Օրվա լրահոսը
Դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի քաղաքացի, որը մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։ Արդեն
Հայացք մեծ աշխարհի փոքր անկյունից՝ մեծ աշխարհի ագահությանը, անտարբերությանն ու հակամարտություններին
Կայացավ Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով ցուցահանդեսը եւ «Ռոմեո» ֆիլմի պրեմիերան
Իրանը պաշտոնական նամակով երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազաների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին): Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազաների անձնակազմի որոշ մասը: Հարկ է
«Մուննաթ նկատեցի, չենք վիճում, դրսում կխոսենք․․․ «Չկա մուննաթ»․ Գյումրիում նկարչի հարցը բորբոքեց ընդդիմադիր պատգամավորներին
Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկարիչ Վալերի Խաչատրյանը փոքր-ինչ հուզական ելույթ ունեցավ՝ պահանջներ ներկայացնելով ու ասելով․ «Սիրելի դեպուտատներ, մենք ե՞րբ պիտի խոսենք ճշմարտության մասին, եթե ուզում ենք հաղթենք, պիտի խոսենք ճշմարտության մասին։ Ազգային ժողովը ինչու չի բարձրացնում հարցեր, որոնք հաճո չեն ինչ-որ կուսակցական ղեկավարների։ Մեր կուսակցությունը պետք է լինի
ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելը․ Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը` դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը: ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում,
«Եկեք պարզ խոսենք՝ ով իշխանության բերեց Փաշինյանին․․․ Շատ բան գիտենք, բայց էսօր ճիշտ չէ փորփրել»․ զրույց՝ Աղվան Վարդանյանի ու գյումրեցու միջև
Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերողների մասին և ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ։ «Բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել 1-ին և 3-րդ նախագահները, եկեք պարզ խոսենք, դրանից խոսենք, դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին և ինչո՞վ
Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկի սպասասրահում
Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։ Այրվել են սպասասրահի կախովի առաստաղը՝ մոտ 15 քմ և աշխատասենյակ՝ 10 քմ։
«Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղար ենք ուզո՞ւմ, էդ ենք ուզո՞ւմ»․ Արթուր Խաչատրյանը հարցրեց գյումրեցիներին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության տնտեսական ձախողումներից։ «Այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն ամենալավը երևում է Գյումրիի օրինակով, գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն սարքած, գորգը շարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հլը մի հատ գնա հասի Անի կամ Մուշ թաղամաս։ Ես
Ի՞նչ է պլանավորել ընդդիմությունը, որի պատճառով իշխանությունն ընկել է «հիստերիայի» մեջ․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց գյումրեցիներին
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիպեցին այս քաղաքի բնակիչների հետ՝ խոսելով ներկայիս իշխանության ձախողումների, հեռացման անհրաժեշտության, գերիների, քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Միքայել Սրբազանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան կալանավորման, կուտակած պարտքերի, տնտեսության ողբերգական վիճակի մասին։ Մասնակիցների կողմից հնչեցին տարբեր հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողների անունները բարձրաձայնելու, Արցախի հարցը լուծելու մասին էին։ Հանդիպման սկզբում
Կարող եք համարել փակում, կարող եք ասել՝ բարելավում, բայց փաստն այն է, որ որոշ գյուղերում դպրոց չի լինելու. Սերոբ Խաչատրյան
Հատկապես 1-2-րդ դասարանների աշակերտներին գյուղից գյուղ տանելը լուրջ խնդիրներ է ստեղծելու
Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության աշխատանքները. պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները,
«Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների». Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Expo Day-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Plug and Play ընկերության ինկուբացիոն ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին անցկացվել է Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որով ամփոփվել է 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով, ընդգծել ստարտափների զարգացման և միջազգային շուկաներում հայկական նորարարության ներգրավվածության կարևորությունը։ Նախարարը նշել է,
Կա մարդկանց մի խումբ, որ պարբերաբար բնակություն է հաստատում բոլոր նախարարների էջերում. Սերոբ Խաչատրյան
Կրթական համակարգում առկա է ղեկավարին հաճոյանալու դրվածքը, բոլորին ասելը՝ դուք ամենալավ նախարարն եք
Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000-ական ԱՄՆ դոլար
4000 դոլար՝ յուրաքանչյուր չորրորդ նորածնի համար։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000-ական ԱՄՆ դոլար։ Սա ուղղակի ֆինանսական աջակցություն չէր, այլ ուղերձ՝ ընտանիքը զորացնելու և հայրենի հողում ծնունդն արժևորելու։ Սամվել Կարապետյանը բարեգործական ամենամյա ծրագիրն իրակացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։ Արխիվային այս կադրերը 2019 թվականի միջոցառումից են։
Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները․ հայտարարություն
Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ: Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Ուստի նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և
«Աէրոֆլոտ Օփեն»-ին Հայաստանից կմասնակցի երկու գրոսմայստեր
Փետրվարի 28-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի «Aeroflot Open» ավանդական միջազգային մրցաշարը։ Մասնակցության հայտ ներկայացրել է 180 շախմատիստ, որից 61-ը՝ գրոսմայստեր։ Ներկայացուցչական այս մրցաշարում Հայաստանից հանդես են գալու գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Միքայել Մանվելյանը, Էդգար Հայրապետյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Մանվել Առաքելյանը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով
ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով` մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։ Խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։ Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության եւ մեր պետականության
«Շատ համոզիչ է, հանեք ձեռնակապերը, ինքը մեր դեմ դեռ պետք է պայքարի»
Ի՞նչ դրսեւորումներ ունեին քաղաքական հետապնդումները Հայաստանում՝ 1980-ականների վերջի, 1990-ականների սկզբի պատմական-անցումային շրջանում, երբ ազգային-ազատագրական շարժման գաղափարները բախվեցին նախկին խորհրդային համակարգի ժառանգությանը։ Սկիզբը՝ «Առավոտի» 13.02.2026-ի համարում 1988-ի դեկտեմբերին, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, խորհրդային իշխանությունները կալանավորեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Նրանց պահում էին Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում, մոտ մեկ տարի։ Մեղադրեցին հասարակական կարգը խախտելու եւ իշխանության դեմ գործողություններ կազմակերպելու մեջ։
Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջեւ։ Մինչդեռ կառավարության ծրագրերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ շարադրված են լայնածավալ, հավակնոտ ու այդպես էլ չիրականացված խոստումներ։ Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ
Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով․ Ռուբեն Վարդանյան
Ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության
Պարեկային ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է՝ ✔️ 5 ինքնաձիգ, ✔️2 հրացան, ✔️2 մարտական ատրճանակ, ✔️5 գազային ատրճանակ, ✔️230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ, ✔️10 դանակ և կռփազենք։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է․ ասել է Մարագոսը՝ ասմունքելով Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից հատվածներ
Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս առիթով դիտե՛ք ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը։ «Մայրենի լեզվի միզազգային օրը 2005 թ.-ից նշվում է նաեւ Հայաստանում, հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է։ Ես ուրախ եմ բոլորիս շնորհավորել այս հրաշալի օրվա կապակցությամբ»,- ասել է Մարագոսը՝ ասմունքելով Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից հատվածներ։
«Հայ-թուրքական սահմանային անցակետը կարող է բացվել գարնանը՝ թե՛ Իրանում սպասվող իրադարձություններին, թե՛ ՀՀ-ում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ». Արման Մելիքյան
«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ -Մյունխենում տեղի ունեցած ամենամյա անվտանգային միջազգային կոնֆերանսը, շատ փորձագետների կարծիքով, տարաձայնություններ վեր հանեց ԵՄ-ի ներսում։ Ըստ Ձեզ՝ ՀՀ-ի վրա ինչպե՞ս կարող է ազդել այս իրավիճակը։ -Տարաձայնություններ ծագեցին ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Ուկրաինայի հանդեպ վարվող բռնաճնշման քաղաքականության հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ։ Այսինքն՝ նախագահ
Անահիտ Մանասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմաններին, և դպրոցական առօրյային։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում աշակերտների հետ, որի
«Ծնունդ, որը ջնջել էին»
Նախորդ պատումն՝ այստեղ: «Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Շաբաթ օր էր: Գրասենյակում
Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ 2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված՝ աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն
«Գյումրի 2» սցենարը արդեն մեկ անգամ չի աշխատել, ավելին՝ չի աշխատելու նաև ապագայում․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Վերջին շրջանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները քննարկում են «Գյումրի 2»-ը։ Իբր կա հնարավորություն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկրկնվի նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների սցենարը։ Սակայն այդ բոլոր վերլուծություններում ուշադրություն չի դարձվում մի շատ կարևոր նրբության վրա․ Գյումրիի ընտրություններից հետո տեղի
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետը․ Shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ պարեկները ծառայության ընթացքում կանգնեցնում են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։ Պարեկները վարորդին ենթարկում են վարչական պատասխանատվության, ով լինում է ոչ սթափ վիճակում և զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ
Սաֆարովէն մինչեւ վարձկան ահաբեկիչներ Պաքուն հաւատարիմ կը մնայ իր ահաբեկչական հանգամանքով պետութիւն կառուցելու քաղաքականութեան․ «Ազդակ»
19 փետրուար 2004-ին Պուտափեշտի մէջ ՕԹԱՆ-ի ռազմափորձի շրջանակներուն մէջ, ազրպէյճանցի զինուորին կողմէ դաւադրաբար կացինահար կը սպաննուէր հայ սպայ Գուրգէն Մարգարեանը: Կը կանխուէր ոճրագործին երկրորդ սպանութիւնը հայ երկրորդ սպայի մը: Որոշ ժամանակ բանտարկուելէ ետք ազրպէյճանցի ոճրագործը գործարքային պայմաններով կը յանձնուէր Ազրպէյճանի իշխանութիւններուն` պատիժը Պաքուի մէջ շարունակելու սին խոստումներով: Ոճրագործը շատ արագ Պաքուի մէջ ազգային հերոսի կոչում


















































