Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառազինության առումով չենք հասել Ադրբեջանին, բայց տարբերությունը զգալի կրճատված է». ՊՆ խոսնակ (տեսանյութ)

Հուլիս 03,2018 14:02

Հայկական զինված ուժերն օր առ օր ավելի են սպառազինվում եւ նորագույն մեթոդներ կիրառում:  Այս մասին այսօր «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում փորձագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա համաձայն չէ կարծիքների հետ, թե Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վտանգն առավել քան բարձր է՝ վերջինիս ռազմատեխնիկական հնարավորությունների հիմքով: Իսկ ահա քաղաքական դրդապատճառների մասին Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանություններ չարեց:

«Ռազմատեխնիկական հավասարակշռությունը, որը նախկինում, օրինակ՝ 2015թ-ին, եղել է Ադրբեջանի օգտին, այսօր զգալի կրճատված է: Չեմ ասում՝ հասել ենք Ադրբեջանին կամ անցել իրեն, բայց ինչ-որ զինատեսակների եւ տեխնիկական սպասարկման առումով այդ հավասարակշռությունը զգալի կրճատված է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2059469587404879/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031