Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Երևանի էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 30-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝  Սարի Թաղի 1, 2, 3 փողոցների, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Խորենացի փող․ 205-ից-231,  Սասունցի Դավիթ փող․ 70, 70/1, 70/2, 70/3, Որմնադիրների փող․ 1-ից-70 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության

Ուսանողները թույլ չէին տալիս, որ Արամ Սիմոնյանը դուրս գա գիտխորհրդի նիստերի դահլիճից

Ըստ նրա՝ միայն կամովին կգնա հրաժարականի, եթե համալսարանում զոռբայությամբ, առանց օրենքը պահպանելու եղավ ակցիա, դա նշանակում է՝ համալսարանը վերջացած է:

2007 թվականից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը պարզել է, որ ՀՀԿ-ի հետ անհամատեղելի է

Նա ասաց, որ չի զղջացել՝ Փաշինյանի օգտին քվեարկելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասում եք՝ անհամատեղելիությունն է պատճառը, ո՞րն է եղել անհամատեղելիությունը՝ նա պատասխանեց. «Օրինակ, մայիսի 8-ի քվեարկությանը անհամատեղելիություն էր իմ մոտեցումների, իմ ընտրողների պահանջի եւ խմբակցության որոշման միջեւ»:

Տոյվո Կլաարն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Նժդեհը 18 թվին ո՞ւր է եղել, հը՞, էդ մոռացե՞լ են Նժդեհին, բա մեր սիրելի վարչապետը չգիտի՞». Շարմազանովը՝ Փաշինյանին

Թե ի՞նչ կապ ուներ «День победы» երգը 100-ամյակի հետ՝ Շարմազանովն ասաց. «Եթե դուրները չէր գալիս, 1 ամիս է՝ արդեն այլ իշխանություն է երկրում, եղա՞վ, ոնց որ տենց մեծ թափով կոռուպցիայի դեմ են պայքարում, թող այդպես մեծ թափով էլ 100-ամյակի միջոցառումները մաքրեին, եթե իրենց դուրը չէր եկել: Լավագույն ճանապարհը չի, երբ որ դու քո թերությունները գցում ես նախկին իշխանությունների վրա:

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին հաղորդում է Հարավային Օսիայի Հանրապետության ԱԳՆ-ի կայքը: Հաղորդագրության համաձայն՝ կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալու, փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևը, մեկնաբանելով Դամասկոսի որոշումը, ասել է, որ նախապատրաստական գործընթացը տևել է մի քանի ամիս և այս

Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից

Հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:

ԵԽ-ում կարևորվել է Պաշտպանի ցուցաբերած անաչառ մոտեցումն ու արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև արագ արձագանքը խնդիրներին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենն արդյունավետ է համարել Պաշտպանի աշխատանքը

ՊԵԿ ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ: Ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել

Սուպերմարկետների տնօրեններին կանչել են ՊԵԿ ու զգուշացրել, որ նախկին համաձայնությունները չեն գործում, ՀԴՄ դաշտ եկեք

Դավիթ Անանյանն ասաց. «Երեկ հրավիրել եմ ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուներին, զրուցել եմ իրենց հետ՝ շուրջ 10- 12 հոգի: Նախկինում իրենց պնդմամբ այն համաձայնությունները, որ իրենք ձեռք են բերած եղել կառավարության հետ, մենք իրենց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում եւ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին: Մենք ուղղակի իրենց մի քանի օր ժամանակ ենք տվել, որ իրենց ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ»:

Լիահույս եմ, որ Հայաստանը օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի օգնություն տրամադրող երկրի. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ծրագրերի բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարիներ շարունակ Հայաստանում ծավալած գործունեության և տարբեր ծրագրերի տեսքով ցուցաբերած օժանդակության համար, որոնց

«Օրենքի ընդունման պարագայում մեր բանկերը պատրաստ են որոշակիորեն զիջել տույժ-տուգանքները». Ջավադյանը՝ գյուղվարկերի մասին

Հարցին՝ ինչպե՞ս է որոշվելու՝ ում պարտքերն են ներելու՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Կառավարությունը կորոշի, որովհետեւ օրենք են բերելու ԱԺ: Ինձ թվում է, մի դիսկրետ կետ կվերցվի»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկման առարկա կդառնա նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքը

Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Քառօրյա ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին՝ Նորին Սրբությունը նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը փոխանցեց նրանց։ Վեհափառ Հայրապետը շնորհավորեց

Երեւանի քաղաքապետ. «Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրևընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն»

Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը ևս Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:

«Ես ձեզ վստահեցնում եմ, ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել». Ջավադյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԱԾ-ի հրապարակած 350 հոգանոց ցանկում ԿԲ աշխատակիցներ, ներկայացուցիչներ կա՞ն՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Չէ, իհարկե, մենք ի՞նչ կապ ունենք: Մենք ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք ու բավականին արդյունավետ»:

Արթուր Գեւորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից եւ ՀՀԿ խմբակցությունից

Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր:

Բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև բաժնում գտնվելու ընթացքում, մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերը նշված մարմնական վնասվածքները Ա. Փ.-ի վրա հայտնաբերվել են նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերջինիս զննության ժամանակ:

«Եթե կուտակայինը հետաձգվի, ռիսկեր կլինեն՝ կառավարիչների հետ կապված». Արթուր Ջավադյան

Ջավադյանն ասաց, որ եթե փոխվի օրենքը եւ նորից հետաձգեն՝ ռիսկեր կլինեն կառավարիչների հետ, որովհետեւ բավականին լուրջ ընկերություններ են: Հարցին՝ կթողնեն կգնա՞ն՝ նա պատասխանեց, «Իհարկե, հնարավոր է, եթե իրենց պլանավորածի ակնկալիքներին չհամապատասխանի իրականությունը: Իրենք բավականին լուրջ ընկերություններ են»:

«Սկզբից պետք է պարզել աուդիտի արդյունքները, հետո պահանջել ռեկտորի հրաժարականը». Նարինե Դիլբարյան

«ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ որոշումները միանձնյա են կայացվում, հետևաբար ռեկտորը պետք է հրաժարական տա:

Արտակ Մանուկյան. Առաջին անգամ ժողովուրդը հավատում է իշխանության տված խոստումներին. «Ա1+»

Առկա է բավականաչափ մեծ վստահություն, եւ իշխանությունն էլ իր հերթին դրսեւորում է քաղաքական կամք՝ այդ վստահությունը շոշափելի դարձնելու,-ասում է տնտեսագետը:

«Ճիշտ չի լինի, որ քաղբանտարկյալները բանտից հետեւեն նոր ընտրությունների անցկացմանը». քաղաքագետ

«Չենք ասում՝ դռները բացեք, թող բանտերից դուրս գան, բայց իրավական արդարացի գործընթաց ենք պահանջում: Իսկ մենք՝ Սամվել Բաբայանի աջակիցներս, շարունակելու ենք հասարակական ճնշումը»,-ասում է Անդրանիկ Թեւանյանը

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի զինհաշմանդամներին արժանապատիվ թոշակ տալու հարցը

Նախագահի կարծիքով առողջությունը վերականգնելով զինհաշմանդամություն ունեցող տղաների խնդիրները չեն լուծվում

Վահրամ Մարտիրոսյան. Խոսափողի մոտ հերթ էր՝ իրենց քծնանքն արտահայտելու համար. «Ա1+»

Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանն այդ հանդիպմանը հրավիրված չի եղել:

Ամերիկացի կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ կոչով դիմել է Թուրքիային և Ադրբեջանին: «Մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Թուրքիային կոչ ենք անում վերացնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան ընդդեմ Արցախի»,- գրել է կոնգրեսականը Twitter-ի իր էջում: Նշենք, որ կոնգրեսականը նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից է:   Պատրաստեց՝ Վիկտորյա

ՀՖՖ. «Շիրակ» ՖԱ-ն, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների ճանապարհը

«Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում և փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը և լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար:

Հիսուն տարի անց կրկին «Վերջին զանգ»

Երեւանի հ. 87 միջնակարգ դպրոցում այս տարի «Վերջին զանգ»-ն առանձնահատուկ էր. մասնակցում էին ոչ միայն այս, այլեւ 1967-1968 ուսումնական տարվա շրջանավարտներն ու վերջիններիս ուսուցչուհի Արուս Հակոբյանը։ Հիսուն տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտների շարքում կային մանկավարժներ, օդաչու, ինժեներ-շինարար, կենսաբանական գիտությունների դոցենտ, ինժեներ, էներգետիկ եւ այլն։ Նրանք նվերներ փոխանցեցին դպրոցին եւ այս տարվա շրջանավարտներին։ Հարազատ դպրոցին ողջունեց

ՊԵԿ նախագահ. «Նորֆոլկը» բավականին թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաեւ որոշակի շեղումներ անելով իր գործունեության մեջ»

«Նախորդ իմ պաշտոնում ես որոշակի շփումներ ունեցել եմ այդ խնդրին։ Երբ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվեց պաշտոնական պարզաբանումը, առաջին անգամ փորձեցինք փաստաթղթավորել հավաքական բեռներ բերողների ձեռքբերումը։ Այսինքն՝ «Նորֆոլկի» կողմից հավաքական բեռներ բերողներին կիլոգրամով մաքսազերծում իրականացնելուց հետո տեսականիով փաստաթղթեր էին տրամադրվում, որոնք շրջանառության հարկով հարկվելու դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Սա մի շատ կարեւոր

Վեճ, գույքի վնասում եւ կրակոց  Ազատամուտում

Ավագանին համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031