Օրվա լրահոսը

39-րդ զուգահեռականի ուժը. ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանին

Խոսելով Թուրքիայի մասին, որը բնակչությամբ Եվրոպայի խորհրդի ամենամեծ անդամ պետությունն է և ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն զինված ուժերն ունի, նա ուղիղ ձևակերպել է․ «Այս մայրցամաքում անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարական անվտանգության վերաբերյալ որևէ լուրջ քննարկում չի կարող տեղի ունենալ առանց նրա»։

Մոսկվան պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու իր կոնցեսիան որևէ մեկին վաճառելու համար. ՌԴ փոխվարչապետը պատասխանել է Փաշինյանին

«Ռուսական երկաթուղիները թունավոր են Հայաստանի համար»․ Օվերչուկը հակադարձել է Փաշինյանի այս խոսքերին՝ «դա իրականության հետ կապ չունի»

Վաղ, թե ուշ մեր զահլեն գնալու է, և պատասխանելու ենք նրանց․ Հայկ Մամիջանյան. «Ա1+»

Վերջինս հիշեցնում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես առաջինը և շատ շտապ հենց Ղազախստանի նախագահը շնորհավորեց, ինչը բոլորովին էլ պատահական չէ և շատ էական հանգամանք է։ 

Քրեական ոստիկանները բնակարանային գողության մեջ կասկածվողներին ձերբակալեցին հանցափաստով

Հետագա միջոցառումներով հիմնավորվել է նրանց կատարած նմանատիպ ևս 5 բնակարանային գողություն։

Վթարի հետեւանքով հոսպիտալացվել է 10 տուժած, որոնցից երկուսի վիճակը կայուն ծանր է

ՀՀ առողջապահության նախարարության ՖԲ էջից տեղեկանում ենք. Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի իրավունքների երաշխիքների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-ին ժամանել է Պրահա:  Սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ ՀՀ նախագահի աշխատակազմ

«Նիկոլ Փաշինյանը մեկին էլ, երկուսին էլ, երեքին էլ կազատի, բայց դրանից համակարգը չի փոխվելու»․ Արամ Սարգսյան

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Արցախի իշխանությունները պետք է թելադրեն այն օրակարգը, որի պայմաններում ՀՀ քաղաքական ուժերը պետք է աշխատեն և փնտրեն նոր լուծումներ։

«Ի՞նչ խաղաղություն, գոյություն ունի շարունակվող կապիտուլյացիա, բա Տիգրանաշենը, մնացած բոլոր տարածքների տալը ի՞նչ է, կապիտուլյացիա չէ՞»․ Տիգրան Թորոսյան

Ըստ Տիգրան Թորոսյանի՝ երբ իրար շնորհավորում, խոսում ենք Արցախի մասին, չպետք է մոռանանք, որ պարտավորություն ունենք․ պետք է գործ անենք․ «Անընդհատ խոսելով ոչնչի չենք հասնի»։

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»  ծրագրի շրջանակում։  Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համապատասխան մարզերի և համայնքների

«Լսի, եթե Հայաստանի նորանկախ պատմության մեջ մի ղեկավար եղել է, որ Հայաստանը փնտրել է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, էդ դու ես եղել, Նիկոլ Փաշինյան»․ Լևոն Զուրաբյան

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Լևոն Զուրաբյանն ասաց․ «Եթե ինչ որ մի լավ բան պատահել է հայ ժողովրդին, դա եղել է հենց այդ լուսավոր 1988-ի շարժումը, որը սկսվեց Ստեփանակերտում, որին հետո սատարեց նաև ամբողջ Հայաստանի ժողովուրդը»։

Մանուկ Սուքիասյան. «Փաշինյանը մտածում է, թե պրովինցիալ «շուստրիությամբ» կարող է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ աճպարարություններ անել»

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, «Հայելի» ակումբում խոսելով Բիշքեկում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման մասին, ասաց. «Փաշինյանը մտածում է, թե իր պրովինցիալ «շուստրիությամբ» կարող է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ աճպարարություններ անել, ինչին հենց տեղում հրապարակային հակադարձեց Պուտինը։ Դրա վտանգները նորություն չեն, բայց այդ վտանգներն արդեն բացահայտ կերպով հրապարակվեցին։ Եվ այն ճղճիմ, պրիմիտիվագույն բացատրությունները, իբրեւ թե եվրաինտեգրման

«Արցախյան շարժման հետ առնչություն չունեցողներն իրավունք չունեն այն ավարտված համարել»․ Արթուր Խաչատրյան

Ասում են՝ Արցախը պատկանել է Խորհրդային Ադրբեջանին․ նման բան չի եղել․ Ալեքսանդր Մանասյան

Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira»-ն. կան զոհեր ու վիրավորներ

Սեպտեմբերի 2-ին ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ, նրանց թվում է 17-ամյա երիտասարդ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների

Ռուզան Ստեփանյան. «Ինձ համար անհասկանալի է, որ աշխարհի ամենահին, հազարամյա պատմություն ունեցող ազգը պետք է մասնակցեր համաշխարհային քոչվորական խաղերին»

«Սկսենք անցած շաբաթվա ձերբակալություններից։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ սրան կբռնեմ, նրան այսպես կանեմ, այնպես կանեմ, կունեզրկեմ, բոմժ կդարձնեմ եւ այլն։ Ես ուղղակի ուզում եմ անդրադառնալ երեկվան, երբ Գագիկ Խաչատրյանին իր տնից տարան։ Բառիս ուղիղ իմաստով եւ միջազգային կոնվենցիաներով դա մարդու խոշտանգում էր, հաշվեհարդար արդարադատության անվան տակ։ Հետագայում կտեսնենք, որ

Տիգրան Ավինյանը «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով է պարգևատրել մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանին

Մասնագիտական գործունեության 50-ամյակի առթիվ , մանկական վիրաբուժության ոլորտում երկարամյա աշխատանքի, մասնագիտական բարձր պատասխանատվության և առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի -Երևան 2800-ամյակի» հուշամեդալով է պարգևատրել «Արաբկիր» ԱԿ-ի մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանին։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ

«Փաշինյանի մոտեցումները դարձել են կործանարար, ՀՀ-ն կդառնա «սանջակ», թե այսպես շարունակվի». 24news.am

Արցախի Հանրապետության հռչակման 35 ամյակի առիթով այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է Արցախի անկախության օրվա խորհրդի և հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Բանախոսը խստորեն քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես կործանարար պետականության և ինքնիշխանության համար։ Նա պնդում է,

«Այս տարվա տարեդարձը նշում ենք աննախադեպ ծանր հանգամանքներում՝ հեռու մեր հայրենիքից, տնից ու հողից, տառապած ու հալածված, բայց կանգուն ու վճռական»․ Գագիկ Բաղունց

Հանդիսավոր նիստի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհվածների և վառելիքի պահեստի պայթյունի անմեղ զոհերի հիշատակը։

Հանրահավաք՝ Բաքվում պահվող 11 հայ պատանդների ազատ արձակման պահանջով. Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպված են եղել հրաժարվել մասնակցությունից՝ սպառնալիքների պատճառով

Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը Twitter-ում քննադատության է ենթարկվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի կողմից, որը հայտարարել է. «Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված անձինք, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված խամաճիկ վարչակարգի նախկին ղեկավարները, մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ»։

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված

Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման հետևյալ փոփոխությունները.

«Նույնիսկ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ անկողնում գամված մարդուն պատգարակով դատարան չէին տանում»․ Կարապետ Պողոսյան

Առհասարակ մարդու նկատմամբ ուժ կիրառելուց սկսած՝ մինչև կալանքը դրանք ծայրահեղ միջոցներ են նախաքննությունն ապահովելու համար, իսկ այս դեպքում այս մարդիկ գերծայրահեղ միջոցներ են իրականացնում՝ ատելությամբ, ինչ-որ մեկի սիրտը շահելու ու ինչ-որ մեկին վախեցնելու համար։ Իսկապես սարսափելի է արդեն

Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 23-29-ը (2026թ․)

Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներից տեղեկացել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքի մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են հանդիպումների՝ քննարկելու «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:

Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է. Արամ Սարգսյան

Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

Հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը:

Ռուսաստանը Երևանից պաշտոնական հարցում չի ստացել ՀԿԵ-ի կոնցեսիան հանձնելու համար. Օվերչուկ

«Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսական երկաթուղիները «թունավոր են Հայաստանի համար», բայց դա իրականության հետ կապ չունի»,-հավելել է նա։

«Պարեկային ծառայությունն անում է ամեն ինչ երթևեկության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հետիոտների անվտանգությունը ապահովելու համար»

Հանրապետությունում նվազել է ՃՏՊ զոհերի թիվը․ ՆԳՆ պարեկային ծառայությունը շարունակում է ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ թիրախային միջոցառումները

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930