Օրվա լրահոսը
«Նայելու ենք Արամ Սիմոնյանի աչքերին և հրաժարական պահանջենք». Ուսանողները հանդիպում են Արամ Սիմոնյանի հետ
Քիչ առաջ դասադուլ անող ուսանողները վերադարձան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Այնուհետև տեղեկություն ստացվեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համաձայնել է հանդիպել ուսանողների հետ: Քիչ անց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի հանդիպումը: Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ նայելու ենք Արամ Սիմոնյանի աչքերի մեջ և հրաժարական պահանջենք: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զինված միջադեպ Կարբի գյուղում. Մեկ անձ ձերբակալվել է, ինքնաձիգը՝ հայտնաբերվել
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կարբի գյուղում մայիսի 27-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև
Ճիշտ ժամանակն է ստեղծելու մթնոլորտ և մեխանիզմներ, որոնց պարագայում այլևս չի կարող օրինաչափ լինել շահագործումը, իսկ դրա դիմաց՝ պարզապես լռելը. Էլինար Վարդանյան
Կա մի գործ, որը պետք է անել հիմա՝ հեղափոխական ալիքի վրա։ Պետք է սկսել հենց հիմա, օգնել, խրախուսել, որ դա արվի։ Խնդիրն՝ իրական, անկախ արհմիությունների ստեղծումն է։ Սա մարդկանց արդարացի բողոքներն ու պայքարն անհնազանդության ակցիաներից կտեղափոխի աշխատասենյակներ, (այն ինչի մասին խնդրում և պահանջում է Ն. Փաշինյանը), իսկ երկարաժամկետ կտրվածքով կստեղծի աշխատողների իրավունքների պաշտպանության կայուն մեխանիզմներ։
Ս. Բաբայանն իր փաստաբանի միջոցով մեկնաբանել է Արցախում «թավշյա» հեղափոխություն ձեռնարկելու մասին լուրերը
«Նա ասաց, որ երբեւէ նման մտադրություն չի ունեցել՝ Արցախում թավշյա կամ այլ կարգի հեղափոխություն անելու»,-Բաբայանի խոսքերն է փոխանցում Ավետիս Քալաշյանը
Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է կատարել
Վարչապետի որոշումներ ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Պողոսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ։ ՍԱՄՎԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել և անհայտ մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի
Մայիսի 29-ին, ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Արման Կ.-ն, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին,
Դանակահարություն Նոր Հաճնում
Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ուսագլխերի ներսի հատվածի կտրած-ծակած վերքեր, գլխի հետևի ձախ հատվածի քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1970 թ. ծնված Տիտալ Մ.-ին, որը հայտնել է, որ իրեն դանակով հարվածել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր
«Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը`Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումների մասին
Նիկոլ Փաշինյանը` Սարդարապատում Արա Բաբլոյանի ներկա չգտնելու մասին. «Ցավալի թյուրիմացություն է»
«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն`անդրադառնալով երեկ`Հայաստանի առաջին հանրապետության միջոցառումներին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին չհրավիրելու փաստին: «Ես կարծում եմ, այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: Թյուրիմացությունը Նիկոլ Փաշինյանը բացատրում է նախկին համակարգով, երբ բոլոր հարցերը
2017 թվականին ՀՀ կառավարությունը 280 միլիարդ դրամ արտաքին վարկեր է ստացել
«Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների». Ատոմ Ջանջուղազյան
Արման Թաթոյանը եւ Դունյա Միյատովիչը քննարկել են Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ
Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Պաշտպանը, շնորհավորելով նրան ԵԽ հանձնակատարի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել է Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը։ Այդ օրերին հատկապես կարևոր էր հանձնակատարի աջակցությունն ու մշտական կապը Պաշտպանի հետ: Հանդիպման
Համալսարանում կադրային փոփոխություններ պիտի տեղի ունենան. Դավիթ Պետրոսյան
Տասնյակ ուսանողներ դասադուլ են անում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ,
Նոր ոստիկանությունը, Հրաչ Մուրադյանն ու Սարդարապատը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական զարգացումներին
Մայիսը գրեթե ավարտված է, և այս մեկ ամսվա ընթացքում դեպքերն այնպիսի արագությամբ և անսպասելի ընթացքով են զարգանում, որ հաճախ չես հասցնում նույնիսկ պատշաճ վերլուծել և գնահատական տալ կատարվածին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներից հետո չենք չափազանցնի, եթե արձանագրենք, որ հեղափոխական գործունեություն են սկսել իրականացնել մեր Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ իրենց ղեկավարներով հանդերձ: Ճիշտ է՝ դժգոհողների կամ անվստահության
Նիկոլ Փաշինյան. «Որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ: «Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն
Նիկոլ Փաշինյանը չվերցրեց Կարեն Կարապետյանի բյուջեի պատասխանատվությունը
ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտներն անցյալ տարի աճել են 18 տոկոսով, 2017-ին միջին գնաճը մեկ տոկոս է եղել
Այսօր քննարկվելու է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցումը. «Հրապարակ»
Պարզ է, որ ժողովրդի աջակցությամբ եկած իշխանությունը պետք է փորձի բարելավել ժողովրդի կենսամակարդակը եւ առաջին հերթին նրա ապրելակերպում կտրուկ փոփոխություններ ապահովի, մանավանդ՝ ընտրությունները սարերի ետեւում չեն, 50+1 տոկոս ստանալու համար պետք է ապացուցել, որ էականորեն տարբերվում են նախորդներից եւ հոգում ժողովրդի համար։ Դա է պատճառը, որ առաջին քայլերից մեկը, որ մտադիր է անել Փաշինյանի կառավարությունը,
Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը
Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ և իրավաբաններ նամակ են հղել ՀՀ Կառավարությանն ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը: Մատնանշելով Ամուլսարում հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ նոր հանգամանքները, թերացումներն ու օրինախախտումները՝ նամակագիրները պահանջում են դադարեցնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի
Մարզպետների հարցը մոտ օրերս կլուծեն, ապա կանցնեն քաղաքապետներին. «Հրապարակ»
Արդեն ուրվագծվում է մարզպետաց նոր դասը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա կանգնած է կուսակցության ակունքներում, եղել է առաջին վարչության անդամ։ «Ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, ներեցեք; Պաշտոնական նշանակում կլինի, կտեսնենք»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում 2017թ.
Դանիել Իոաննիսյան. «Իրենք փորձում են ռեյտինգայինը պաշտպանել, բայց ինչ ասեմ, իրենց ասելով չի». «Ժողովուրդ»
Թավշյա հեղափոխությունից հետո գործադիրում հաստատված նոր իշխանությունը վստահ է՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ իրականացնել օրենսդրական դաշտում։ Հենց այս պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին վերանայել գործող Ընտրական օրենսգիրքը եւ հասարակական- քաղաքական շրջանակների հետ քննարկումների արդյունքում մշակել փոփոխությունների նախագիծ։ Պետք է նշել, որ
Նախագահ Արմեն Սարգսյանը վիրավոր զինվորների հետ նախաճաշեց ու հետաքրքրվեց նրանց խնդիրներով
Նախագահը զարմացավ, որ զինհաշմանդամներին դեղորայքը պետպատվերով չի տրվում
Այն ժամանակ ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ նրա տեղակալները ծպտուն անգամ չհանեցին. «Ժողովուրդ»
Հանրապետականները երեկ մինչեւ հոգու խորքը վիրավորված էին։ Սարդարապատում Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավեր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ընդամենը երեք պատգամավորի էր ուղարկվել։ Ընդ որում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրված էր ոչ թե ի պաշտոնե, այլ որպես ՀՀԿ խմբակցության անդամ: ԱԺ ղեկավարության այս պահվածքը նաեւ զարմանալի է։ Հավանաբար հիշում եք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում (հատկապես երբ պատրաստվում
Մանե Թանդիլյանը համաձայն չէ, որ «աղքատության նախարարություն» է ժառանգել
Ըստ նրա, աղքատության հաղթահարումը ամբողջ պետության գործն է
Հակոբ Պապիկյան. «Ֆուտբոլը արդար քրտինքով առաջինը լինելու ձգտում է»
«Ֆուտբոլի հանդեպ սեր կա եւ դա արդեն կօգնի շատ ավելի հեշտ կատարել մեր պարտականությունները: Այդ պարտականություններն ավելի շատ խորհրդանշական են: Ինչ արել ենք նախկինում, հիմա ավելի համակարգված ենք անելու՝ տարածել ֆուտբոլի մասին ամենադրական պատկերացումները որպես համախմբող մարզաձեւի, որպես առողջության խորհրդանիշի, որտեղ մի կողմ ենք թողնում ամենալուրջ հակամարտությունները եւ ձգտում ինչ-որ սխրանքների, հաջողությունների հասնել մարզական առումով:
Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարությունները առաջին հայացքից թողնում են հակասական և շփոթ տպավորություն. «Ժամանակ»
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունություն: Միևնույն ժամանակ, նա Երևանում
Ինչո՞ւ հետաձգվեց պարտադիր կուտակայինի կիրառումը. Նախարարի պարզաբանումները
«Օրենքը լրամշակելու եւ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար է ժամանակ վերցվել: Ես առաջարկում եմ հետաձգել օրենքի կիրառումը եւ վերանայել այն դրույթները, որոնք մեր քաղաքացիների համար ընդունելի չեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` պարզաբանելով թե ինչո՞ւ մեկ տարով հետաձգվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը: Հիշեցնենք, այն հուլիսի մեկից
Պատճառը Քնեսեթի խայտառակությունից խուսափելն էր, քանի որ պարզ չէր՝ արդյոք մեծամասնությունը կողմ կքվեարկեր բանաձևին
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից
Բոլորն անհանգիստ են ու ինչ-որ տեղ շտապում են Ղարաբաղի հարցով
Թրամփի ուղերձում շահագրգռություն է նկատվում, իսկ Բաքուն հնարավոր չի համարում Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին Առաջիկա ամիսները Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն՝ անցյալ շաբաթ նման հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում՝ հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը խորացնելու համար: Շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին
Հայտնի են «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային ծրագրի Հայաստանի դեսպանները
Երեկ «Բանանց» ՖԱ մարզաբազայում կայացավ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի շրջանակներում այս տարվա Հայաստանի դեսպանների նշանակման արարողությունը: Հայտարարվեց, որ նախագիծը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի ծրագիր է, որը 2013 թվականից իրականացնում է ՉԼ պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերությունը եւ ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում է շուրջ 250 հազար մարդ: Նրանց շարքերում կան բազմաթիվ հանրահայտ մարզիկներ և մշակութային


















































