Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին

Հուլիս 03,2018 22:19

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Հայաստանի կառավարության ջանքերը մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ» ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ: Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին` որպես հանցագործության բացահայտման բանալի դիտելով քոչարյանական ռեժիմի կողմից իշխանության հակասահմանադրական բռնազավթման փաստը:

Ակնհայտ է, որ այս գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցնի մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող բոլոր հանցագործությունների` սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ Նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը: Համոզված ենք նաև, որ գործի համակողմանի քննության արդյունքում կարդարացվեն և կրած զրկանքների դիմաց փոխհատուցումներ կստանան անխտիր բոլոր քաղբանտարկյալները:

Հայ ժողովրդի և հայոց պետության պատմության այս զարհուրելի էջը փակելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է ամենայն օժանդակություն ցուցաբերել քննությանը և քննչական մարմիններին տրամադրել իր ձեռքի տակ առկա բոլոր փաստաթղթերը: Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշանակում Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին:

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031