Օրվա լրահոսը

Տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը պատգամավորի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրել ենք, 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության. ծանուցում է ուղարկվել. armtimes.com

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում. մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել: Այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի

ԿԳ փոխնախարար. «Դեմոյանը միջազգային սկանդալ խոստացավ, սակայն սկանդալը տեղական եղավ»

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում  հուլիսի 3-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի  նիստը, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռայմոնդ Գևորգյանը, ընդ որում` միաձայն: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, որի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հասցեին  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառման

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց ամենամյա մարզական միջոցառումը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2018 թվականի հուլիսի 3-ին դատապարտյալ կանանց մասնակցությամբ անցկացրեց ավանդական դարձած մարզական միջոցառում՝ 6 մարզաձևերից (վազք 30 մետր, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս և վոլեյբոլ): Ինչպես նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը, «Մեր նախարարության

«Մի մարդու համար ֆիզիկական բռնությունն ապտակն է, մյուսի համար՝ քացու տակ գցելը». Որ տեսարաններն են արգելելու ցուցադրել եթերում

Նախագծով անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք խեղաթյուրում են դասագրքերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում եւ նսեմացնում են ազգային գործիչներին: Սրան հակադարձեցին՝ մի օր մեկը ազգային հերոս է, մյուս օրը դառնում է պետական հանցագործ:

Միջադեպ «Ամուլսար»-ում

Հուլիսի 1-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994 թ. ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21.30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով

Հուլիսի 2-ին մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Մեկնարկը խորհրդանշական էր. այն բացվեց Գրիգոր Եղիազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամիսներ տեւած աշխատանքի շնորհիվ վերականգնվել են Գրիգոր Եղիազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմի պարտիտուրները, թվայնացվել, եւ տասնամյակների դադարից հետո ստեղծագործությունը վերստին հնչել է երեւանյան բեմում։ «Արմենիա» երաժշտական փառատոնն ունի յուրահատուկ կառուցվածք. այն սկսվում է

Ցուցահանդես խորհրդարանում՝ նվիրված Առնո Բաբաջանյանին

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հուլիսի 3-ին բացվել է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Այն բացվել է «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների աջակցությամբ եւ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի մասնակցությամբ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալներ են նշանակվել Անահիտ Սարգսյանը, Արծրուն Նիկողոսյանը եւ Գառնիկ Աթանեսյանը: Հուլիսի 3-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին: Շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ մարզպետը նշեց, որ բոլորի ջանքերը միտված են լինելու տարածքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Մարզպետը լիահույս էր, որ կարճ ժամանակում ընթացքի մեջ կդրվեն բոլոր հիմնախնդիրների լուծմանը միտված

Ո՞ր օրենքով է ոստիկանությունը մուտք գործել փաբեր եւ զվարճանքի ակումբներ. պարզաբանում է ՀՀ ոստիկանության իրավախորհրդատուն

Ոստիկանությունում ոչ թե ստուգումներ, այլ՝ վարչական իրավախախտումների կանխարգելման գործառույթներ են իրականացվել

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել` կնոջ սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի ամուսնուն։ 1986թ. ծնված կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից  ստացված ահազանգի համաձայն՝ Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն,

ՊՆ խոսնակը մասնակի բացահայտեց, թե ինչ են անում՝ ՌԴ-ից զենք գնելու «կախվածությունը» նվազեցնելու համար

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» այսօրվա քննարկման ժամանակ փորձագետները ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչ է անում ՊՆ ղեկավարությունը՝ Ռուսաստանից սպառազինության  գնման կախվածությունը թուլացնելու համար: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ որոշ փաստերի մասին բարձրաձայնել չի կարող, միայն կարող է ասել հետեւյալը. «Ի տարբերություն Ադրբեջանի, մեր դեպքում լուծումը սեփական միջոցներով երկարաժամկետ ներդրումներ անելն

«Դեռ մայիսին է Ադրբեջանը դիրքերն առաջ տվել, իսկ ՀՀ-ն՝ ապրիլին». Կարեն Վրթանեսյան

«Առավել ակտիվ աշխատանքներ են կատարվել հատկապես մայիսի 9-ից 25-ը: Ճանապարհներ են կառուցվել դեպի դիրքերը»

Բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները: Վերը նշված վարկառուները պետք է այցելեն Բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար

Քոլեջները ոչ թե փող են ուզում, այլ ինքնուրույն փող աշխատելու հնարավորություն

«Մշակութային եւ միջին մասնագիտական կրթության հիմնահարցերը» թեմայով «Հոդված 3» ակումբում հուլիսի 3-ին կայացած քննարկման ժամանակ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ միջին մասնագիտական ոլորտը շատ դեպքերում անտեսված է եղել եւ պատշաճ ուշադրության չի արժանացել: Փոխնախարարի ձեւակերպմամբ` ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, քանի որ հաստատություններն էլ տարբեր են: «Որոշ խնդիրներ ունեն օրենսդրական կարգավորման կարիք, որոշները կապված են

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը. ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում

Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում

«Եթե առանց կրծկալ շրջում է՝ բարոյակա՞ն է, թե՞ չէ» կամ «Основной инстинкт»-ը էրոտիկա՞ է, թե՞ չէ. Ուշագրավ քննարկում՝ բարոյական նորմերի մասին

Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ անբարո նորմը, մեր ամբողջ հասարակությունը ընդունված նորմեր ունի՞: Եթե չունի, ցանկացած բացվածք տարընթերցումներ կունենա եւ բողոքներ կլինեն…Իսկ եթե բացում ենք, մենք սահմանափակում ենք որոշ խավերի պատկերացումը բարոյականության մասին: Գյուղերում ընդունված չի առանց կրծկալ ման գալը, քաղաքում ընդունված է: Եթե առանց կրծկալ շրջում է՝ բարոյակա՞ն է, թե՞ չէ: Բացելը միգուցե ավելի դժվարացնի մեր աշխատանքը»:

Չորս նոր նշանակում` մեկ օրվա ընթացքում

Երեկ` հուլիսի 2-ին ՀՀ վարչապետը չորս նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել: Ըստ այդմ` Գարուշ Դավթյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար, Հայկակ Արշամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, իսկ Կարեն Խուդավերդյանն ու Վարդան Ալեքսանյանը նշանակվել են Տավուշի մարզպետի տեղակալներ:  

էրոտիկ բնույթի ո՞ր հաղորդումներն են արգելելու. Մեդիայի մասնագետները հորդորում են ՀՌԱՀ-ին` էրոտիկան եւ պոռնոգրաֆիան մանրամասն ձեւակերպել

Նախագծով սահմանվում է, որ էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների դրվագներում սեռական օրգանները չպետք է պատկերել խոշոր պլանով, սեռական գործողության կամ դրա իմիտացիայի տեսարաններում այլեւս չպետք է ցուցադրվեն սեռական օրգաններ, իսկ սեռական հարաբերությունների խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ նկարագրությունը չի կարող պարունակել սեռական գործողության մանրամասներ կամ սեռական հարաբերություն հիշեցնել:

Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսությունը ղեկավարելու առաջարկ չի ստացել

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով շրջանառված այն լուրերը, թե իբր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է իրեն պաշտոն առաջարկել նոր կառավարությունում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրդողանը նպատակ ունի Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում Աճեմօղլուն պարզաբանել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել և որևէ մեկն

Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով. նախարարությունում գործում է «թեժ գիծ»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած  ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան: Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն: Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում

Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել

Ծխախոտատուփը լցոնված է եղել ոչ գործարանային հումքով    

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքևի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված

«Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար

Այսօր՝ հուլիսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում:

Պաշտպանության նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ «Մարտի 1-ի» գործով

Այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

«Սպառազինության առումով չենք հասել Ադրբեջանին, բայց տարբերությունը զգալի կրճատված է». ՊՆ խոսնակ (տեսանյութ)

Իսկ ահա հակառակորդի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականության քաղաքական դրդապատճառների մասին Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանություններ չարեց

Իրավիճակը՝ Նախիջեւանի հատվածում. ադրբեջանցիները չեն կարողանում ամրակայել իրենց առաջխաղացրած դիրքերը (տեսանյութ)

Ճիշտ չէ մտածել, թե դրա համար անպայման մեղավորներ պետք է լինեն: Եթե այդպես մտածենք, մեր զինվորներին պետք է գնդակահարենք՝ հակառակորդի սողեսող շարժերի համար

ԱԻՆ-ի ներկայացուցիչ. «Անտառամերձ տարածքների բնակիչներին ու գյուղացիներին ներգրավել են կամավորական ջոկատներում»

«Մեր ուժերն անսահմանափակ չեն, իսկ անտառը նաեւ սոցիալական խնդիր է լուծում, գյուղացիները հատապտուղներ, վառելափայտ են տանում անտառից, դրա համար մենք մեր աշխատանքներում ակտիվորեն ներառում ենք նաեւ ՏԻՄ մարմիններին, որպեսզի մեզ հետ կարողանան համագործակցել»,- հուլիսի 3-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը` խոսելով հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031