեական օրենսգիրք, ավելի կոնկրետ՝ հոդվածը լրացվել է 2009-ի մարտի 18-ին: Արա Գաբուզյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքում եթե 300.1 կետը չի եղել, հետո է լրացվել, ուրեմն այդ ժամանակ այդ արարքները քրեականացված չեն եղել:

Պարզաբանում «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրենի գործունեության մասին նախարարի պարզաբանման վերաբերյալ

Ս. Ղարախանյանը պնդում է, որ ստուգվի ՋՕԸ-ի ղեկավարի գործունեությունը

«Սերժի Վաչոյի» ատրճանակն ու իմ ինքնաձիգը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը վերջին ձերբակալություններին և ներքաղաքական զարգացումներին

ԱԱԾ-ի վերջին աղմկոտ բացահայտումներից և հաջորդած ձերբակալություններից հետո՝ համացանցում և լրատվամիջոցներում արդեն տարաբնույթ հումորներ և անեկդոտներ են շրջանառվում, թե՝ օրն ավարտվեց, դեռ որևէ մեկին չեք բռնել, չեք բացահայտել, հրաժարական տվող չի եղել. ասել կուզի՝ մեր հանրությունն այլևս ամեն ժամ ու օր սպասում է ապօրինություններ կատարած նախկին պետական պաշտոնյաներին, նրանց մերձավորներին և այլ չինովնիկներին պատասխանատվության ենթարկելուն

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները ուշագրավ մանրամասներ են ներկայացնում փաստահավաք հանդիպումներից

Միևնույն ժամանակ, վարչապետն ընկալվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի կողմնակից. ինչպես հաղորդվում է՝ այս փաստը Մոսկվայում առաջացրել է որոշակի անհանգստություն:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ծառուկյանի հետ «խոսակցություն» ունեցողները սայթաքում են ու ջարդուփշո՞ւր լինում

Տուժողները իրավապահներին ասում են, որ իրենք իրենց են ընկել ու ջարդուփշուր եղել

ՊԵԿ-ը հրապարակել է գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների խուզարկության արդյունքը

Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: Ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը. հիմնադրամի միջոցներն ուղղել է առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական

Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ.

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հորդորում է ԱԺ պատգամավորներին հետագա գործունեության ընթացքում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները

 5. Առաջարկում ենք.

1) ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի հարցը քննարկել «Ժողովրդավարություն» խմբակցությունում .

2) Քանի որ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը «Վերածնունդ» խմբակցության միակ անդամն է, հարցը քննարկել «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնում:

Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: 

«Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Հայաստանում կկայանա համահայկական երիտասարդական հավաք

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի անդամներին` առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2018 թվականը հռչակվել է Երիտասարդության

Ի դեմս Նադեժդա Սարգսյանի, մեր հասարակությունը կորցրեց տաղանդավոր երգչուհու և հմուտ մանկավարժի. Կառավարական հանձնաժողով

Տեղի է ունեցել Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նիստը

Առաջադրված մեղադրանքում Նորավանի դպրոցի տնօրենն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասը

Տնօրենը հայտնել է նաև, որ առանց պետության աջակցության Նորավանի միջնակարգ դպրոցը հիմնովին վերանորոգել է, կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ:

Էդվարդ Անտինյան. Խուզարկությունն ուղղակի չի առնչվել «Սպայկայի» ֆինանսատնտեսական գործունեությանը, այլապես մեկ օր չէր տեւի

ՊԵԿ-ն ու իրավապահները ստուգել են «Սպայկայի» հետ առնչություն ունեցող ընկերությունների փաստաթղթերը

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի ջրանջատումների հիմնավորվածության հարցով. ստացվել են քաղաքացիներին չիրազեկելու վերաբերյալ բողոքներ

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի ջրանջատումների հիմնավորվածության հարցով. ստացվել են քաղաքացիներին չիրազեկելու վերաբերյալ բողոքներ

Դատարանը մերժեց ոստիկաններից առաջ հարցաքննել Անդրիաս Ղուկասյանի համակիրներին

Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց, ասելով, որ արդեն իսկ սահմանված ընթացակարգը պետք չէ խախտել

Բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը

Արթուր Ջավադյանը նշել է, որ բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի օգտվեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններից, իսկ վաշխառության բոլոր գործերով դիմեն իրավապահ մարմիններին: Ըստ Ջավադյանի, նման դեպքերը շատ են՝ հատկապես մարզերում:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց լրագրող Արփի Մախսուդյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո դրա դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի:

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

Արարատյան պոմպակայանի խոշոր վթարը դեռ չեն վերացրել. զանգվածային ջրանջատումները վթարի հետեւանքով են

«Վեոլիա Ջուր»-ը դեռ 15 տարի պետք է ջրամատակարարում իրականացնի

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այցելության և շնորհավորանքի համար: «Մեզ համար պատիվ

«Եթե միջդիրքային հեռավորությունը մեր եւ Ադրբեջանի դիրքերի միջեւ 3-4 կմ էր, հիմա որոշ տեղերում մինչեւ 500մ է». Տարոն Հովհաննիսյան

Արենիի հատվածում էր իրենց մյուս առաջխաղացումը: Հովհաննիսյանի խոսքով՝ «Մի հատվածում մի բարձունք կա, որը բավականին բարձր է, այդտեղ իրենք իրենց կրակակետն են դրել եւ դիտարկում են դաշտերի մի փոքր հատված եւ Արենի գյուղի մի հատվածը, սակայն 5-6 կմ-ի վրա է, ոչ մի հրաձգային զինատեսակ այդ հեռավորության վրա չի խոցում: Այդտեղ որոշ գործողություններ հնարավոր է իրականացնել հրետանային համակարգերի միջոցով, ենթադրենք՝ ականանետերի, որը հնարավոր էր նաեւ 2 կմ ավելի խորքից, որտեղ իրենց դիրքերը առաջ կային»:

Յունիբանկը կզիջի քաղաքացիների վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները

Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված և բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները: Որոշումը ներառում է 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: Գործընթացը կազմակերպելու նպատակով  նշված վարկառուներին  անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031